Նոր Նորքում սեփականաշնորհել են օտարման ոչ ենթակա մայթ և այգի. Արթուր Չախոյան

11 Հուլիսի, 2025

Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Հանրությանն եմ ներկայացնում կոռուպցիայի վառ օրինակ։
Նոր Նորք վարչական շրջանում ապօրինի սեփականաշնորհել են հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով կարգավորվող, օտարման ոչ ենթակա մայթ և այգի (այո՛, մայթ և այգի են սեփականաշնորհել), որտեղ հիմա Տիգրան Ավինյանի տված շինթույլտվությամբ հանգիստ կառուցում են VOLVO ավտոսրահ։
Այս դեպքի առթիվ արդեն հարուցվել է №17184524 քրեական վարույթ, այսինքն՝ անգամ իրավապահները հաստատել են, որ այս ամենը, մեղմ ասած, «մաքուր» չէ։
Հասկանալով, որ սեփականաշնորհումը ապօրինի է, և որպես կանխարգելման միջոց, որպեսզի ապագայում այդ մայթը և այգին հնարավոր լինի վերադարձնել համայնքին, դիմել էի Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով կասեցնել VOLVO ավտոսրահի շինարարությունը, որպեսզի հետագայում համայնքին հասցված վնասը հնարավոր լինի վերականգնել, այսինքն՝ շենքը դեռ չկառուցված ժամանակ։
Իմ դիմումին Երևանի քաղաքապետարանից թարգմանաբար պատասխանել են. «Մենք արդեն մեր կաշառքը վերցրել ենք, աչք ենք փակել, հիմա մեզ չի հետաքրքրում՝ դուք մայթ և այգի եք կորցնում, թե ողջ քաղաքը»։
Այս ամենից մի բան է հստակ դառնում՝ բարձրաստիճան պաշտոնյաները կաշառք են վերցրել, որպեսզի աչք փակեն մայթի և այգու ապօրինի սեփականաշնորհման վրա։ Հակառակ դեպքում Երևանի քաղաքապետարանը պիտի շահագրգռված լիներ իրենց համայնքի սեփականությունը պաշտպանելու և շինարարությունը կասեցնելու մեջ՝ ունենալով դրա համար լիարժեք իրավական հիմքեր։
Դե հիմա թող մեկը գա ու ասի՝ Նիկոլը տեղյակ չէ։

Նմանատիպ նյութեր

Էրդողանը բռնшկալ է. նա uպանում է քրդերին, ժխտում է Հայոց ցեղաuպանությունը. Նեթանյահու

Էրդողանը բռնшկալ է. նա uպանում է քրդերին, ժխտում է Հայոց ցեղաuպանությունը. Նեթանյահու

Էրդողանը կոչ է անում ոչնչացնել Իսրայելը։ Նա գրեթե ամեն օր հայտարարում է, որ պատրաստվում է դառնալ Երուսաղեմի տիրակալը։ Դուք դա չեք անի։ Սա մեր երկիրն է, մեր քաղաքը, մեր հավերժական մայրաքաղաքը, ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Իր...

«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են  հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը

«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը

«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը։ Ըստ Գագիկ Շամշյանի, սեպտեմբերի 22-ին մի քանի երիտասարդներ երբ հերթական անգամ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի և ցանկացել են ծաղիկներ խոնարհել հերոս հրետանավորի նկարի առջև, անակնկալի են...

ՀՀ ԶՈՒ-ի անցումը ՆԱՏՕ-ի չափանիշներին բարդ գործընթաց է՝ անվտանգության համար ոչ հստակ հեռանկարով. ՌԴ ԱԽ

ՀՀ ԶՈՒ-ի անցումը ՆԱՏՕ-ի չափանիշներին բարդ գործընթաց է՝ անվտանգության համար ոչ հստակ հեռանկարով. ՌԴ ԱԽ

Երևանի հայտարարությունները Հայաստանի բանակը ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանեցնելու անցման վերաբերյալ առայժմ կրում են հռչակագրային բնույթ, ըստ РИА Новоисти-ի՝ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ, բանակի գեներալ Օլեգ Սալյուկովը։ «Կարծում եմ՝...

Անկման գինը. երբ պետությունը սկսվում և ավարտվում է բռնակալով. Կամենդատյան

Անկման գինը. երբ պետությունը սկսվում և ավարտվում է բռնակալով. Կամենդատյան

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Անկման Գինը. Երբ Պետությունը Սկսվում և Ավարտվում է Բռնակալով»։ Պատմությունը դաժան, բայց արդար մի ուսուցիչ է, որը մեզ պարբերաբար հիշեցնում է մեկ պարզ ճշմարտություն. որևէ իշխանություն չի կարող գոյատևել, եթե այն զրկված...

Փաշինյանը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը կարևորել են ՀՀ Կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությունը

Փաշինյանը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը կարևորել են ՀՀ Կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությունը

ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ: Զրուցակիցները կարևորել են ՀՀ Կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությունը և անդրադարձ կատարել ԵԱՀԿ-ի հետ իրականացվող ընթացիկ...