Սկզբունքների պահպանման դեպքում Հայաստանը դեմ չէ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմանը. ԱԳ փոխնախարար

10 Հուլիսի, 2025

Սկզբունքների պահպանման դեպքում Հայաստանը դեմ չէ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմանը, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը:

«Ազատություն». — Աբու Դաբիում ընթացող բանակցություններին մասնակցում են նաև Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը, սա արդյոք նշանակո՞ւմ է, որ բանակցությունների առանցքում կլինի նաև ապաշրջափակման թեման:

Մնացական Սաֆարյան. — Բանակցությունների ժամանակ սովորաբար քննարկվում է ամբողջ համալիրը բանակցությունների օրակարգի, թե ինչ արդյունք կլինի, ինչ օրակարգ կձևավորվի, պետք է սպասել հանդիպումից հետո:

«Ազատություն». — Ամերիկյան կողմի առաջարկները կդառնա՞ն բանակցությունների առարկա:

Սաֆարյան. — Տարբեր առաջարկություններ են ներկայացվել, մենք դրա մասին հայտարարություններ արել ենք, և ըստ նրա, թե որքանով դա կհամապատասխանի Հայաստանի շահերին, որքանով նպատակահարմար կհամարվի կարող է դառնալ, կարող է՝ ոչ:

«Ազատություն». — Իսկ կարող է դառնալ, կարող է՝ ոչ, ինչի՞ց է կախված:

Սաֆարյան. — Ասացի, այսինքն՝ ինչքանով դա կհամապատասխանի Հայաստանի շահերին, որքանով կողմերը կգան համաձայնության դրա վերաբերյալ, որ երկու կողմերին էլ դրանց դրույթները բավարարեն, բայց հիմա դժվար է ասել:

«Ազատություն». — Հայաստանի համար շարունակո՞ւմ է ընդունելի լինել, որ ապաշրջափակման հարցում գործառույթներն արտապատվիրակվեն միջազգային որևէ կազմակերպության:

Սաֆարյան. — Այո:

«Ազատություն». — Այսինքն՝ կարող է որևէ երրորդ ընկերություն կողմերի համաձայնության դեպքում, որ դա լինի փոխադարձության սկզբունքով, վերահսկել այդ ճանապարհը:

Սաֆարյան. — Նորից կրկնեմ, եթե դա լիովին համապատասխանի մեր կողմից հայտարարված սկզբունքներին, դա կարող է իրականացվել:

«Ազատություն». — Վերահսկողությունը իրականացնի՞ այդ միջազգային ընկերությունը:

Սաֆարյան -Նշում եմ՝ եթե պահպանվեն սկզբունքները:

«Ազատություն». — Կարո՞ղ է վերահսկողություն իրականացնել այլ կազմակերպություն:

Սաֆարյան — Վերահսկողությունը սխալ բառ է, որովհետև դա կիրառելի չէ այդ դեպքում, կրկնեմ նորից՝ այդ գործընթացը պետք է իրականացվի Հայաստանի ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության ներքո: Եթե դա համապատասխանի այս սկզբունքներին, այո, կարող է դա իրականացնել: Դա քննարկման հարց է, փոխադարձություն պետք է ապահովվի:

«Ազատություն». — Իսկ ապաշրջափակման վերաբերյալ ամերիկյան առաջարկները Երևանը ե՞րբ է ստացել:

Սաֆարյան. — Ես դժվարանում եմ կոնկրետ ժամկետ նշել, որոշ ժամանակ առաջ, բայց էլի են առաջարկներ եղել:

«Ազատություն». — Ո՞ր կողմերից:

Սաֆարյան. — Չեմ կարող այժմ ասել, բայց քննարկման առարկա են հանդիսանում մի քանի այսպիսի առաջարկներ, կրկին նշեմ, եթե դա համապատասխանի Հայաստանի շահերին ապաշրջափակման շրջանակում, կարող են դիտարկվել:

«Ազատություն». — Իսկ այդ առաջարկները, որ Երևանն ու Բաքուն ստանում են տարբեր կողմերից, բացի այսօրվա հանդիպումը, այլ ձևաչափով քննարկե՞լ են, քանի որ ոչ դեմ առ դեմ շփումներ կարծես թե լինում են:

Սաֆարյան. — Այսօր շատ լավ առիթ է դրանց անդրադառնալու, չգիտեմ անդրադարձ կլինի, թե՝ ոչ, որովհետև բանակցությունների օրակարգը կոնկրետ այդ դեպքում կարող է ուրիշ լինել: Հնարավոր է լինի անդրադարձ:

«Ազատություն». — Իսկ կոնկրետ օրակարգը ո՞րն է:

Սաֆարյան. — Ես չէի ուզի այդ մասին խոսել:

«Ազատություն». — Հայաստանի ակնկալիքն այսօրվա բանակցություններից ո՞րն է:

Սաֆարյան. — Բնականաբար և դրա մասին բազմիցս նշվել է, մենք քաղաքական կամքը հայտարարել են Հայաստանի հասնելու համաձայնագրի ստորագրմանը, համաձայնագիրը արդեն փոխհամաձայնեցված է, բանակցությունների շարունակությունը միտված է համաձայնագրի ստորագրմանը:

«Ազատություն». — Հայկական կողմը հույս ունի՞, որ Ադրբեջանը հետքայլ կանի՞ իր նախապայմաններից:

Սաֆարյան. -Դա բանակցությունների առարկա է և կատարել որևէ մեկնաբանություն դրա վերաբերյալ վաղաժամ է, բանակցությունների էությունը հենց դրանում է:

«Ազատություն». — Պարոն Սաֆարյան, հնարավո՞ր է՝ ինչ-որ փաստաթուղթ կամ հայտարարություն այսօր ստորագրվի՞:

Սաֆարյան. — Բանակցություններից առաջ նախապես ես չեմ կարող ասել` ինչ անդրադարձներ կլինեն բանակցությունների ընթացքում:

Աբու Դաբիում, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շրջանակում, ընթանում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երկկողմ հանդիպումը։

 

Նմանատիպ նյութեր

Եվրոպան պատած անոմալ շոգը վերջապես թուլանում է. Ազիզյան

Եվրոպան պատած անոմալ շոգը վերջապես թուլանում է. Ազիզյան

Եվրոպայում շոգի ալիքը, կարծես, ավարտվում է։ Կանխատեսումների համաձայն՝ վերջին մի քանի շաբաթների ընթացքում Եվրոպան պատած անոմալ շոգը վերջապես թուլանում է։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազաիզյանը հայտնում է, որ հուլիսի 17-ից սկսած...

Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Սուրենյան

Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Սուրենյան

Այսօրվանից Հայաստան է ներթափանցում ցուրտ օդային հոսանքներ։ Այսօր ցերեկային ժամերին, երեկվա հետ համեմատած, երկրի ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ...

ԱՄՆ-ն չի պատրաստվում ռազմական միջամտությամբ փոխել Իրանի իշխանությունը․ Վենս

ԱՄՆ-ն չի պատրաստվում ռազմական միջամտությամբ փոխել Իրանի իշխանությունը․ Վենս

ԱՄՆ-ն չի պատրաստվում ռազմական միջամտությամբ փոխել Իրանի իշխանությունը։ Այս մասին Reuters-ի փոխանցմամբ՝  հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը։  Նա նշել է, որ ԱՄՆ-ի հիմնական նպատակը Իրանի միջուկային ծրագրի չեզոքացումն է, այլ ոչ թե «ռեժիմի փոփոխությունը»։ Վենսի...

Բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Այսօր՝ հուլիսի 15-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Արեշի...

Իշխանությունը նախապատրաստվում է նոր ընտրությունների. «Հրապարակ»

Իշխանությունը նախապատրաստվում է նոր ընտրությունների. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է . Ընտրությունների թանաքը դեռ չչորացած՝ իշխանությունը նախապատրաստվում է աշնանը սպասվող ՏԻՄ ընտրություններին։ Թեկնածուների փնտրտուքը սկսված է․ ոմանք արդեն քարոզարշավ են իրականացնում, առաջիկա շաբաթներին կակտիվանան տարածքային շտաբները։ Սյունիքի 3...