ԱՄՆ-ն վերսկսել է զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարումները Ուկրաինային. Թրամփ

8 Հուլիսի, 2025

ԱՄՆ-ն որոշակի դադարից հետո վերսկսել է զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարումը Ուկրաինային։ Դա հաստատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը իր կաբինետի նիստում։

«Մենք Ուկրաինա ենք ուղարկում որոշ պաշտպանական զենքեր։ Եվ ես հաստատել եմ դա», — ասել է Թրամփը՝ չմանրամասնելով այդ մատակարարումների անվանակարգը։

Իսկ ահա Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Թրամփի՝ Ուկրաինային զենքի մատակարարումները վերսկսելու որոշումը չի նպաստի «խաղաղ կարգավորման» փորձերին։ Այս մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը հասկացել է, որ Ուկրաինա զենքի մատակարարումները շարունակվում են։

Պեսկովն ասել է, որ ԱՄՆ-ից Ուկրաինա զենքի մատակարարումների մասին «շատ հակասական տեղեկություններ» են գալիս, և ժամանակ կպահանջվի պարզելու համար, թե ինչ զենքեր են ուղարկվելու։ «Պետք է խոստովանեք, որ մատակարարումների ավարտի և դադարեցման վերաբերյալ վերջնական տեղեկատվություն չկար։ Շատ հակասական հայտարարություններ եղան։ Ակնհայտ է, որ մատակարարումները շարունակվում են, դա հասկանալի է։ Ակնհայտ է, որ եվրոպացիները նույնպես ակտիվորեն ներգրավված են Ուկրաինային զենք մատակարարելու գործում։ Իհարկե, այս գործողությունները, ամենայն հավանականությամբ, չեն համապատասխանում խաղաղ կարգավորմանը նպաստելու փորձերին», — լրագրողներին ասել է Պեսկովը։

Նմանատիպ նյութեր

Ադրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»

Ադրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»

Ադրբեջանը վերջին ամիսներին ընդլայնել և ամրացրել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում, գրել է «Սպուտնիկ Արմենիա»-ն։ Ադրբեջանն այս հատվածում Հայաստանի տարածք է ներխուժել 2022 թ. սեպտեմբերին և, մեր հաշվարկներով, Ջերմուկի մոտակայքում ավելի քան 70 քառ. կմ...

Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի․ Նարեկ Կարապետյան

Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի․ Նարեկ Կարապետյան

Եվրոպայի առողջապահության և դեղերի որակի տնօրինության EDQM ղեկավար Պետրա Դյորի հետ արդյունավետ քննարկեցինք Հայաստանում դեղերի գները իջեցնելու և Վրաստանի մակարդակին բերելու մեր ծրագիրը: Այս մասին Ստրասբուրգից հայտնել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ...

Միշուստինը ներկայացրել է ԵԱՏՄ զարգացման առաջնահերթ ուղղությունները

Միշուստինը ներկայացրել է ԵԱՏՄ զարգացման առաջնահերթ ուղղությունները

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը ներկայացրել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) զարգացման հիմնական առաջնահերթությունները՝ առանձնացնելով պարենային և էներգետիկ անվտանգությունը, տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացումը, ինչպես նաև արտաքին...

Սա քաղաքական հետապնդման հերթական դրսևորումն է․ Սևակ Խաչատրյան

Սա քաղաքական հետապնդման հերթական դրսևորումն է․ Սևակ Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սևակ Խաչատրյանը գրում է․ «Երեկ երեկոյան իշխանական գրպանային դատավորներից մեկը մի կիսահարբեցողի կեղծ ցուցմունքի հիման վրա 1 ամսով կալանավորեց «Հայաստան» դաշինքի անդամ, Վանաձորի գրասենյակի պատասխանատու, իմ լավ ընկեր Արթուր...

Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Նովայա Կազաչյայի նկատմամբ. ՌԴ ՊՆ

Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Նովայա Կազաչյայի նկատմամբ. ՌԴ ՊՆ

Ռուսական բանակը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Նովայա Կազաչյա բնակավայրի նկատմամբ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Ռուսական ստորաբաժանումները դուրս են մղել Ուկրաինայի զինված ուժերի 58-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի...