Ճակատին դաջված շշի հետքը կմաքրվի, բայց խարանը՝ երբեք

8 Հուլիսի, 2025

Yerkir.am-ը գրում է․ Այսօր հայ հասարակությունը ականատես եղավ խորը մտորելու տեղիք տվող ևս մի դեպքի: ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանը, ով առավել հայտնի դարձավ հանրությանը, երբ սեփական թիմակցի կողմից նետված շիշը կպավ ճակատին, այսօր կողմ քվեարկեց, որպեսզի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին զրկեն անձեռնմխելիությունից և կալանավորեն:

Թվում է՝ արտառոց բան չկա: Այդուհանդերձ, հիշեցնենք, որ Կարեն Համբարձումյանը ևս Սիսիանից է, Արթուր Սարգսյանի համաքաղաքացին: Եվ «ռայոնական» չգրված օրենքներով՝ սիսիանցիները կարող են հարց տալ՝ ի՞նչ է նշանակում միանալ ինչ-որ մի թրքահաճո խմբակի և քվեարկել իր սեփական քաղաքի տղու դեմ:

Ի դեպ, Կարեն Համբարձումյանն առաջին անգամը չէ, որ դիմում է նման քայլի. 2020 թվականին էլ Կարեն Համբարձումյանը, իբրև «Իմ քայլի» պատգամավոր, կողմ է քվեարկել դատախազի  երկու միջնորդություններին, որով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը զրկվում էր ազատությունից,և վերջինիս առաջադրվում էր  մեղադրանք:

Եվ դա այն դեպքում, երբ դրանից որոշ ժամանակ առաջ հանդիսանում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ և 2018 թ. Սյունիքի մարզպետ էր հենց այդ կուսակցության քվոտայով: Ինչպես ասում են՝ դժվարն առաջին փորձն է, հետո կդառնա սովորական բան:

Հ.գ. Երբ 2018 թ. հոկտեմբերին Կարեն Համբարձումյանն ազատվեց մարզպետի պաշտոնից, դրանից օրեր անց էլ դուրս եկավ էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից, իր «ավարտաճառում» պաթետիկ խոսքեր էր գրել. «Այսուհետ ևս կշարունակեմ ծառայել Սյունիքին, սյունեցիներին ու մեր պետությանը՝ իմ նպաստն ու ջանքը ներդնելով առավել հզոր մարզ ու հայրենիք ունենալու գործում»:

Փաշինյանական աղետաբեր ու մահաբեր տարիների հեռվից, երբ այսօր Սյունիքի ու իր հայրենի Սիսիանի լինել-չլինելու հարցն է դամոկլյան սրի պես կախված, հետաքրքիր է՝ Կարեն Համբարձումյանը Սյունեցիներին հարցրե՞լ է՝ գո՞հ են իր : Եվ ընդհանրապես, Կարեն Համբարձումյանը հայելու դիմաց երբևիցե ինքն իրեն հարցեր տվե՞լ է:

Նմանատիպ նյութեր

Այսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն Ազիզյան

Այսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն Ազիզյան

«Բերքահավաքի լիալուսին»․ այս երեկո հայացք նետեք երկնքին։ Այս մասին գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։ «Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Երևանի ժամանակով ժամը 20։49-ին, կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»։ Այսպես են անվանում...

Նիկոլն ու Ալիևը «բանակցում» են ընդդեմ Հայաստանի․ պատգամավոր

Նիկոլն ու Ալիևը «բանակցում» են ընդդեմ Հայաստանի․ պատգամավոր

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Բաքուն արդեն խոսում է իր օրակարգով։ Իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով։ Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսում է «դե ֆակտո խաղաղության»...

Իշխանությունը կարող է սահմանափակել մեր քայլերը, բայց ոչ տնօրինել մեր հավատքը. Տեր Ռուբեն

Իշխանությունը կարող է սահմանափակել մեր քայլերը, բայց ոչ տնօրինել մեր հավատքը. Տեր Ռուբեն

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանի քարոզը՝ խոսված Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում՝ Սուրբ Գևորգ Զորավարի տոնի առիթով․ «Մի՛ վախեցեք նրանցից, ովքեր մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող» (Մտթ. Ժ...

ՔՊ վերնախավի եկամուտների և կուտակումների թվաբանությունը․ տնտեսագետ

ՔՊ վերնախավի եկամուտների և կուտակումների թվաբանությունը․ տնտեսագետ

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քպ վերնախավի նախարարները ամսական ստանում են մոտ ութ հազար ԱՄՆ դոլար որպես աշխատավարձ և պարգևավճար։ Եկեք փաստացի, ֆինանսատնտեսական և սոցիալական տեսանկյունից վերլուծենք միլիոնատեր քպ-ականների թեման։ 1. Եկամուտների և...

Ինչո՞ւ էր վատացել Այգեստանի դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը. մանրամասներ․ «Փաստինֆո»

Ինչո՞ւ էր վատացել Այգեստանի դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը. մանրամասներ․ «Փաստինֆո»

Արարատի մարզի Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցում ինքնազգացողությունը վատացած 6 երեխաների վիճակը լավ է, արտառոց ոչինչ չկա։ Այս մասին «Փաստինֆո»-ին վստահեցրել է Այգեստանի վարչական ղեկավար Արգիշտի Վարդանյանը։ Երեկ Արարատի մարզի Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցում դասերի...