Եկեղեցու դեմ պատերազմում Փաշինյանի հույսը մնացել են մի քանի «աբիժնիկները». «Փաստ»

1 Հուլիսի, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայ առաքելական եկեղեցուն Նիկոլ Փաշինյանի հայտարարած պատերազմի այս փուլում ակնհայտ դարձավ, որ թե՛ Եկեղեցին, թե՛ ազգային, հայամետ ուժերը միակամ են՝ ընդդեմ հակաեկեղեցականության ու հակահայկականության: Սա, մեր տեղեկություններով, ավելի է նյարդայնացնում Նիկոլ Փաշինյանին, որը նպատակ ունի թուլացնել ՀԱԵ-ն, գրավել նաև այս միակ կառույցը, որը չի կարողացել «իրենով անել», Կաթողիկոս դարձնել մեկին, որը հլու-հնազանդ կլինի այն ամենի հանդեպ, ինչ անում է երկրի ու պետության հետ Նիկոլ Փաշինյանը:

Այդ ճանապարհին նա փորձում է մի կողմից՝ պառակտում մտցնել Եկեղեցում, մյուս կողմից՝ գտնել «աբիժնիկներ», որոնք այս կամ այն պատճառով նեղացած են Կաթողիկոսից: «Աբիժնիկներ» գտնելու հարցում Փաշինյանը արտաքուստ հաջողել է. նա գտել է 2-3 նախկին եկեղեցականների, որոնք ժամանակին կարգալույծ են եղել (դրանցից մեկը՝ նույնիսկ երկու անգամ) տարբեր պատճառներով, ու հիմա նրանց իշխանական մի լրատվամիջոցից մյուսն են «պտտեցնում», որ վարկաբեկեն Կաթողիկոսին ու այլ բարձրաստիճան եկեղեցականների: Ավելին, այդ քարոզչությանը միացել է նաև Հ1-ը: Ճիշտ է, նման հարցազրույցներից հետո շատ արագ բացահայտվում են կարգալույծների ստերը, սակայն Փաշինյանի համար դա ի՞նչ է որ, կարևորը աղմուկն է:

Զուգահեռ, մեր տեղեկություններով, նա փորձում է Եկեղեցու ներսում ևս գտնել այդպիսի «աբիժնիկներ» և ներքին պառակտում սերմանել: Դրա շրջանակներում էր նաև «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու բոլոր ամուսնացյալ քահանաներն իմ եղբայրներն են, որովհետև նրանք չեն խաբում ո՛չ ժողովրդին, ո՛չ Աստծուն» գրառումը։ Սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, Փաշինյանին այս առումով դեռ ոչինչ չի հաջողվում անել:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, երբ կողմերը պատրաստ լինեն Ուկրաինայի հարցով խաղաղության համաձայնագիր կնքելուն։ Թրամփը նշել է, որ բիզնեսի համար հիանալի կլինի պահպանել լավ հարաբերություններ Ռուսաստանի...

5 մարդու կյանք խլած ողբերգական վթարի դեպքով քրեական վարույթ է հարուցվել

5 մարդու կյանք խլած ողբերգական վթարի դեպքով քրեական վարույթ է հարուցվել

Քուչակ-Ապարան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային...

Մենք կտապшլենք Իրանի ռեժիմը․ Նեթանյահու

Մենք կտապшլենք Իրանի ռեժիմը․ Նեթանյահու

Իրանի ռեժիմը կտապալվի, այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ «Մենք կտապալենք այն։ Այն արդեն իր վերջին շունչն է փչում։ Իմ ղեկավարությամբ՝ մեր բոլոր համակարգերը աշխատում են այս ռեժիմը տապալելու ուղղությամբ»,-նշել է...

Արտյոմ Կարապետյանը լքել է քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնը

Արտյոմ Կարապետյանը լքել է քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնը

Ահա և վերջ, ավարտում եմ աշխատանքս քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնում: Չեմ զղջում այս ճանապարհն անցնելու համար և շնորհակալություն եմ հայտնում քաղաքապետ Տիգրան Ավինյանին այս կարևոր փորձառության հնարավորությունն ընձեռելու համար: Այս մասին գրել է Արտյոմ Կարապետյանը։...

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների կոնցեսիան փոխանցելու համար. Օվերչուկ

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների կոնցեսիան փոխանցելու համար. Օվերչուկ

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների շահագործման իր կոնցեսիան որևէ մեկին փոխանցելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Մենք պետք է տեսնենք։ Մենք կարծում ենք, որ մեր ընկերությունը գործում է Հայաստանում համաձայնագրի...