«Սև ցուցակում» քաղաքացիները չեն հայտնվի․ ՆԳՆ-ն՝ կիբեռհանցագործություններից տուժածների մասին

30 Հունիսի, 2025

Կիբեռհանցագործություններից տուժած քաղաքացիների խնդրին լուծում տալու նպատակով Ներքին գործերի նախարարությունը ինտենսիվ քննարկումներ է իրականացրել Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի, Քննչական կոմիտեի ու Կենտրոնական բանկի գործընկերների հետ։ Խոսքն այն քաղաքացիների մասին է, որոնց անունով խաբեությամբ ձևակերպվել են վարկեր։

ՆԳՆ-ից հայտնում են, որ քաղաքացիների պարտավորությունները բանկերի նկատմամբ համապատասխան պայմանագրի կնքմամբ կսառեցվեն մինչև քրեական վարույթի ավարտը, ու վարկերի գծով տոկոսներ չեն հաշվեգրվի, իսկ մինչև սույն որոշման կիրառումը տվյալ վարկերի հետ կապված հաշվարկված տոկոսները կզրոյացվեն և ժամկետանցումները կվերացվեն (կճշգրտվեն)[ «սև ցուցակում» քաղաքացիները չեն հայտնվի]։

«Հարկ է նաև նշել, որ նկատվում է նշված հանցագործության նվազման միտում․ 2025 թվականի մարտին արձանագրվել է 85, ապրիլին՝ 52, իսկ մայիսից առ այսօր՝ 22 դեպք։

Դրական միտումը պայմանավորված է իրավապահ մարմինների և ֆինանսական հաստատությունների կողմից համատեղ իրականացված արդյունավետ կանխարգելիչ աշխատանքներով, որոնց առանցքը իրազեկիչ միջոցառումներն են։

Ներքին գործերի նախարարությունը համագործակցում է շահագրգիռ բոլոր գերատեսչությունների հետ՝ նման հափշտակությունները կանխելու, քաղաքացիների իրավագիտակցությունը բարձրացնելու ուղղությամբ:

Հարգելի՛ քաղաքացիներ, որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով, մի՛ վստահեք կասկածելի զանգերին և սոցիալական էջերին։ Բանկերի անունից կասկածելի զանգերի, նամակների կամ գովազդների դեպքում անմիջապես կապ հաստատեք տվյալ բանկի հետ», — նշված է հաղորդագրությունում:

 

Նմանատիպ նյութեր

Նիկոլ Փաշինյանի օրոք ստիպված ենք լինում կյանքի մեծ մասն անցկացնել դատարանի առջև․ Անուշ Միրզոյան

  «Ցավոք սրտի, Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք մենք ստիպված ենք լինում մեր կյանքի, այսպես ասած, մեծ մասն անցկացնել դատարանի առջև, որովհետև տեղի են ունենում ոչ թե իրավական գործընթացներ, այլ քաղաքական հետապնդումներ քաղաքական...

Նոր մեղադրանք է առաջադրել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ

Նոր մեղադրանք է առաջադրել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ

Հակոռուպցիոն կոմիտեն նոր մեղադրանք է առաջադրել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով։ Տնային կալանքում գտնվող Ղուկասյանին այսօր տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ նրան ներկայացվել է նոր մեղադրանքը՝...

«Կարող է՝ ընդհանրապես չշփվեն»․ Միրզոյանը՝ TRIPP-ից օգտվող Ադրբեջանի քաղաքացիների մասին 

«Մենք ամրագրում ենք իրավունքը, որ ֆրոնտ օֆիսի գործառույթների իրականացմանը կարող է ներգրավվել մասնավոր ընկերություն՝ մասնավոր օպերատոր։ Սա դեռ փաստ չէ, հետագա ընթացքը ցույց կտա՝ դա կլինի՞ մասնավոր ընկերություն, թե՞ ոչ։ Ինչ վերաբերում է...

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամն այցելել է Ծիծեռնակաբերդ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամն այցելել է Ծիծեռնակաբերդ

COP17-ի շրջանակներում Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամ, իտալացի սենատոր Աուրորա Ֆլորիդիան Հայաստանում Իտալիայի դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան։ Շրջայցի ընթացքում հյուրերը ծանոթացել են...

Արարատ Միրզոյանը դեռ չի ծանոթացել ԵԱՏՄ զեկույցին

  «Փաստաթուղթը, որը դուք մատնանշեցիք, երեկ է հրապարակվել, տառացիորեն կարող ենք ասել՝ ժամեր առաջ, նույնիսկ չգիտեմ՝ 24 ժամը լրացավ, թե չէ։ Բավականին ծավալուն փաստաթուղթ է, մենք ծանոթանում ենք փաստաթղթին, վերլուծում ենք և ըստ այդմ...