Այ ոչ մի բա՜ն. Եթե ունես տանը հայելի նայիր նրա մեջ բնակվող շակալին․ Դավիթ Ամալյան

28 Հունիսի, 2025

Երգիչ, երգահան, ազատամարտիկ Դավիթ Ամալյանը, ում ավագ որդին՝ Վարդան Ամալյանը զոհվել է 44-օրյա պատերազմում, ֆեյսբուքյան էջում գրում է․

«Սովորաբար ահաբեկվում են առյուծները, ահաբեկում են «շակալները», մռնչում են առյուծները, վնգստում են «շակալները»։ Էսպիսի բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել առյուծներիի և «շակալների» խորհրդանշական տարբերությունների մասին, սակայն այս պահին ասելիքս այլ է…

Այ ոչ մի բա՜ն. Եթե ունես տանը հայելի նայիր նրա մեջ բնակվող շակալին, որն իր թուլությունը թաքցնում է իրեն ենթարկվող, քանակով ցավոք շատ շակալախմբերին, առյուծների վրա հարձակման հրահանգների մեջ…

«ահաբեկչություն»……

Չէ մի չէ դեմոկրատիա…

Տո այ դատարկատկար, ինչպես նշեցինք ահաբեկչություն անում են առյուծների դեմ, հա՛մ Վազգենին կրակեն, հա՛մ քե՞զ, շատ չի լինի՞ քեզ համար, հա՛մ մեր տղեքին քո ցեղակից ահաբեկիչները կրակեն, համ քե՞զ…

Ու քո կարծիքով դու էնքան կաս, որ կարող էս արժանի լինել գնդակին կամ առհասարակ մահվա՞ն, սրանք վաստակում են ծնված մարդիկ, գնդակն էլ, մահն էլ, իսկ կենսաբանական գոյանքները առաջանում և վերանում են…

Ցանկալի կլիներ իմ կենսագրության մեջ քեզ ընդհանրապես չճանաչել, սակայն ցավոք չստացվեց, ես քո նմանների հետ չեմ շփվում նույնիսկ կենցաղում, թեպետ էդտեղ էլ էս հաղթել, քանի որ քո նման չունես դու միակն էս, ումից նույնիսկ հայհոյանքներն են ամաչում…

Ինչևէ անցնեմ քեզ դիմելուն…

Հանկարծ հիմա չմեռնես, ոչ էլ վաղը, քո ընտրաժեխի մոտ կհերոսանաս, խնդրում եմ առողջ եղիր, շատ կեր, դա քեզ շատ է սազում, երեխաներիդ լավ նայիր, հա, բայց էն լակոտիդ ասա մեծերի հանդեպ հարգանք ունենա, ճիշտ ա գիտենք, որ ինքդ էլ չունես, բայց մի զլացի իրեն ասա, փորձիր ուղիղ նայել երկրին, հակառակ կողմից երկիրը վերածվում է քո դիմացի հայելուն… Իսկ ուղիղ նայելու դեպքում մի գուցե կտեսնես դիմացդ կանգնած մարդկանց արժեքը, կհասկանաս, որ իրենք ահաբեկիչ չեն, իրական ահաբեկչին կփնտրես քո մեջ, ու կփորձես պայքարել դրա դեմ, էս դեպքում գոնե հահոյանքները քո մոտ գալուց չեն ամաչի… Հա էն ժեխակույտիդ էլ ասա թող մարդկություն անեն, լափամանիս տեղն ասեն, իմանամ մեջն ինչ կար…)))

Լավ իսկ որպես վերջաբան ուղղակի բարի ախորժակ…»։

Share

Նմանատիպ նյութեր

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

Առողջապահության նախարարությունը էբոլա հիվանդության՝ Հայաստան ներմուծման ու Հայաստանում տարածման ռիսկը ցածր է գնահատում․ Նշել են․ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը...

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...