Ապացույցներ ունենք, որ Իրանի միջուկային օբյեկտները ոչնչացվել են. Թրամփ

27 Հունիսի, 2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կան ապացույցներ Իրանի միջուկային օբյեկտների «լիակատար ոչնչացման» մասին, որոնք հարվածների են ենթարկվել ԱՄՆ ռազմաօդային ուժերի կողմից:

«Նրանք ցանկանում են հանդիպել, ինչպես գիտեք, նրանց օբյեկտները ոչնչացվել են, շատ վնասակար միջուկային օբյեկտներ: Հիմա դա ապացուցված է», — ասել է Թրամփը Սպիտակ տանը տեղի ունեցած մամուլի ասուլիսում:

Թրամփը նաև նշել է, որ Իրանին տարիներ կպահանջվեն իր միջուկային ծրագիրը վերսկսելու համար վերջին ամերիկյան հարվածներից հետո։ «Ես սա ասում եմ 25 տարի՝ որպես քաղաքացի. նրանց չի կարելի թույլ տալ միջուկային զենք ձեռք բերել, և դա էլ տեղի ունեցավ։ Նրանք ոչնչացվեցին։ Տարիներ կանցնեն, մինչև նրանք կարողանան կրկին սկսել իրենց միջուկային ծրագիրը», — լրագրողներին ասել է Թրամփը։

Նմանատիպ նյութեր

«Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում ևս ցույցեր են

«Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում ևս ցույցեր են

Հազարավոր մարդիկ Ստամբուլում և Անկարայում դուրս են եկել բողոքի ցույցերի՝ Թուրքիայում լրագրողների նկատմամբ ճնշումների ուժեղացման դեմ։ Ցույցերի մասնակիցները հանդես են գալիս լրատվամիջոցների ներկայացուցիչների ձերբակալությունների, խմբագրությունների փակման և անկախ մեդիա...

ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի դեմ լայնածավալ ռմբակոծությունների․ ավիակիրը համալրում է զինամթերքի պաշարները․ WSJ

ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի դեմ լայնածավալ ռմբակոծությունների․ ավիակիրը համալրում է զինամթերքի պաշարները․ WSJ

ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի ուղղությամբ լայնածավալ ռմբակոծությունների․ Արաբական ծովում գտնվող «Ջորջ Վաշինգտոն» (USS George Washington) ավիակրի վրա ակտիվորեն համալրվում են զինամթերքի պաշարները։ Ինչպես հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկացի...

2 զոհ, 5 վիրավոր․ ողբերգական ավտովթար՝ Երևան-Գյումրի ճանապարհին

2 զոհ, 5 վիրավոր․ ողբերգական ավտովթար՝ Երևան-Գյումրի ճանապարհին

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 34-րդ կմ հատվածում բախվել են «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան և «ՄԱԶ» մակնիշի բեռնատարը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է...

Թուրքապատկան իշխանությունը հեռացնում է Զորավար Անդրանիկի նկարները․ դա ինքնանպատակ չի արվում․ Րաֆֆի Ասլանյան

Թուրքապատկան իշխանությունը հեռացնում է Զորավար Անդրանիկի նկարները․ դա ինքնանպատակ չի արվում․ Րաֆֆի Ասլանյան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ասում են՝ Հայաստանի թուրքապատկան իշխանությունը հիմա էլ սկսել է դպրոցների շրջակայքից հեռացնել Զորավար Անդրանիկի նկարները։ Սա նույնպես ինքնանպատակ ու ինքնուրույն չի արվում. ադրբեջանական բանակի ՀՊՊ ծրագրում մի ծավալուն...

Այս ամենը մեկ անուն ունի՝ ժողովրդին կապիտուլացնել ներսից․ Լիլիթ Գալստյան

Այս ամենը մեկ անուն ունի՝ ժողովրդին կապիտուլացնել ներսից․ Լիլիթ Գալստյան

Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանն ահազանգում է Հայաստանում համատարած բռնաճնշումների մասին․ «Համատարած բռնությունների և վախի մթնոլորտում, բռնաճնշումների բոլոր տեսակների կիրառմամբ, այդ թվում՝...