Գլխավոր դատախազությունը դիմել է մանր ժուլիկության․ 168.am

26 Հունիսի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթն այսօր գրել է, որ իրենց տեղեկացմամբ՝ այսօր լրանում է վերջնաժամկետը, և պարզ կլինի՝ դատավոր Արմեն Դանիելյանը կկարճի՞ Սամվել Կարապետյանի վերաբերյալ բողոքի գործը, որի առնչությամբ փաստաբանները հայտարարել էին, թե հետ են վերցնում բողոքը, թե՞ այլ գործընթաց է պլանավորել քաղաքական իշխանությունը:

Հիշեցնենք, որ ռուսաստանաբնակ գործարար, ազգային բարերար Սամվել Կարապետյանի պաշտպան Արմեն Ֆերոյանը հունիսի 23-ին հայտարարություն է տարածել, որում ասված է. «Գործարար, բարերար, Սամվել Կարապետյանի շինծու, քրեական վարույթով ակնհայտ ապօրինի կալանքի որոշումը, 2025 թվականի հունիսի 19-ին իմ կողմից բողոքարկվել էր Վերաքննիչ քրեական դատարան:

Այնուհետև, աննախադեպ արագությամբ, իմ ենթադրությամբ ապօրինի միջամտությունների արդյունքում, նշված գործի նյութերը փոխանցվում են Վերաքննիչ քրեական դատարան և մակագրվում դատավոր Արմեն Դանիելյանին:

Հաշվի առնելով, որ այդ դատավորը տասնյակ տարիներ ամենից ցածր վարկանիշ ունեցող դատավորն է, ամենից հաճախ բացարկի ենթարկված դատավորն է, ում նկատմամբ արդարադատության ընկալումը բացակայում է, ուստի վստահորդիս հետ քննարկման արդյունքում, որոշել ենք օրենքով սահմանված կարգով հետ վերցնել իմ կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը»:

Հաջորդիվ Ֆերոյանը նշել էր, որ դիմումն արդեն մուտքագրվել է Վերաքննիչ քրեական դատարան և ենթակա է անհապաղ քննարկման։

168.am-ի տեղեկություններով, սակայն, Գլխավոր դատախազությունը դիմել է մանր ժուլիկության՝ բացառելու համար Սամվել Կարապետյանի վերաբերյալ վերաքննիչ նոր բողոքը այլ դատավորի կողմից քննելու հնարավորությունը:

Այսպես՝ դատախազությունն ինքն է բողոքարկել Սամվել Կարապետյանին կալանավորելու՝ Երևանի քրեական դատարանի Ավան նստավայրի դատավոր Արտակ Կարապետյանի որոշումը:

Մեր տեղեկություններով՝ այս գործով դատախազը բողոքարկում է Արտակ Կարապետյանի որոշման մեջ նշված կալանքի հիմքերի ոչ լրիվ ցանկի առկայությունը:

Իրականում բոլորովին էլ էական չէ, թե ինչ հիմքով է դատախազը բողոքարկում իրեն լիովին ձեռնտու որոշումը, որովհետև միայն վերաքննիչ որևէ բողոքի առկայության դեպքում Սամվել Կարապետյանի պաշտպանների կողմից ներկայացվելիք նոր բողոքը չի մտնի համակարգ ու մակագրվի, ասենք, այլ դատավորի:

Այսինքն՝ միայն այդ պարագայում  այդ նույն գործով որևէ նոր բողոք չի կարող մակագրվել այլ դատավորի, քանի որ արդեն իսկ դատախազության կողմից ներկայացված բողոքն Արմեն Դանիելյանի մոտ է, ուստի մուտքագրվող ցանկացած բողոք պետք է ավտոմատ կերպով  հանձնվի վերջինիս:

Այնպես որ՝ իշխանության քայլերն առավել քան պարզունակ են ու խիստ կանխատեսելի:

Նմանատիպ նյութեր

Նախագահը լիազորություն չուներ չվավերացնելու Կառավարության որոշումները․ Արամ Օրբելյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստում այժմ ներկայացված միջնորդության շուրջ հարցուպատասխանի փուլն է։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով...

«Թող ընտրողը հասկանա՝ ում է ընտրում»․ Արաքսի ընդդիմադիր թեկնածուն բանավեճի է հրավիրում ՔՊ-ի թեկնածուին

«Թող ընտրողը հասկանա՝ ում է ընտրում»․ Արաքսի ընդդիմադիր թեկնածուն բանավեճի է հրավիրում ՔՊ-ի թեկնածուին

Հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն Արմավիրի մարզի Արաքս խոշորացված համայնքում։ Ընտրություններին մասնակցում է երկու ուժ՝ ՔՊ-ն և «Համերաշխություն» և «Առաջ» կուսակցություններից կազմված «Արդարություն» դաշինքը։ Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, YerevanToday-ի տաղավարում...

Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր

Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Նաիրի փողոցի շենքերից մեկում բնակարան է այրվում։ Shamshyan.com-ի...

Մեր հայրենիքը մկրատով կտրատում են և ամեն օր մի կտոր նվիրում թշնամուն. Գերասիմ Վարդանյան

Պատերազմը չի ավարտվել, այն շարունակվում է մեր ինքնության, մեր եկեղեցու, մեր ազգային արժեքների և մեր տեսակի դեմ։ Մեր հայրենիքը մկրատով կտրատում են և ամեն օր մի կտոր նվիրում թշնամուն։ Այս մասին Արտաշատում հայտարարել է ՀՅԴ...

Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 10-ին

«Այստեղ իրավական առումով պետք է տարանջատել մի քանի հարց։ Նախ՝ նախորդիվ դատարանը չէր արձանագրել հիմնավոր կասկածի առկայությունը, իսկ ներկայումս հավելյալ տեղեկություններ չեն ներկայացվել, որոնք կհաղթահարեին դատարանի նախկին որոշմամբ...