Մնացել են իրենք իրենց հույսին, և թարսի պես՝ երկրի ներսում բոլորն են իրենց դեմ․ «Իրավունք»

25 Հունիսի, 2025

«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ-ի ներքին անցուդարձերից բավականին տեղեկացված աղբյուրը հայտնում է, որ այս օրերին ու հատկապես՝ Փաշինյանի Ստամբուլից վերադառնալուց հետո` վերնախավի մոտ տրամադրություններն իրոք շատ մռայլ են: Այն համոզմունքին են, որ վերջնականապես են կորցրել ամեն մի արտաքին աջակցություն: Ամերիկացիներին վաղուց հետաքրքիր չեն: Եվրոպացիները խոստանում են՝ «Կօնգնենք` ինչով կարող ենք»: Բայց Նիկոլը շատ լավ գիտի այդ դատարկ խոստումների արժեքը, առավել եւս, որ խոստում տվողներն իրենք են խղճուկ վիճակում: Ընդհուպ, բրիտանացիների հետ է կապերը չափազանց վատացել՝ դառնալով կտրվելուն մոտ:

Ռուսների մասին լավ է չխոսել: Անգամ Էրդողանը որեւէ որոշակի բան չի ասել: Այսինքն, մնացել են իրենք իրենց հույսին, եւ թարսի պես՝ երկրի ներսում բոլորն են իրենց դեմ: Աղբյուրը հայտնում է, որ այս ընթացքում մի «փոքրիկ» ուսումնասիրություն են արել՝ սկսած մարզերից, վերջացրած՝ Երեւանով, որի արդյունքում հազիվ 6-7 տոկոս վարկանիշ են արձանագրել:

Նիկոլական թիմում նաեւ այն համոզմունքի են, որ սպասվող ցնցումներն իրենց սպասել չեն տա: Մոտավոր մեկնարկային կետ են համարում առաջիկա ամսվա առաջին տասնօրյակը, եւ սկսվելիք շարժումը կարող է գագաթնակետին հասնել մոտավորապես օգոստոսի կեսերին: Դրա դեմն առնելու համար մշակվել է մի քանի տարբերակ: Նախ` ուժային բաղադրիչին դիմելն է, բայց հասկանալով, որ այս ուղղությամբ մեծ վստահություն չկա: Աբազյանի պատմությունն էլ իր հերթին է Փաշինյանին ծայրահեղ կասկածամիտ դարձրել` ուժայինների հավատարմության հետ կապված:

Ուստի, աղբյուրի գնահատմամբ, կարող են դիմել շեղող քայլերի, այդ թվում՝ արտահերթ ընտրությունների տեսքով: Խոսքը ոչ թե ԱԺ-ի, այլ ,ավելի հավանական տարբերակ է, Երեւանում արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին է:

Դա նախ, կարող է հանրային լարվածության մեղման դեր կատարել: Ապա կարելի է փորձել ինչ-որ մեխանիզմով վերարտադրվել, ինչը, համարում են, որ Երեւանի մասշտաբով անելն ավելի հեշտ կլինի: Եթե հաջողվի, դա Փաշինյանին կտա ամրության որոշակի պաշար՝ գոնե մինչեւ գալիք տարի՝ ԱԺ ընտրությունները դիմանալու համար: Հուսալով, որ մինչ այդ կարող է ինչ-որ բան փոխվել:

Աղբյուրը հայտնում է, որ դեռ վերջնական որոշում չկա՝ երկու հիմնական մտահոգության պատճառով: Նախ, այդ դեպքում ավինյանական թեւը պարզապես կարող է լքել թիմը, որի համար որոշակի կամուրջներ, կարծում են, որ Ավինյանն ունի: Երկրորդը. եթե պարտվեն, ապա դա Նիկոլի իշխանության վերջն է դառնալու՝ հասկանալի բոլոր հետեւանքներով հանդերձ:

Աղբյուրը նաեւ հայտնում է, որ այս ընթացքում ռուսական ուղղությամբ փորձում են մի շարք էմիսարների գործի դնել՝ փորձելով հասկանալ, թե ինչ պայմաններով կամ ինչի դիմաց հնարավոր կլինի Մոսկվայից գոնե ժամանակավոր մնալու քարտ–բլանշ ստանալ»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը, քանի դեռ դաշինքը չի հրաժարվել Ռուսաստանի «զսպման» քաղաքականությունից։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալը։ Հաղորդում է Րիա նովոստին։...

Ինչ կլինի ՀՀ-ի հետ, եթե ավարտվի ռուս-ուկրաինական հակամարտությունը․ Գագիկ Համբարյան

Ինչ կլինի ՀՀ-ի հետ, եթե ավարտվի ռուս-ուկրաինական հակամարտությունը․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Տնտեսական զավեշտ... Հայաստանի ամենամեծ հարկատուն Մոբայլ Սենթրն է` հեռախոսներ և պլանշետներ վաճառող ընկերությունը։ Սա նորմալ կդիտվեր, եթե Հայաստանը հեռախոսներ և պլանշետներ արտադրող երկիր լիներ։ Բայց մեր տնտեսական...

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու Հակակոռուպցիոն դատարանի որոշումը պատրաստվում է բողոքարկել պաշտպանական թիմը: Այս մասին news5tv-ի փոխանցմամբ՝ ասել է  փաստաբան Արամ Օրբելյանը։ Փաստաբան Արամ Օրբելյանը երկուշաբթի է ստանալու դատական ակտի...

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ: Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարությունից, Երեխաներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երկուսինը` միջին ծանրության։ Այս...