ՀՀ ԱԳՆ-ն հիասթափված է

23 Հունիսի, 2025

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը․

«ՀՀ ԱԳ նախարարությունը խորապես հիասթափված է Իսլամական համագործակցության կազմակերպության նախարարական վերջին համաժողովի շրջանակներում ընդունված «Ստամբուլի հռչակագրում» և Ադրբեջանի նախաձեռնությամբ ներկայացված բանաձևերում տեղ գտած խեղաթյուրված և ծայրահեղ միակողմանի ձևակերպումների առնչությամբ։ Տվյալ փաստաթղթերում արտահայտված շեշտադրումները հակասում են տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման շահերին և տրամաբանությանը։

ԻՀԿ անդամ պետությունների ուշադրությունը հրավիրում ենք այն փաստին, որ «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը մարդու իրավունքների քողի ներքո Ադրբեջանի կողմից հստակ տարածքային պահանջ է ՀՀ ինքիշխան տարածքի նկատմամբ, ինչը փաստվում է անգամ այդ նպատակով արհեստականորեն ձևավորված «կազմակերպության» հիմնադիր փաստաթղթերում։ Օգտակար ենք համարում հիշեցնել, որ արևմտյան Ադրբեջանը Ադրբեջանի արևմտյան շրջաններն են՝ Ղազախը, Թովուզը, Աղստաֆան, Գեդաբեյը, Դաշքեսանը, Քելբաջարը, Լաչինը, Կուբաթլուն, Զանգելանն ու Նախիջևանը: Հայաստանի Հանրապետության տարածքում չկա և չի կարող լինել այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան»։

Ինչ վերաբերում է Խորհրդային Հայաստանում բնակվող ադրբեջանցիներին, ապա նրանք ԽՍՀՄ գոյության վերջին տարիներին Հայաստանից հեռացել են կամավոր, կարողացել են վաճառել կամ փոխանակել իրենց գույքը կամ ստացել են փոխհատուցում Հայաստանի կառավարությունից։ Ցավոք, նույնը չի եղել հայերի ճակատագիրն Ադրբեջանում՝ Բաքվում, Սումգայիթում և այլ վայրերում, որտեղ տեղի են ունեցել հայերի կոտորածներ և բռնի տեղահանում, իսկ նույնօրինակ վերջին դրսևորմանը մեր տարածաշրջանում աշխարհն ականատես եղավ 2023թ. աշնանը, երբ ավելի քան 115.000 հայեր ստիպված եղան լքել Լեռնային Ղարաբաղը՝ ենթարկվելով էթնիկ զտման։

ԻՀԿ կողմից նմանօրինակ վարքագծի անուղղակի խրախուսումը տրամանաբանական խզում է առաջացնում վերջին երկու տարիների ընթացքում Մերձավոր Արևելքում առկա ճգնաժամի նկատմամբ ԻՀԿ դիրքորոշման հետ:

Զարմանք է առաջացնում նաև Խոջալուի դեպքերի թյուր մեկնաբանությունը: Մարդկության դեմ ուղղված հանցագործությունների իրական պատմությունը քաջ հայտնի է և ուղղակիորեն ժխտում է Հայաստանի Հանրապետությանն ուղղված ցանկացած մեղադրանք»։

Նմանատիպ նյութեր

Առաջիկա օրերին սպասվում է մթնոլորտի շրջանառության լուրջ փոփոխություն․ Սուրենյան

Առաջիկա օրերին սպասվում է մթնոլորտի շրջանառության լուրջ փոփոխություն․ Սուրենյան

Հիդրոօդերևութաբան Գագիկ Սուրենյանը հայտնում է, որ առաջիկա օրերին Հանրապետությունում սպասվում է մթնոլորտի շրջանառության լուրջ փոփոխություն։ Օգոստոսի 9-ի ուշ երեկոյան, 10-ին, 11-ին, ՀՀ-ն կգտնվի Սև ծովից ներթափանցող ցիկլոնի ազդեցության գոտում, շրջանների մեծ մասում...

Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի շեմը

Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի շեմը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 29-ից օգոստոսի 4-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ -Կենտրոնում՝ գրեթե ամբողջ շաբաթ, -Արաբկիրում՝ հուլիսի 29-30-ը և օգոստոսի...

Հայկ Կոնջորյանի կնոջից շատ աշխատավարձ ստացող պաշտոնյաների կանայք էլ կան. «Հրապարակ»

Հայկ Կոնջորյանի կնոջից շատ աշխատավարձ ստացող պաշտոնյաների կանայք էլ կան. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. Վերջին օրերին համացանցում լայն քննարկվում է Հայկ Կոնջորյանի կնոջ՝ Հայփոստից ստացած 3.6 մլն դրամ աշխատավարձը։ Պարզվում է, որ Կոնջորյանի կնոջից ավելի բարձր եկամուտ ունեցող պաշտոնյաների կանայք էլ կան։ Օրինակ, Արսեն Թորոսյանի կնոջ միայն ամսական...

Հաջորդը զինվորականներն են․ «Հրապարակ»

Հաջորդը զինվորականներն են․ «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2026 թվականի նոյեմբերից դպրոցներում պետք է աշխատեն միայն ատեստավորված ուսուցիչները, իսկ ատեստավորումը չանցած կամ ցածր միավորներ հավաքած մասնագետները չեն կարողանա շարունակել դասավանդել։ Այս հայտարարությունը շատերի...

Մենք չենք խոնարհվի նրանց առջև․ մենք դա չենք անի․ Փեզեշքիան

Մենք չենք խոնարհվի նրանց առջև․ մենք դա չենք անի․ Փեզեշքիան

Իսրայելը և ԱՄՆ-ն փորձում են Պարսից ծոցի երկրներին մեր դեմ տրամադրել: Մենք աշխատում ենք դա կանխելու ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանց նպատակն էր մեզ լիովին զինաթափել։ Եթե նրանք դա անեն, նրանք կգան և կոչնչացնեն մեր հողը, ինչպես...