Փաշինյանի միջոցով Ալիևը և Էրդողանը ցանկանում են ծնկի բերել հայ ժողովրդին․ Մուրադ Փափազյան

23 Հունիսի, 2025

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը դատապարտել է գործարար, բարերար Սամվել Կարապետյանի ապօրինի կալանավորումը։

«Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը վախի սփռման քաղաքականություն է իրականացնում սեփական ժողովրդի նկատմամբ։ Հայ առաքելական եկեղեցու եւ նրա հոգեւոր առաջնորդի դեմ ուղղված սպառնալիքները, ընդդիմադիրների ձերբակալությունները, բարեգործ Սամվել Կարապետյանի կալանավորումը, միաժամանակ և սկանդալային են, և անպատասխանատու սադրանք։

Սամվել Կարապետյանին երկու ամսով կալանավորելով՝ Փաշինյանի ռեժիմը փորձում է վախեցնել ժողովրդին։ Իրականությունն այն է, որ Փաշինյանը հայ ժողովրդի հանդեպ գայլի վարքագիծ է ցուցաբերում, իսկ Հայաստանի թշնամիների հանդեպ՝ գառնուկի։ Փաշինյանի միջոցով Ալիևը և Էրդողանը ցանկանում են ծնկի բերել հայ ժողովրդին։ Սամվել Կարապետյանի կամայական կալանավորումը ժողովրդավարության հիմնային սկզբունքների անընդունելի խախտում է։ Չդատապարտել սա՝ նշանակում է ողջունել նորանոր ապօրինի ձերբակալությունները։ Այդ իսկ պատճառով ես դատապարտում եմ պետության պաշտպանության քողի տակ իրականացվող այս ապօրինի հետապնդումը։

Ակնհայտ է, որ ցածր վարկանիշը և վստահության կորուստը մղում են Նիկոլ Փաշինյանին փորձելու չեզոքացնել բոլոր նրանց, ովքեր դեմ են Հայաստանի թուլացմանն ուղղված նրա քաղաքականությանը։ Գիտեմ, որ այս հայտարարությամբ վտանգում եմ կրկին մուտքի արգելք ստանալ Հայաստան։ Բայց եթե մենք սիրում ենք Հայաստանը, պետք է ցուցաբերենք խիզախություն և արձագանքենք երկրում տիրող բռնաճնշումներին»,- ասվում է հայտարարությունում։

Նմանատիպ նյութեր

Եթե զրոյական կետը չլիներ, այսօր Հայաստանի Հանրապետությունը չէր լինի․ Փաշինյանը՝ իր խոստումների մասին

  «Հենց մեր քաղաքականության իմաստը դա է, որ մենք պետք է մեր ստացած գիտելիքի հիման վրա չվախենանք փոխվել։ Մեր ստացած գիտելիքի հիման վրա չվախենանք փոխվել, որովհետև նա, ով իր ստացած գիտելիքի և փորձառության հիման վրա չի փոխվում, դա մի...

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը տնտեսությունից բան չի հասկանում

  Այսօրվա՝ հոկտեմբերի 22-ի ճեպազրույցի ժամանակ Նիկկոլ Փաշինյանին լրագրողը հարց ուղղեց գազի գնի հնարավոր թանկացման մասին՝ հիշեցնելով, որ ԿԲ նախագահն ասում է, որ դա ապոկալիպտիկ սցենար է, այնինչ ՔՊ-ականներն ասում են՝ էական նշանակություն...

Սարավանի մոտ «Hyundai»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին. տուժածն անչափահաս է

Սարավանի մոտ «Hyundai»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին. տուժածն անչափահաս է

Երեկ՝ հոկտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 159-րդ կմ հատվածում, Սարավան բնակավայրի վարչական տարածքում, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 39-ամյա Ռամին Դելավարը իր վարած «Hyundai»...

Մեսրոպ Մաշտոցին ճանաչո՞ւմ եք. Փաշինյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասին

  «Հնարավո՞ր է՝ տեղյակ չեք, որ այս ՏԻՄ ընտրություններին առնվազն հինգից վեց նախկին հանրապետականներ ՔՊ-ի ցուցակով է մասնակցում, գլխավորում է ՔՊ-ի ցուցակը կամ առնվազն կոալիցիա է կազմել։ Հնարավ՞որ է՝ տեղյակ չեք նաև, որ այս պահին պետական...

Կարող ենք արտահերթ ընտրություններ անել․ Փաշինյանը՝ Սահմանադրության հանրաքվեի հնարավոր տապալման մասին

«Սահմանադրության հետ կապված ես ասել եմ, որ մենք Սահմանադրությունը Ադրբեջանի հետ չենք քննարկում, որովհետև դա մեր ներքաղաքական օրակարգն է։ Եվ պիտի ասեմ նաև, որ այս թեմայով խոսակցություն է եղել նաև Բիշքեկում մեր հանդիպման ժամանակ, որովհետև ես...