Թուրքիայի հետ հարաբերություններն սկսել ենք զրոյական կետից. Փաշինյան

21 Հունիսի, 2025

Ըստ էության, մենք Թուրքիայի հետ հարաբերությունները սկսել ենք զրոյական կետից, ըստ էության, սա նոր հարաբերություններ հաստատելու հնարավորություն է, և սա մեր երկրների շահերից է բխում։ Այս մասին Էրդողանի հետ հանդիպումից առաջ Թուրքիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտնել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«2021-2022թթ. քննարկման արդյունքում մենք եկանք հետևյալ եզրակացության. եթե մենք ստանձնենք այս օրակարգը, պետք է հավատանք, որ դա հնարավոր է և իրագործելի, հակառակ դեպքում կստացվի, որ մենք խաբում ենք ինքներս մեզ, սխալ ուղերձ ենք հղում մեր հանրությանը, սխալ ուղերձ ենք հղում մեր միջազգային գործընկերներին, սխալ ուղերձ ենք հղում Թուրքիային, և սա արդեն շատ վատ սկիզբ է։ Ուստի մենք  պետք է հավատանք այն բանին, որ դա իրականանալի խնդիր է»,- ավելացրել է նա։

Նրա խոսքով՝ ներկա քննարկումն իրականում սկսվել է 2022-ին Պրահայում Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ առաջին հանդիպումից, որից հետո Հայաստանի և Թուրքիայի միջև սկսվել է հատուկ ներկայացուցիչների երկխոսություն, ապա ակտիվ շփումներ են սկսվել արտաքին գործերի նախարարների միջև։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Ադրբեջանի պաշտպանության բյուջեն 2027 թվականին կգերազանցի 5,2 միլիարդ դոլարը. Ալիև

Ադրբեջանի պաշտպանության բյուջեն 2027 թվականին կգերազանցի 5,2 միլիարդ դոլարը. Ալիև

Ադրբեջանի 2027 թվականի պետական բյուջեում պաշտպանության և անվտանգության ծախսերը կկազմեն մոտ 9 միլիարդ մանաթ (ընթացիկ փոխարժեքով՝ ավելի քան 5,2 միլիարդ դոլար), իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության համագումարում հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը։ Դրա մասին հայտնել է...

Այսօր Սյունիքն է վտանգի տակ. Սամվել Կարապետյան

Այսօր Սյունիքն է վտանգի տակ. Սամվել Կարապետյան

Այսօր փառաբանում են մեր պարտությունները։ Հաղթանակած նախագահներին նստեցրել են բանտերում, նույնիսկ երևի հաճույք են ստանում, սա համարում եմ ազգային խայտառակություն։ Վստահ եմ, շուտով կարթնանաք, ամբողջ ազգով այս սխալները կուղղենք: Այս մասին «Հայելի» մամուլի ակումբի ղեկավար...

Շնորհակալ եմ Աստծուն, որ ամեն առավոտ ինձ ասում է՝ «վեր կաց և քայլիր». Փաշինյան

Շնորհակալ եմ Աստծուն, որ ամեն առավոտ ինձ ասում է՝ «վեր կաց և քայլիր». Փաշինյան

Մեր անկախությունից ի վեր Հայաստանի հարյուրավոր եկեղեցիներում տասնյակ հազարավոր անգամներ խաղաղության ակնկալիքով աղաչանքներ են հնչել առ Աստված։ Իսկ ինչո՞ւ չենք ունեցել խաղաղություն, Աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝...

Էս մի հոգին ցույց տվեց, թե այս տարիների ընթացքում ինչպիսի՞ անվտանգային համակարգ է կառուցվել. Արա Պողոսյան

Էս մի հոգին ցույց տվեց, թե այս տարիների ընթացքում ինչպիսի՞ անվտանգային համակարգ է կառուցվել. Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյբուքյան գրառումը. «Էս մի հոգին ցույց տվեց, թե այս տարիների ընթացքում ինչպիսի՞ անվտանգային համակարգ է կառուցվել։ Էս մի հոգին ցույց տվեց, թե ինչով են զբաղված ձեր ռազմական հետախուզությունը, Ազգային Անվտանգության ծառայությունը, Ոստիկանությունն...

ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան

ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան

Հայաստանի քաղաքացին «Սադախլո» անցակետով, ավտոմեքենայի բեռնախցիկում տեղադրված բնական գազի բալոնում հատուկ պատրաստված թաքստոցի միջոցով, տեղափոխել է դեղորայք, որի մաքսային արժեքը կազմել է 44 հազար 892 լարի։ Տեղեկատվությունը տարածում է Ֆինանսների նախարարության քննչական...