Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ ՀԷՑ-ի պետականացումը. մեկնաբանում է իրավաբանը

21 Հունիսի, 2025

News.am-ի հետ հարցազրույցում Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Արթուր Ղամբարյանն անդրադարձել է իշխանության՝ ՀԷՑ-ը խլելու թեմային։

Մասնավոր սեփականության ազգայնացումն արդյո՞ք համապատասխանում է ՀՀ սահմանադրական կարգի տնտեսական հիմքերին: 

Կարելի է առանց վարանելու պատասխանել՝ ոչ։

Անկախացումից հետո ՀՀ սահմանադրական կարգի տնտեսական համակարգը կառուցվել է շուկայական տնտեսության և մասնավոր սեփականության պաշտպանության գաղափարախոսության վրա։ Պետականացումն անհամատեղելի է շուկայական տնտեսության և մասնավոր սեփականության սահմանադրական արժեքների հետ և ուղղակիորեն հակասում է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված սեփականության դադարման հիմքերին:

Ին՞չ հետևանքներ կարող է ունենալ ՀԷՑ-ի պետականացումը։

Դա կնշանակի բացել «Պանդորայի արկղը»։ Եթե քաղաքական իշխանությունը զուտ քաղաքական նպատակահարմարությունից կամ չարափառությունից ելնելով մեկ անգամ կիրառի այս հակասահմանադրական գործիքը, իսկ պետական համակարգը չհակազդի այդ գործընթացին, ապա դրանով կստեղծվի նախադեպ, որ յուրաքանչյուր անձ մեկ օր կարող է քաղաքական իշխանության ակտով ունեզրկվել։ Օրինակ՝ մի օր էլ կհայտարարեն մեկ այլ ընկերության կամ հասարակական կազմակերպության գույքը պետականացնելու մասին։

Նույնիսկ կույրին տեսանելի է, իսկ տգետին՝ հասկանալի է, որ ՀԷՑ-ի պետականացման նպատակադրումը պայմանավորված է բացառապես չարափառությամբ շաղաղված՝ քաղաքական շարժառիթով։

Ին՞չ պետք է անել։

Սեփականության իրավունքը հասարակության բազիսային, հիմնարար հարցերից է, այն շոշափում է յուրաքանչյուրի շահերը։ Լավագույն տարբերակը կլիներ, եթե իշխանությունը ետ կանգներ այդ նպատակի իրականացումից։

ՀՀ սահմանադրական կարգի տնտեսական հիմունքները քանդող այս վտանգավոր նպատակադրման զարգացումը և բացասական հետևանքները կանխելու համար չափազանց կարևորվում է ՀՀ նախագահի, ԱԺ պատգամավորների, ՄԻՊ-ի և այլոց գործողությունները ուղղված նման օրենքի ընդունումը կանխելուն, քանի որ լռությունը կլինի աններելի:

Նմանատիպ նյութեր

Եվրոպական ապագայից՝ Ռումինիայի հետ միավորում․ ի՞նչ է կատարվում Մոլդովայում

Եվրոպական ապագայից՝ Ռումինիայի հետ միավորում․ ի՞նչ է կատարվում Մոլդովայում

Եվրամիությանն ինտեգրվելու հայտ ներկայացրած Մոլդովան հայտարարել է երկիրը Ռումինիային ձուլելու մտադրության մասին։ Ինչպես սկսվեց այս ամենը և ինչ իրավիճակ է այսօր։   Մոլդովայի եվրոպական ուղին Մոլդովայի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացը նոր թափ ստացավ 2022 թվականին՝...

«Ի դեպ»․ Որքա՞ն է վճարել հարկատուն Փաշինյանի բանանային ռոլիկների համար

«Ի դեպ»․ Որքա՞ն է վճարել հարկատուն Փաշինյանի բանանային ռոլիկների համար

Նոյեմբերի 9-ից 13-ը Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցեր է ունեցել Ֆրանսիա, Թուրքիա և Իռլանդիա։ Ֆրանսիայում մասնակցել է Փարիզի Խաղաղության համաժողովին, Թուրքիայում՝ COP31-ին, իսկ Իռլանդիաայցի նպատակը եղել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը։ Առաջին հայացքից...

Փորձել եմ համոզել և կշարունակեի համոզել, որ այս ճանապարհով չգնանք․ Արմեն Գրիգորյան. Սիվիլնեթ

Փորձել եմ համոզել և կշարունակեի համոզել, որ այս ճանապարհով չգնանք․ Արմեն Գրիգորյան. Սիվիլնեթ

Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը փորձել է համոզել իշխանություններին՝ հրաժարվել Եվրամիությանն անդամակցելու օրակարգից։ Այս մասին նա հայտարարել է ՍիվիլՆեթին տված հարցազրույցում՝ բացատրելով, թե ինչու է հենց հիմա հրապարակայնորեն դեմ արտահայտվում...

Դատախազությունն ապօրինի հարստացածներին թաքցնո՞ւմ է․ «Կարճ ասած»

  Վերջին տարիներին ամենաշատը լսած կլինեք «ապօրինի գույք», «թալանի վերադարձ ժողովրդին» արտահայտությունները, որոնց վերաբերյալ ինչ-որ հաղորդագրություններ են տարածում, ռեպորտաժներ պատրաստում-լցնում պետական եթերը։ Հայաստանի...

Հիփոթեք` 0% կանխավճարով. Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON Expo-ի շրջանակում

Հիփոթեք` 0% կանխավճարով. Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON Expo-ի շրջանակում

Հիփոթեքային շուկայի առաջատար Ամերիաբանկը նոյեմբերի 13-15-ը մասնակցում է անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի ամենամեծ և մասշտաբային ցուցահանդեսին` TOON Expo-ին: Ցուցահանդեսի այցելուների համար Ամերիաբանկն ունի հատուկ առաջարկ` հնարավորություն Բանկի հետ համագործակցող...