Եթե Եկեղեցին խուսափել է հարկերից, ապա ինչո՞ւ է մշտապես ՀՀ խոշոր հարկատուների պաշտոնական ցանկերում. պարզաբանում

20 Հունիսի, 2025

Մովսես քհն. Սահակյանը պարզաբանել է՝ Եկեղեցի–Պետություն հարաբերությունները համակարգող հանձնախմբի նիստերի վերաբերյալ իշխանությունների հայտարարությունները։

Նա մասնավորապես գրել է. «Երեկ Ազգային ժողովի ամբիոնից պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը անդրադարձավ Եկեղեցի–պետություն հարաբերությունների համակարգող հանձնախմբի աշխատանքներին՝ ներկայացնելով դրանք որպես գործընթաց, որտեղ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչների մտահոգությունը իբրև թե եղել է բացառապես հարկերից խուսափելը։

Վեհափառ Հայրապետի կողմից հիշյալ համակարգող հանձնախմբում ղեկավար է նշանակվել Տ. Արշակ արք. Խաչատրյանը, քարտուղար՝ ես։ Մասնակցելով հանձնախմբի մի շարք նիստերին՝ պարտք եմ համարում արձանագրել հետևյալը․ ԱԺ-ում հնչած այդ հայտարարությունները ամբողջապես խեղաթյուրում են իրականությունը։

Հանձնախմբի ձևավորման նպատակն էր քննարկել և կարգավորել Եկեղեցի–պետություն հարաբերություններին առնչվող կարևորագույն հարցերը։ Այդ նպատակի շրջանակում Հայոց Եկեղեցին ինքը իշխանական կողմին ներկայացրել է կրթական, մշակութային, օրենսդրական, հարկային ոլորտներին, ինչպես նաև պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող սրբավայրերի պահպանությանն առնչվող ընդհանուր առմամբ շուրջ 40 հարց։ Այդ ուղղությամբ Մայր Աթոռը ձևավորել է մասնագիտական ենթախմբեր, իրականացրել է մեծ ծավալի նախապատրաստական աշխատանք, հանդես է եկել կառուցողական դիրքերից և գործադրել է հետևողական ջանքեր՝ փոխգործակցության միջոցով առկա խնդիրները լուծելու համար։ Փոխարենը՝ իշխանական կողմից այդ գործընթացին համարժեք պատասխան չի տրվել։ Եվ այժմ, շրջանցելով ամբողջ այս գործընթացը, հնչեցվում է պնդում, թե Եկեղեցու միակ մտահոգությունը եղել է հարկերից խուսափելը։

Եթե Եկեղեցին փորձել է խուսափել հարկերից, ապա ինչո՞ւ է տարիներ շարունակ ներառվում Հայաստանի խոշոր հարկատուների պաշտոնական ցանկերում։

Խոսել այն մասին, թե Եկեղեցին փորձել է խուսափել հարկերից՝ այն պարագայում, երբ Մայր Աթոռը փաստացի եղել է երկխոսության և համագործակցության նախաձեռնող կողմը, լավագույն դեպքում ապատեղեկատվություն է։

Վերջում կցանկանայի արձագանքել նաև Արշակ Սրբազանի հասցեին նույն ելույթի ժամանակ հնչեցված Է. Աղաջանյանի բնութագրումներին։

Այն, որ Արշակ Սրբազանը առաջին անգամ չէ, որ ենթարկվում է այս իշխանությունների կողմից նմանօրինակ «քննադատության», նորություն չէ և ոչ էլ զարմանալի։ Հնչած որակումներին հնարավոր է տալ միայն մեկ բանաձևում՝ հերյուրանք։ Արձագանքել ավելին՝ ավելորդ է»։

Նմանատիպ նյութեր

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե «քաղաքակիրթ» մարդկությունը չսթափվի և չհրաժարվի իր սերունդների համար կենսատարածքը, իր տունը բարբարոսաբար ոչնչացնելու մոլուցքից, գուցե հաջողվի մի քանի տարի անց մեկ այլ մեգապոլիսում հրավիրել...

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում։ Երբ իրավական փաստարկները չեն բավարարում, իշխանությունը փորձում է կալանքով կոտրել...

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս...

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում 15,360-ով նվազել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առանց վարորդական իրավունքի...

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...