Վաղարշապատում ավագանու ընտրությունները կանցկացվեն նոյեմբերի 16-ին

20 Հունիսի, 2025

Այսօր ԿԱռավարության նիստի ժամանակ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հայտնեց, որ Արմավիրի մարզի Վաղարշապատ ու Խոյ համայնքները կմիավորվեն։

«Փնջում ներառվում են ներկայիս Վաղարշապատ և Խոյ համայնքները՝ վերջիններիս կազմում ընդգրկված 19 բնակավայրերով։ Այս քայլով Կառավարությունն ապահովում է վարչատարածքային բարեփոխումների հետագա ընթացքը, ինչին կհաջորդի արդեն լիազորությունների ապակենտրոնացման գործընթացը»,- ասել է նախարարը։

Նշենք, որ Վաղարշապատ համայնքում ավագանու ընտրությունները նախատեսվում է անցկացնել նոյեմբերի 16-ին։ Պաշտոնակատարն այժմ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն է, ով էլ գլխավորելու է ՔՊ-ի ցուցակը։

Նմանատիպ նյութեր

Արաբկիրում մեքենաներից գողություններ են կատարվել. պարզվել է նրանց ինքնությունը

Արաբկիրում մեքենաներից գողություններ են կատարվել. պարզվել է նրանց ինքնությունը

Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացվել էին ավտոմեքենաներից կատարված գողությունների վերաբերյալ հաղորդումներ, որոնք ունեին մեկ ընդհանրություն՝ բոլոր դեպքերում մեքենաներին թողել էին գրառումներ։ Տարել էին հաշվառման համարանիշներ, կողային հայելիների ապակիներ, մի...

«Մարդիկ շարունակում են քվեարկել, բայց նրանց ընտրությունը դառնում է ձևական»․ Լևոն Քոչարյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում

«Մարդիկ շարունակում են քվեարկել, բայց նրանց ընտրությունը դառնում է ձևական»․ Լևոն Քոչարյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի ելույթը ԵԽԽՎ-ում՝ մեդիա բազմակարծության և անկախության մասին. «Լրատվամիջոցների բազմակարծությունը ժողովրդավարության պարզապես զարդը չէ։ Այն այն հիմնական մեխանիզմն է, որի միջոցով քաղաքացին իշխանությունից պահանջում է...

Այս գործընթացը կշարունակվի, քանի դեռ Հայաստանը համապատասխան միջոցներ չի ձեռնարկել․ Սերգեյ Շահվերդյան 

«Մենք հասկանում ենք, որ Ադրբեջանի էքսպանսիոնիստական քաղաքականությունը մշակութային ժառանգության վերաբերյալ վաղ թե ուշ տարածվելու է Հայաստանի Հանրապետության ամբողջ մշակութային ժառանգության վրա։ Դրա դրսևորումը վերջերս արդեն տեսանք, երբ...

Հենց տեսնենք, որ մենք ենք սանկցիայի տակ ընկնում, ինչ-որ որոշում կկայացնենք․ Նիկոլ Փաշինյան 

  «Մենք պատժամիջոցների փաթեթը ուսումնասիրում ենք և, գիտեք, մենք մեր բոլոր գործընկերների հետ շատ թափանցիկ ենք։ Մենք ասում ենք՝ հատկապես մեր բարեկամ երկրների պարագայում, մենք մաքսիմալ ամեն ինչ կանենք, որպեսզի լինենք բարեկամական, բայց մի...