Պատրա՞ստ եք էլեկտրաէներգիայի սակագնի աճին․ Հրայր Կամենդատյան

19 Հունիսի, 2025

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Պատրաստ եք էլեկտրաէներգիայի սակագնի աճին՞

ՀԷՑ-ի (Հայաստանի էլեկտրական ցանցեր) ազգայնացումը ինքնին պարտադիր չի նշանակում սակագների բարձրացում, բայց այն կարող է հանգեցնել այդպիսի հետևանքի՝ կախված մի քանի կարևոր գործոններից։

Ինչու ազգայնացումը կարող է բերել սակագների աճի՞:

1.Ինվեստիցիաների անբավարարություն և արդյունավետության անկում !

2.Պետական կառույցներում հաճախ նվազում է կառավարման արդյունավետությունը, ինչը կարող է հանգեցնել՝

2.1.կորուստների աճի

2.2.մատակարարման խափանումների

2.3.տեխնիկական արդիականացման դանդաղեցման

Այս ամենը պահանջում է հավելյալ ծախսեր, որոնք կարող են փոխհատուցվել բացառապես սակագների բարձրացմամբ։

3.Պարտքերի կուտակում և բյուջետային ճնշում !

Եթե ազգայնացված ՀԷՑ-ը դառնում է խիստ պարտքաշատ, պետական բյուջեն ստիպված կլինի ծածկել այդ բացը կամ փոխհատուցել սակագնով։

  1. Վարկային գնահատականների վատթարացում!

Ներդրումային բանկերը և միջազգային ֆինանսական կառույցները կարող են բացասաբար գնահատել ՀՀ էներգետիկ համակարգի ֆինանսական կայունությունը։ Սա բարդացնում է ֆինանսավորում ներգրավելն ու աճեցնում ռիսկային սակագնային ճնշումը։

  1. Անցումային շրջանի ծախսեր

Ազգայնացումը պահանջում է խոշոր իրավաբանական և ֆինանսական քայլեր՝ խորհրդատվություն, գույքագրման և կառավարման բարեփոխումներ։ Դրանք կարող են թանկ արժենալ և բեռ դառնալ սպառողի վրա։

Վերը հիշատակված գործոնները վկայում են որ ՀԷՑ ենթադրյալ ազգայնացումը հիմար զառանցանք է, որն առատորեն արտաթորվում է կատարյալ տխմարների բերանի խոռոչից եվ հարվածելու է ամբողջ բնակչության շահերին։ Իշխանությունը իրենց հետ նույնացրած անմեղսունակները գնում են հերթական տնտեսական աղետին, որով Հայաստանի էներգեցանցը պարզապես վերացնելու են։ Ականջդ կանչի Արարատ Միրզոյանի կին, ով հիմա ՀՀ ներդրումների խթանման կենտրոնի տնօրեն է նշանակվել»։

Նմանատիպ նյութեր

Պատմական շոգ Կենտրոնական Ասիայում. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C

Պատմական շոգ Կենտրոնական Ասիայում. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C

Կենտրոնական Ասիայի մի շարք երկրներում գրանցվել են բացառիկ բարձր ջերմաստիճաններ, տեղեկացնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։ «Ուզբեկստան Բուզաուբայ՝ +48.7°C Ուչկուդուկ՝ նվազագույն՝ +34.1°C, առավելագույն՝ +47.3°C Ղրղզստան...

Հովնան եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման. փաստաբան

Հովնան եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման. փաստաբան

Հովնան եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է փաստաբան Արմինե Ֆանյանը: Այսօր ստացել եմ դատավոր Անի Դանիելյանի որոշումը, որով նա հաստատել է Հովնան եպիսկոպոս Հակոբյանի իրավունքների խախտումը։...

Ուժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում․ նախրապանը սարերում է եղել և բավականին ծանր վնաuվածքներ է ստացել

Ուժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում․ նախրապանը սարերում է եղել և բավականին ծանր վնաuվածքներ է ստացել

Ուժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում, ամենից շատ տուժած համայնքներից է Բագրավանը։ Այստեղ նաև փոթորիկ է մոլեգնել՝ մեծ վնասներ հասցնելով գյուղին։ «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը լուսանկարներ ու տեսանյութ է հրապարակել Բագրավանից, նշել է՝ այստեղ իրական աղետ...

Թեղուտի հանքն անցել է ամերիկյան ընկերության. «Ազատություն»

Թեղուտի հանքն անցել է ամերիկյան ընկերության. «Ազատություն»

Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի նոր սեփականատերը ամերիկյան ընկերություն է, որի ղեկավար Կոնստանտին Սոկոլովը վերջերս Պետքարտուղարության կողմից նշանակվեց նաև Հայաստանով անցնող «Թրամփի երթուղու»՝ TRIPP + առևտրային հիմնադրամի ղեկավար։ Այս մասին գրում է Ազատությունը։...