Խստիվ դատապարտում ենք ամեն օր նորանոր զազրելի դրսևորումներ ունեցող լրատվամիջոցների ու լրագրողների դեմ արշավը․ ՀԺՄ

16 Հունիսի, 2025

Այսօր քասախցիների բողոքի ակցիան լուսաբանող 24News.am-ի լրագրող Մերի Մանուկյանի նկատմամբ բռնություն գործադրվեց՝ ակցիայի օրինականությունն ու հասարակական կարգը պահպանելու համար այդտեղ ծառայություն իրականացնող ոստիկանի կողմից: Ուղիղ եթերում տեղի ունեցած, սակայն, ցավոք, վերջին շրջանում տարածում գտած միջադեպից հետո լրագրողին հարվածած կարմիրբերետավորը կարճ ժամանակ անց ազատվեց աշխատանքից: Այս մասին հայտարարարություն է տարածել Հայաստանի Ժուռնալիստների միությունը:

«Ի դեպ, նույն այդ ոստիկանը 2023թ. քաղաքացու նկատմամբ էր լկտի պահվածք դրսևորել և մնացել անպատիժ:

Իսկ, ահա, 2022թ. Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Հայկազ Ջոմարդյանը «Եռաբլուրում» բիրտ ուժի կիրառմամբ բերման էր ենթարկել 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողներին և ոչ միայն չէր պատժվել, այլև մեկ տարի անց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կողմից պարգևատրվել էր ոսկե մեդալով:

Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ այս իշխանությունների մասին: Նման օրինակները բազմաթիվ են:

Հատկանշական է, որ լրագրողներին ու լրատվամիջոցներին թիրախավորում են նաև Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը: Մասնավորապես, Աննա Հակոբյանն իր «տխմար-ոջիլային» արշավի շրջանակներում անպարկեշտ, գռեհիկ, փողոցային բառապաշարով թիրախավորել էր Hayeli.am-ի հիմնադիր, լրագրող Անժելա Թովմասյանին, Politik.am-ի հիմնադիր, լրագրող Բորիս Մուրազիին՝ նրանց անվանարկելով իր կարգավիճակին ոչ բնորոշ արտահայտություններով:

Աննա Հակոբյանի թիրախում նաև այլ լրագրողներ են հայտնվել:

Նրանցից հետ չի մնում նաև Նիկոլ Փաշինյանի թիմում առանցքային դերակատարում ունեցող նրա աշխատակազմի ղեկավարը՝ Արայիկ Հարությունյանը, ով «Ազատություն» ռադիոկայանի նախկին լրագրող, այժմ՝ News.am-ի լրագրող Ազա Բաբայանի վերաբերյալ վիրավորական, ատելության խոսք պարունակող երկու գրառում էր կատարել միայն այն բանի համար, որ վերջինս «համարձակվել էր» Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել՝ «Պատկերացրեք, որ ապագայի դասագրքերում գրելու են, որ հայերն իրենց անկախությունը պարտվել են, որովհետև իշխանության էր եկել խուլիգանը։ Դա սարսափելի է»:

«Աղետ․․․ Մինչև վերջերս սույն տիկինն աշխատել է «Ազատություն» ռադիոկայանում: Մի հատ նրա լրագրողական մակարդակը նայեք: Եվ սա փաստ է, ոչ թե մեկնաբանություն»,- գրել էր իշխող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագրի» (ՔՊ)  կարկառուն ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանը, ապա 1 օր անց նոր գրառում արել՝ նույն անձի և նույն հարցազրույցի հետ կապված. «Նոր աղետ եմ ներկայացնում: Տասնամյակներով տաքուկ տեղում՝ «Ազատություն» ռադիոկայանում ծվարած Ազա Բաբայան անուն-ազգանունով լրագրողը կոչ է անում՝ «սուր վերցնել ներքին թշնամու դեմ»: Եվ ինքը, լինելով այս սարսափելի արժեհամակարգի կրողը, տասնամյակներով չի դիմադրել ամերիկացի հարկատուների գումարն ուտելիս, այն ամերիկացիների, որոնց համար բռնության, հակաժողովրդավարական արժեքների դեմ պայքարն առաջնային է»:

Փորձառու լրագրող Ազա Բաբայանին թիրախավորելը կոնկրետ նպատակ ուներ՝ գրառման ու այն տարածած լրատվամիջոցների հրապարակումների ներքո թիրախավորել և սանձազերծել լրագրողի դեմ ատելության արշավ:

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ուղիղ հրահանգով լրագրողին լրագրողական հավատարմագրումից զրկելով՝ տվյալ տարածքում նրա գտնվելը բացառելու գործելակերպը նույնպես կյանքի կոչվեց այս իշխանությունների օրոք, ինչը նախ արեցին Անի Գևորգյանի, Սյուզի Բադոյանի նկատմամբ, հիմա էլ շարունակում են անել MediaHub.am-ի լրագրող Վահե Մակարյանի նկատմամբ:

Լրագրողին հավատարմագրումից զրկելով՝ նրա աշխատանքը խոչընդոտելու պրակտիկան խիստ դատապարտելի է, հատկապես, երբ դա վիճարկվում է դատարանում, և այն, ինչ տեղի ունեցավ Վահե Մակարյանի հետ, իշխանության անհանդուրժողականության և քինախնդրության ցցուն արտահայտությունն է:

Լրատվամիջոցներին լռեցնելու արդեն դասական փորձ է նրանց դատի տալն ու նրանց ուսերին հսկայական ֆինանսական բեռ դնելը, ինչի հերթական օրինակը Նիկոլ Փաշինյանի կողմից «Հրապարակ» օրաթերթին դատի տալու՝ հրապարակային խոստումն է: Ընդ որում, առաջին դեպքը չէ, երբ անձամբ Նիկոլ Փաշինյանը կամ նրա մերձավոր շրջապատը թիրախավորում են «Հրապարակ» օրաթերթը, լրագրողներին և գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանին:

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստիվ դատապարտում է 2018թ.-ից սկիզբ առած ու ամեն օր նորանոր զազրելի դրսևորումներ ունեցող լրատվամիջոցների ու լրագրողների դեմ արշավը, նրանց թիրախավորելու դեպքերը, հետապնդումները: Հայաստանը վաղուց հեռու է ժողովրդավարական արժեքներից, և իշխանությունները ցանկացած միջոց կիրառում են որպես մահակ՝ ազատ խոսքը սահմանափակելու, ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելու, այդ թվում՝ օրենսդրական սահմանափակումների միջոցով:

Հասկանալի է, որ իշխանության համար մեծագույն վտանգ հենց լրատվամիջոցներն ու լրագրողներն են ներկայացնում՝ պայմանավորված իրենց աշխատանքի բնույթով, սակայն լրագրողները շարունակելու են կատարել իրենց մասնագիտական աշխատանքը ցանկացած, անգամ անհաղթահարելի թվացող խոչընդոտների պարագայում:

Գիտակցելով, որ աշխատում ենք ոչ ստանդարտ իրավիճակում և արտառոց պայմաններում, հասկանալով մեր երկրի առաջ ծառացած գոյաբանական վտանգների մասշտաբները՝ լրատվամիջոցներին, լրագրողներին կոչ ենք անում ցանկացած պայմաններում պահպանել սառնասրտությունը, չտրվել սադրանքներին, աշխատել լրագրողական էթիկայի սահմաններում»,-նշվում է հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր

Օմանը համաձայն է Հորմուզի նեղուցի կառավարման հարցում Իրանի դիրքորոշման հետ․ Փեզեշքիան

Օմանը համաձայն է Հորմուզի նեղուցի կառավարման հարցում Իրանի դիրքորոշման հետ․ Փեզեշքիան

Օմանը համաձայն է Հորմուզի նեղուցի կառավարման հարցում Իրանի դիրքորոշման հետ, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Նա նշել է, որ Օմանը կիսում է Թեհրանի դիրքորոշումը՝ Հորմուզի նեղուցը Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի դրույթների հիման վրա կառավարելու...

Լեհաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ՝ Բաքվին քննադատող ռեպորտաժի պատճառով

Լեհաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ՝ Բաքվին քննադատող ռեպորտաժի պատճառով

Բաքվում Լեհաստանի դեսպան Պավել Ռադոմսկին կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան բողոքի նոտա են հանձնել TVP World-ով հեռարձակված հանրապետության մասին քննադատական ​​ռեպորտաժի կապակցությամբ։ Այդ մասին հաղորդում է Ադրբեջանի արտաքին գործերի...

Վրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներ

Վրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներ

Վրաստանի Իմերեթի նահանգում ուժեղ անձրևներից հետո տներ, ճանապարհներ և կամուրջներ են վնասվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Սպուտնիկ գործակալության վրացական ծառայությունը։ Հաղորդվում է, որ Բագդաթիի մունիցիպալիտետում ջուրը դուրս է եկել ափերից՝ վնասելով...

Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն

Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն

Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն՝ կապված իշխանությունների կողմից ճնշման հետ։ Ռուս-հայկական միջազգային «Լազարևյան ակումբի» խորհրդի համակարգող, Ռուսաստանի Պետական ​​դումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը Մոսկվայի պատրիարքարանի...

Ռուսաստանում զnրահավաքի ծրագրեր չկան․ Մեդվեդև

Ռուսաստանում զnրահավաքի ծրագրեր չկան․ Մեդվեդև

Ռուսաստանում զորահավաքի ծրագրեր չկան, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը բավարար թվով պայմանագրային զինծառայողներ...