Ո՞վ կնշանակվի ՍԱՏՄ ղեկավար․ «Հրապարակ»

11 Հունիսի, 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախկին ղեկավար, վերջերս ձերբակալված Արմեն Դանիելյանի փոխարեն այդ պաշտոնում կնշանակվի նրա տեղակալ Տիգրան Պետրոսյանը: Ուսումնասիրելով Պետրոսյանի կենսագրությունը՝ հետաքրքիր փաստ բացահայտեցինք:

Ըստ Պետրոսյանի պաշտոնական կենսագրության՝ նա 2017-2022թթ. աշխատել է «Էյր լոգիստիկ կարգո» ՍՊԸ-ում` որպես տնօրեն: Սակայն, էլեկտրոնային ռեգիստրի տվյալների համաձայն, «Էյր լոգիստիկ կարգո» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2018թ. աշնանը: Թե ինչպես է ՍԱՏՄ ղեկավարի հավանական թեկնածուն տնօրեն աշխատել գոյություն չունեցած ՍՊԸ-ում, թերեւս կիմանա միայն նրան նշանակողը:

Ի դեպ, տեղեկություններ կան նաեւ, որ այս կառույցում այնպիսի «բարդակ» վիճակ է եղել նախորդ ամիսներին, որ հնարավոր է Պետրոսյանի նշանակումն էլ գլուխ չգա, քանի որ նա էլ այս կամ այն կերպ առնչվել է յուրացումներին, ինչի համար 6 ամիս աշխատած նախկին պետը` Արայիկ Հարությունյանի հովանավորյալը, հիմա կալանավորված է։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ. Մայր Աթոռ

Կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ. Մայր Աթոռ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ։ Արժանապատիվ Տ. Անանիա քահանա Անտոնյանը ծառայության է կոչվել Ուկրաինայի հայոց թեմում։ Արժանապատիվ Տ. Վահան քահանա Զաքարյանը...

Փամբակում վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորվել. ՊՆ-ն մանրամասներ է հայտնել. «Արմլուր»

Փամբակում վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորվել. ՊՆ-ն մանրամասներ է հայտնել. «Արմլուր»

Քաղաքացին ArmLur.am-ին ահազանգում է այն մասին, որ Փամբակի ուսումնական զորամասում ուսումնական վարժանքների ժամանակ զինծառայող է վնասվածք ստացել։ Մեզ հետ զրույցում նա տեղեկացրեց, որ զինծառայողը Սովետաշենի զորամասից է։ Քաղաքացու պնդմամբ՝ նման դեպքերն այս զորամասում տեղի...

Դալարիկում բեռնատարը բախվել է գնացքին․ մեկ տուժած կա

Դալարիկում բեռնատարը բախվել է գնացքին․ մեկ տուժած կա

Այսօր՝ ժամը 11։52-ին, հաղորդում է ստացվել, որ Դալարիկ բնակավայրում բեռնատարը բախվել է գնացքին, մեկնել են ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումների ծառայողներ, նախնական տեղեկություններով մեկ անձ հոսպիտալացվել է։ Կտրվի պաշտոնական հաղորդագրություն։ Հայտնում են ՆԳՆ Փրկարար...

ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ Բաքվում պահվող հայ պատանդների 1000-րդ օրվա կապացությամբ

ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ Բաքվում պահվող հայ պատանդների 1000-րդ օրվա կապացությամբ

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կողմից իրականացվող աշխատանքների շրջանակում՝ Կոնգրեսի Հայկական հարցերով խմբի փոխնախագահ Բրեդ Շերմանը, կոնգրեսականներ Թոմ ՄաքՔլինթոքը, Ջուդի Չուն և Լորա Ֆրիդմանը հունիսի 23-ին ԱՄՆ Կոնգրեսում հրավիրելու են մամուլի ասուլիս՝ Ադրբեջանի կողմից...

Ի՞նչ վտանգներ է տեսնում Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում

Ի՞նչ վտանգներ է տեսնում Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում

Հայաստանը փորձում է hարվածներ hասցնել ինտեգրացիոն այն միավորումներին, որոնցում անմիջականորեն մասնակցում է ՌԴ-ն։ «РИА Новости»-ի փոխանցմամբ այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը: «Ընդ որում, սերմանվում են պատրանքային պատկերացումներ այն մասին,...