Թրամփը, անկարգությունների ֆոնին, Լոս Անջելես կուղարկի Ազգային գվարդիայի ևս 2000 զինծառայողի

10 Հունիսի, 2025

ԱՄՆ դաշնային կառավարությունը որոշել է կրկնապատկել Ազգային գվարդիայի՝ Լոս Անջելեսում հակամիգրացիոն ռեյդերի դեմ բողոքի ցույցերի ֆոնին տեղակայված զորքերի թիվը՝ հասցնելով այն 4000-ի: Այս մասին Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը հայտարարել է երկուշաբթի՝ հունիսի 9-ին, X սոցիալական ցանցում:

Ազգային գվարդիայի նոր ստորաբաժանումներից բացի, Լոս Անջելես կուղարկվի նաև Կալիֆոռնիայի «Փենդլթոն» ճամբարից 700 ծովային հետևակային: ԱՄՆ նախագահի վարչակազմը որոշումը հիմնավորել է «դաշնային աշխատակիցներին և շենքերին սպառնացող սպառնալիքների աճով», գրում է AFP-ն:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով Լոս Անջելեսում ընթացող բողոքի ցույցերը, անկարգություններ ստեղծելու համար մեղադրել է «պրոֆեսիոնալ խռովարարներին և անկարգությունների կազմակերպիչներին»։ Նա սպառնացել է Կալիֆոռնիա ուղարկել ավելի շատ դաշնային իրավապահ մարմինների։ Իսկ իր Truth Social»սոցիալական ցանցում գրառման մեջ Թրամփը սպառնացել է բռնություն կիրառել այն ցուցարարների նկատմամբ, որոնք «անհարգանք» կցուցաբերեն իր ուղարկած զինվորների նկատմամբ։

Կալիֆոռնիայի նահանգապետ, դեմոկրատ Գևին Նյուսոմը Լոս Անջելեսում բողոքի ցույցերը ճնշելու համար ծովային հետևակայիններին օգտագործելու Թրամփի որոշումը որակել է «հակաամերիկյան»։ Նյուսոմն ասել է, որ նման ստորաբաժանումները պետք է պայքարեն արտաքին սպառնալիքների դեմ, այլ ոչ թե ներքին։

«Նրանց չպետք է ուղարկեն ամերիկյան հող՝ մեր սեփական քաղաքացիների դեմ կռվելու և բռնապետ նախագահի խելահեղ ֆանտազիան իրականացնելու համար», — ասել է Կալիֆոռնիայի նահանգապետը։

Միաժամանակ Նյուսոմը խոստացել է դատի տալ Թրամփին։ Ամերիկյան օրենքների համաձայն՝ դաշնային վերահսկողության տակ գտնվող անվտանգության ուժերը անկարգությունների դեմ պայքարում կամ արտակարգ իրավիճակի դեպքում ներգրավելու համար նահանգային իշխանությունները պետք է իրենք համապատասխան հարցում ներկայացնեն Վաշինգտոնին։ Մինչդեռ Թրամփը դա արել է իր կամքով:

Հիշեցնենք, որ Լոս Անջելեսում զանգվածային անկարգությունները շարունակվում են ուրբաթ օրվանից: Ցուցարարները բողոքում են Թրամփի խիստ ներգաղթային քաղաքականության, մասնավորապես՝ ներգաղթյալների արտաքսման դեմ:

Նմանատիպ նյութեր

Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող են քննարկել նոյեմբերի 11-ին

Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող են քննարկել նոյեմբերի 11-ին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Դատարանը հրապարակում է Սեդրակ Քոչարյանի վերաբերյալ որոշումը

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում քննվել է հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Այս պահին հրապարակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի...

Ասատրյանին և Թախմազյանին կարգալույծ հռչակելու հարցը համարվել է եկեղեցու ներքին գործը

Ասատրյանին և Թախմազյանին կարգալույծ հռչակելու հարցը համարվել է եկեղեցու ներքին գործը

Ստեփան Ասատրյանին (Տ. Արամ քահանա Ասատրյան) և Արամայիս Թախմազյանին (Տ. Թադե քահանա Թախմազյան) կարգալույծ հռչակելու՝ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությունն անվավեր ճանաչելու հայցը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չէ։ Համապատասխան որոշումը կայացրել է...

Փաշինյանը հանրաքվեի է նախապատրաստվում. «Հրապարակ»

Փաշինյանը հանրաքվեի է նախապատրաստվում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ուժեղ Հայաստանում» երեկ երկար են քննարկել՝ հրապարակայի՞ն պատասխանել Փաշինյանի հայտարարությանը, որ եթե չհաջողվի համոզել ընդդիմությանը նոր սահմանադրության հարցում, արտահերթի կգնան, թե՞, այնուհանդերձ, խուսանավել, քանի դեռ հարցն օրակարգ չի մտել։...

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ «Ժողովուրդ»

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության շուրջ սկանդալային և անսպասելի իրավիճակ է ստեղծվել։ Մեզ հաջողվել է պարզել, թե առաջադրված դատավորներից ով քանի ձայն է ստացել ՍԴ ներսում....