Կառավարություն, վարչապետ չունես, ժողովուրդ, ՉՈւ—ՆԵՍ․ Սևակ Հակոբյան

6 Հունիսի, 2025

YerevanToday-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը տելեգրամյան ալիքում գրում է․

«ԱԱԾ-ն կեսօրին հաղորդագրություն տարածեց, որ Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչ մոլորվել-հայտնվել է Ադրբեջանի տարածքում: Դեպքը տեղի է ունեցել գիշերը։

Բնականաբար, դեպքի մասին առաջինը զեկուցել են Փաշինյանին։

Ինչ է անում դա՝ դեպքի մասին իմանալուց հետո։ Ըստ երևույթին, հեռախոսն անջատում է ու քնում։

Առավոտյան զարթնում ու 11։30-ին գրառում անում․ ուշադրություն՝ Կաթողիկոսի մասին։

Ողջ օրվա ընթացքում պետական որևէ գերատեսչություն, ո՛չ արտաքին գործերի նախարարությունը, ո՛չ պաշտպանության նախարարութունը, ո՛չ ԱԱԾ-ն, ո՛չ դատախազությունը, ո՛չ Փաշինյանի աշխատակազմը ոչ մի նորություն չեն հայտնել, չգիտենք 17-ամյա երկու տղաների ճակատագիրը։

Առաջին գրառումից ժամեր անց՝ 16։30, Նիկոլը ևս մեկ գրառում է անում, դարձյալ կաթողիկոսի ու թերթի դատի տալու մասին։

Ի դեպ, երբ 2024թ․ փետրվարին հենց նույն հատվածում ադրբեջանցի զինվոր սահմանն անցավ մեր կողմ, սրանք ափալ-թափալ հետ տվեցին։

Էս մարդը էլ ո՞նց բացատրի, որ ո՛չ երկրի, ո՛չ ժողովրդի հետ որևէ առնչություն ո՛չ ունի, ո՛չ ուզում է ունենալ։

Կառավարություն, վարչապետ չունես, ժողովուրդ, ՉՈւ—ՆԵՍ»

Նմանատիպ նյութեր

Արամ Վարդևանյանն ընդունել է մեր երկրում Գերմանիայի դեսպանին

Արամ Վարդևանյանն ընդունել է մեր երկրում Գերմանիայի դեսպանին

ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը նոյեմբերի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամ Լենա Մաթևոսյանը։...

Կրեմլը պահանջել է, որ Ֆինլանդիան դուրս գա ՆԱՏՕ-ից․ BILD

Կրեմլը պահանջել է, որ Ֆինլանդիան դուրս գա ՆԱՏՕ-ից․ BILD

Աբու Դաբիում, Ուկրաինայում պատերազմի ավարտի շուրջ բազմակողմ բանակցությունների ընթացքում, ռուսական պատվիրակությունը ոչ պաշտոնապես առաջ է քաշել «եվրոպական անվտանգության նոր կարգի» դրույթներ, որոնք վերաբերել են ոչ միայն Կիևին։ Կրեմլի ներկայացուցիչները պահանջել են, որ...

Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է

Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է

Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է։ Այս մասին  հայտնում են Քննչական կոմիտեից։ Կոմիտեի փոխանցմամբ, քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Գլխավոր դատախազություն։ Հիշեցնենք, որ ս.թ. հոկտեմբերի 1-ին տեղեկություններ են տարածվել,...

Աշոցքում ավագանու ընտրություններին մասնակցում է միայն ՔՊ-ն․ ի՞նչ գույք են հայտարարագրել նրանք․ «Հետք»

Աշոցքում ավագանու ընտրություններին մասնակցում է միայն ՔՊ-ն․ ի՞նչ գույք են հայտարարագրել նրանք․ «Հետք»

Շիրակի մարզի Աշոցք խոշորացված համայնքում նոյեմբերի 29-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են։ Աշոցքում ընտրելու իրավունք ունի 8900 անձ։ Այստեղ ավագանու ընտրություններին մասնակցող միակ քաղաքական ուժը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է, որն...

Ո՞ւմ ապօրինի գույքերն է թաքցնում դատախազությունը

Ո՞ւմ ապօրինի գույքերն է թաքցնում դատախազությունը

ՀՀ գլխավոր դատախազը մշտապես տարբեր առիթներով (հաճախ՝ նաև անառիթ) անդրադառնում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ գործընթացներին։ Yerevan.Today-ն օրերս հարցում էր ուղարկել դատախազություն՝ մի քանի կոնկրետ հարցերի վերաբերյալ պատասխան ստանալու...