Հաջողության չհասնելու պարագայում կդադարեցնենք քննարկումները ՀՀ կառավարության հետ. հայտարարություն

5 Հունիսի, 2025

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտարարությաբ է հանդես եկել․

«Ինչպես գիտեք՝ արդեն տևական ժամանակ է, ինչ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի փորձագիտական աշխատանքային խմբերը բանակցություններ են վարում ՀՀ կառավարության ներկայացուցիչների հետ՝ բնակարանային ապահովման, սոցիալական աջակցման, զբաղվածության և այլ հարցերի շուրջ։

Հաշվի առնելով ընթացիկ գործընթացները և որոշ տեխնիկական խնդիրներ՝ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդին չի հաջողվել անցկացնել նախատեսվող հանրային իրազեկման հավաքը։

Ուստի ձեզ ենք ներկայացնում Խորհրդի՝ բնակարանային հարցերով փորձագիտական աշխատանքային խմբի կողմից իրականացված աշխատանքների արդյունքները։ Փորձագիտական խմբի կողմից ներկայացված առաջարկներից կառավարության ներկայացուցիչների կողմից նախնականորեն մասնակի կամ ամբողջապես ընդունվել են հետևյալները.

Խորհրդի առաջարկը — «Տարբեր կետերում շահառուների մի շարք ցուցակների հղում անելու փոխարեն ստեղծել հնարավորություն վերանայելու և ճշգրտելու բռնի տեղահանված անձանց շտեմարանը, այդ թվում՝ քննարկելու կուտակված դիմումները և ստանալու նոր դիմումներ՝ մեկ միասնական և ճշգրիտ շտեմարան ձևավորելու նպատակով պետական լիազոր մարմնում»։

Կառավարության արձագանքը — Ներկայացված խնդիրների կարգավորման նպատակով առաջիկայում ստեղծվելու է միջգերատեսչական հանձնաժողով՝ Ծրագրին դիմած և շահառուի կարգավիճակ չստացած դիմումատուների անհատական դեպքերն ուսումնասիրելու համար։ Այս նպատակով ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի թիվ 710-Լ որոշման մեջ նախատեսվում է կատարել լրացումներ։

Խորհրդի առաջարկը — «Առաջին փուլի շահառու համարել այն ընտանիքներին, որոնք ի լրումն ծրագրով նախատեսված հավաստագրի՝ անշարժ գույքի արժեքի 20% չափով հավելյալ հիփոթեկային վարկ կստանան, կամ բնակարան ձեռք կբերեն կամ բնակելի տուն կկառուցեն 2 րդ և 3 րդ հավելվածների բնակավայրերում»:

Կառավարության արձագանքը — «Նախատեսվում է առաջիկայում Ծրագրին դիմելու հնարավորություն ընձեռել բոլոր թիրախային խմբերին՝ անկախ ընտանիքում անչափահաս երեխաների թվից և այլ խոցելի խմբերին պատկանող անձանց առկայությունից։

Խորհրդի առաջարկը — Հրաժարվել ընտանիքի ամբողջ կազմին պետական աջակցությունից զրկելու մոտեցումից՝ աջակցության դադարեցումը կիրառելով միայն ծրագրի պայմանները խախտած անձի նկատմամբ»։

Կառավարության արձագանքը — Ներկայում քննարկվում է առաջարկի կիրառման մեխանիզմը, մասնավորապես՝ նախատեսվում է Ծրագրի պայմանները խախտած անձանց հասանելիք գումարի չափով հնարավորություն ընձեռել ընտանիքին վճարել վարկի ամսական մարումները։ Այս դեպքում աջակցությունը կշարունակվի, հակառակ դեպքում՝ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը կանցնի պետությանը։

Խորհրդի առաջարկը — «Թույլատրել, որ շահառուները կարողանան միավորել իրենց հավաստագրերը բնակարանային ապահովության պետական աջակցության այլ ծրագրերով ստացած հավաստագրերի հետ, ինչպես նաև բնակարանային ապահովության պետական աջակցության այլ ծրագրերի հետ համատեղելու կետում ավելացնել նաև երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան ծրագիրը»:

Կառավարության արձագանքը — Գործող կարգով մասնակիորեն նախատեսված է այս դրույթը, մասնավորապես՝ եկամտահարկի վերադարձի և երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման ծրագրի մասով։ Այստեղ նախատեսվում է հնարավորություն ընձեռել նաևօգտվելու բնակարանային ապահովման պետական աջակցության այն ծրագրերից, որոնցում համապատասխան սահմանափակումներ նախատեսված չեն և որոնց պայմանները չեն հակասում Ծրագրի հիմնական պայմաններին։

Խորհրդի առաջարկը — «Հավաստագիր տրամադրել հայտ ներկայացրած ընտանիքի դիմելու օրվա դրությամբ առկա բոլոր անդամներին՝ այդ թվում նորածիններին»:

Կառավարության արձագանքը — Քննարկվում է 2026 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ծնված երեխաներին Ծրագրի շահառու համարելու հարցը, եթե ընտանիքը հավաստագիրը կստանա մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը։

Խորհրդի առաջարկը — «Սահմանել, որ բանկերի կողմից շահառուների վարկունակության գնահատման ժամանակ հավաստագրի գումարը չհաշվարկվի որպես պարտավորություն, քանի որ այն պետք է մարվի կառավարության կողմից»։

Կառավարության արձագանքը — Ներկայացված խնդիրը քննարկվել է գործընկեր ֆինանսական կազմակերպությունների հետ, որին ի պատասխան հավելյալ վարկավորում իրականացնող բանկերը հավաստիացրել են, որ հավելյալ վարկ տրամադրելու դեպքում վարկունակության գնահատումն իրականացվում է բացառապես հավելյալ վարկի չափով։ Ուստի նման խնդիր ներկայում առկա չէ։

Խորհրդի առաջարկը — «Բարձրացնել մնացորդային գումարի օգտագործման սահմանաչափը՝ հասցնելով հավաստագրի ընդհանուր գումարի առնվազն 50%-ին»։

Կառավարության արձագանքը — Առաջարկն ընդունելի է։

Նշենք, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամություն է հայտնել բնակարանային ծրագրի շրջանակներում քննարկել ևս մի քանի կետեր, որի մասին կհայտարարենք մոտակա օրերի ընթացքում։ Այնուամենայնիվ, մեր ամենակարևոր առաջարկները չեն ընդունվել կառավարության կողմից, սակայն դեռևս որոշակի քննարկումներ ունենք իրականացնելու, որոնց արդյունքում կարող են նոր փոփոխություններ լինել:

Ընդգծենք, որ սոցիալական մնացած ծրագրերի վերաբերյալ մեր առաջարկներին կառավարությունը ոչ մի շոշափելի դրական արձագանք չի տվել, իսկ զբաղվածության ծրագրերի բարելավման շուրջ քննարկումները դեռևս դանդաղ են ընթանում՝ հատկապես բավարար տվյալների բացակայության պատճառով:

Նշենք նաև, որ առաջիկա օրերի ընթացքում բանակցությունների արդյունքում առանցքային հարցերի շուրջ հաջողության չհասնելու պարագայում, ինչպես հրապարակային խոստացել էինք, Խորհուրդը կդադարեցնի քննարկումները ՀՀ կառավարության հետ և կհայտարարի հետագա քայլերի մասին»։

Նմանատիպ նյութեր

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | 7 հարց՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի օրակարգում

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | 7 հարց՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի օրակարգում

Տեղի է ունենում ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ։ Օրակարգում 7 հարց է․ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում լրացումներ և...

«Հանքային» շրջադարձ․ Փաշինյանը կրկին իրար հակասող բաներ է ասում

  Հոկտեմբերի 17-ին «Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026»-ի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է․ «Մեր ռազմավարական ընկալումն այն է, որ հանքարդյունաբերության ոլորտը պետք է դառնա առաջամարտիկը ՀՀ-ում բաց բաժնետիրացման...

Հորմուզի նեղուցը բաց չի լինի բոլորի համար, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Իրանի պայմանները․ Արաղչի

Հորմուզի նեղուցը բաց չի լինի բոլորի համար, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Իրանի պայմանները․ Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին «Ալ-Իխբարիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է․ Կարմիր ծովում տեղի ունեցող իրադարձությունները որևէ կապ չունեն Իրանի հետ։ Այդ տարածաշրջանն իր խնդիրներն ունի։ Սակայն Հորմուզի նեղուցի վերաբերյալ մեր դիրքորոշումը...

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Աբովյանում, վիրավոր կա

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Աբովյանում, վիրավոր կա

Հոկտեմբերի 18-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18:10-ի սահմաններում անհայտ քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժին, որ Աբովյան քաղաքում...

Կրեմլում դեռևս չեն ծանոթացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման մասին զեկույցին. Պեսկով

Կրեմլում դեռևս չեն ծանոթացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման մասին զեկույցին. Պեսկով

Կրեմլում դեռևս չեն ծանոթացել Եվրասիական միջկառավարական խորհրդի զեկույցին, որը վերաբերում է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հնարավոր հետևանքներին։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝  հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ոչ, չենք...