Քաղաքապետարանը չի կարողանալու ձեռք բերել խոստացված 45 տրոլեյբուսը

3 Հունիսի, 2025

Հասարակական տրանսպորտի հետ կապված ցանկացած փոփոխություն որը իրականացնում է Երևանի քաղաքապետարանը, միտված է նրան, որ հավելյալ հավաքագրումների միջոցով նաև տրանսպորտային ցանցի բարելավում իրականացվի։ Այս մասին, այսօր՝ հունիսի 3–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ անդրադառնալով հարցին, թե տրանսպորտի թանկացումներից հետո որքան են կազմել հավաքագրումները և դա ի՞նչ խնդիր է լուծել՝ քաղաքի բեռնաթափմա՞ն, թե՞ բյուջեն լցնելու։

«Մենք հիմա եկել, բախվել ենք մի շատ լուրջ խնդրի, որի մասին ես հիմա կխոսեմ։ Երբ տոմսային փաթեթները ներդրվեցին քաղաքապետարանի կողմից, փետրվարից մեր ընդդիմադիր գործընկերների ջանքերով հասարակական տրանսպորտում ստեղծվեց մի անհասկանալի և ինչ-որ չափով նաև անկառավարելի վիճակ, որը բերեց հասցրեց մի կետի, որ այս հինգ ամիսների ընթացքում «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի, Մետրոպոլիտենի և «էլեկտրական ավտոբուս» ՓԲԸ-ների կողմից, ընդհանուր հաշվով հավաքագրվել է շուրջ 6 միլիարդ 30 միլիոն դրամ։ Այս թվերը առաջին հայացքից ոչինչ չեն ասում, բայց հաշվի առնելով այն պատկերը, որ մենք ունենք և արդեն պատկերացնում ենք, թե հետագայում ինչ է լինելու, կասեմ հետևյալը, որ այդ ակցիաների արդյունքում, երբ մարդկանց ամեն կերպ համոզում էին, որ չվճարեն, ասելով, որ գինը անիմաստ է բարձրացել, 100 դրամ պետք է մնար, մենք հիմա ունենք մի վիճակ, երբ այս տարի Երևանի քաղաքապետարանը նախատեսել էր և հայտարարել էր, որ ձեռք է բերելու շուրջ 45 տրոլեյբուս, նախորդ տարի 15-ն էինք ձեռք բերել, բանից պարզվում է, որ արդեն էդ 45-ից 30-ը առնվազն հնարավորություն չի լինելու առնել, որովհետև թերհավաքագրումները բերել են նրան, որ էդ գումարը որպես էդպիսին չկա։

Հետևապես 30 նոր տրոլեբուսները, որը պետք է լիներ 45-ի մեջ, արդեն դուրս են եկել ցանկից։ Նման տեմպերով, եթե շարունակվեն հավաքագրումները, չի բացառվում, որ այդ 15 տրոլեբուսն էլ Երևանի քաղաքապետարանը չկարողանա ձեռք բերել»,–ասաց նա՝ հավելելով, որ սա առիթ կտա ընդդիմադիրներին ասելու, որ խոստացված 30 տրոյելբուսները չբերեցին։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Իրանը կշարունակի աջակցել Լիբանանին․ Ղալիբաֆ

Իրանը կշարունակի աջակցել Լիբանանին․ Ղալիբաֆ

Իրանը կշարունակի աջակցել Լիբանանին, հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ «Աստծո կամքով, այս բանակցությունների ընթացքում վերջնականապես լուծվի Լիբանանի ամբողջ տարածքի նկատմամբ ինքնիշխանության լիարժեք վերականգնման հարցը։ Մինչև այս նպատակին...

ԱԱԾ-ն «Զվարթնոց» օդանավակայանում արգելել է 2 քահանաների վերադառնալ ՌԴ

ԱԱԾ-ն «Զվարթնոց» օդանավակայանում արգելել է 2 քահանաների վերադառնալ ՌԴ

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ԱԱԾ–ն արգելել է 2 քահանաների վերադառնալ ՌԴ` իրենց հոգևոր ծառայությունը շարունակելու համար։ Տեղեկությունը հայտնում է լրագրող Սյուզի Բադոյանը։ Լրագրողը նշել է նաև, որ քահանաները Վորոնեժի և Իժևսկի հայկական եկեղեցիների հոգևոր սպասավորներն...

ԱՄՆ-Իրան հուշագիրը ցուցիչ է իրանական կողմի հաղթանակի․ Ոսկանյան

ԱՄՆ-Իրան հուշագիրը ցուցիչ է իրանական կողմի հաղթանակի․ Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Ըստ Երուսաղեմի Հրեական համալսարանի անցկացրած սոցիոլոգիական հարցման՝ իսրայելցիների 90 տոկոսից ավելին կարծում է, որ ԱՄՆ-Իրան հուշագիրը ցուցիչ է իրանական կողմի հաղթանակի։ Եթե մինչ այս տարբեր քարոզչական տեխնոլոգիաների և լրտեսական ցանցի...

Բաբաջանյան փողոցում բախվել են «Mazda»-ն և «Kia Forte»-ն․ կան վիրավորներ

Բաբաջանյան փողոցում բախվել են «Mazda»-ն և «Kia Forte»-ն․ կան վիրավորներ

Այսօր՝ հունիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։20-ի սահմաններում Առնո Բաբաջանյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 37-ամյա Արթուր Մ․-ի վարած «Mazda» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 20-ամյա Գուրգեն Հ․-ի վարած «Kia Forte» մակնիշի ավտոմեքենաները, ինչի...

Իրանական պատվիրակությունը մեկնել է Օման՝ Հորմուզի նեղուցի կառավարման հարցը քննարկելու համար․ Արաղչի

Իրանական պատվիրակությունը մեկնել է Օման՝ Հորմուզի նեղուցի կառավարման հարցը քննարկելու համար․ Արաղչի

Իրանական պատվիրակությունը մեկնել է Օման՝ Հորմուզի նեղուցի կառավարման հարցը քննարկելու համար, հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Արաղչին: Ավելի վաղ հայտնել էինք, որ ամերիկյան և իրանական պատվիրակությունները հանդիպում են անցկացրել Իրան-ԱՄՆ համաձայնագիրը քննարկելու համար, որն...