Պետք է պաշտպանել եկեղեցու հարյուրամյակների հեղինակությունը. Արման Թաթոյան

3 Հունիսի, 2025

ՀՀ գործադիր իշխանության ղեկավարը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ իր իշխանության տարիների ոտնձգություններին ավելացրել է ատելության ու թշնամանքի հրապարակային հրահրումը։ Գործընթացը կրում է համակարգված բնույթ, որին միացել են նաև ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորները, ՔՊ կուսակցությունը, այս մասին հայտարարել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։

Նրա խոսքով՝ ՔՊ ղեկավարի իրական նպատակը Հայ Առաքելական Եկեղեցին իրեն ենթարկեցնելն է քաղաքական հաշվարկների համար, որպեսզի կարողանա վերջնականապես կատարել ադրբեջանական միակողմանի պահանջները, ինչն իրեն անհրաժեշտ է սեփական իշխանությունը պահպանելու համար։

«Այդ նպատակի համար է հեղինակազրկում Եկեղեցին և նվազեցնում նրա կշիռն ամբողջ աշխարհում` ոչնչացման տանելով հայոց ինքնության հենասյունը:

Պատահական չեն այն ցնծությունն ու Հայաստանի վարչապետին ուղղված շնորհակալության խոսքերը, որոնք առկա են Ադրբեջանում:

Իր նպատակի իրագործման համար ՔՊ ղեկավարն օգտագործում է Եկեղեցու ներսում առկա թվացյալ կամ իրական խնդիրները, որոնց լուծումն իրականում բացառապես Եկեղեցու հարցն է. Սահմանադրությամբ` եկեղեցին անջատ է պետությունից:

Բարձրաստիճան եկեղեցականների, ինչպես նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ այս ապօրինի արշավն այնպես են տանում, որ ստացվում է` նախապես են ծրագրել, ապօրինաբար հավաքել են եկեղեցականների անձնական կյանքի տվյալներ` իրենց քաղաքական նպատակներով օգտագործելու համար: Հիմա էլ խոսում են դրանք ապօրինաբար հրապարակելու սպառնալիքների մասին: Ընդ որում, այս ամենը տեղի է ունենում վարչապետի ու մյուս պաշտոնատար անձանց կողմից իրենց լիազորությունները և իշխանական ազդեցությունն ապօրինի օգտագործելով։

Արդեն արձանագրվում են իշխանության կողմնակիցների կողմից հրահրվող բռնության իրական հավանականության դեպքեր եկեղեցականների նկատմամբ։ Այս ամենի պատասխանատուն իշխանությունն է։ Սա աքսիոմատիկ ճշմարտություն է։

Եկեղեցու խնդիրներով իրապես մտահոգ երկրի ղեկավարն ու իշխանությունը երբեք չէին ընտրի խնդիրների լուծման աննախադեպ անօրինական այս ճանապարհը։

Պետք է գիտակցել, որ ՀՀ Կառավարության ղեկավարի կողմից վարվող այս գործընթացն աղետաբեր է Հայաստանի համար, պետք է պաշտպանել Հայ Առաքելական Եկեղեցու հարյուրամյակների հեղինակությունն ու մեր նվիրական արժեքները և թույլ չտալ, որ կեղծ օրակարգերով մեզ պառակտեն ու շեղեն գոյաբանական հիմնական խնդիրներից»,- նշել է Թաթոյանը։

Նմանատիպ նյութեր

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե «քաղաքակիրթ» մարդկությունը չսթափվի և չհրաժարվի իր սերունդների համար կենսատարածքը, իր տունը բարբարոսաբար ոչնչացնելու մոլուցքից, գուցե հաջողվի մի քանի տարի անց մեկ այլ մեգապոլիսում հրավիրել...

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում։ Երբ իրավական փաստարկները չեն բավարարում, իշխանությունը փորձում է կալանքով կոտրել...

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս...

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում 15,360-ով նվազել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առանց վարորդական իրավունքի...

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...