Ընդդիմությանը թիրախավորելը վաղուց այլևս «նորաձև» չէ․ մնում է Եկեղեցին․ «Ժողովուրդ»

31 Մայիսի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայհոյանքներ հնչեցին Ազգային ժողովում Արսեն Թորոսյանի կողմից․ «Ով մեզ՝ ինձ, իմ թիմակիցներին, կամ որևէ այլ մարդու կասի թուրք՝ որպես հայհոյանք, դրա մերն էլ, հերն էլ, լավն էլ, ընտանիքն էլ»։

Հնչեց և ներվեց, սակայն սկանդալը չավարտվեց Ազգային ժողովում, Փաշինյանը երեկ՝ առավոտյան, պայթեցրեց և փոթորկեց համացանցը՝ «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես» այս և այլ արտահայտություններով։

Իսկ ինչն էր այս անբարո ելույթների նպատակը

Բանն այն է, որ շրիշակին հավասարվող ՔՊ վարկանիշը փրկելու համար ելքեր են պետք։ 7 տարվա ընթացքում Փաշինյանն այդ վարկանիշը իջեցրեց՝ նախկին օլիգարխներից թալանը հետ չբերելով, 7 տարում նախկին նախագահներից մեկ լումա չպոկելով, պատերազմի արհավիրքներ հրամցնելով, Եռաբլուրի հողերն ավելացնելով և այլ բացթողումներով։

Այս ամենի տակից դուրս գալու համար Փաշինյանը «հենման կետ» է փնտրում, ում կսևացնի և կբարձրանա։ Ընդդիմությանը թիրախավորելը վաղուց այլևս «նորաձև» չէ․ մնում է Եկեղեցին։

Հենց սա է թերևս պատճառը, որ չհիմնավորված, ոչ փաստական և ընդհանրական մեղադրանքներ հնչեցին ուղղված «Սրբազանին»․ ո՞ր սրբազանին՝ Փաշինյանը չկոնկրետացրեց։ Հետո թիրախավորվեց Վեհափառ Հայրապետը։

Նիկոլ Փաշինյանը, իր կարծիքով, հանրության աչքին բարձրացավ, սակայն հավատացյալների, անգամ չեզոք հայացքների տեր անձանց կողմից արժանացավ պարսավանքի։
Սա նախընտրական հերթական քայլն էր, որը, ըստ Փաշինյանի, պետք է հաճույք պատճառեր հանրությանը․ սակայն թերևս եղավ հակառակը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը, քանի դեռ դաշինքը չի հրաժարվել Ռուսաստանի «զսպման» քաղաքականությունից։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալը։ Հաղորդում է Րիա նովոստին։...

Ինչ կլինի ՀՀ-ի հետ, եթե ավարտվի ռուս-ուկրաինական հակամարտությունը․ Գագիկ Համբարյան

Ինչ կլինի ՀՀ-ի հետ, եթե ավարտվի ռուս-ուկրաինական հակամարտությունը․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Տնտեսական զավեշտ... Հայաստանի ամենամեծ հարկատուն Մոբայլ Սենթրն է` հեռախոսներ և պլանշետներ վաճառող ընկերությունը։ Սա նորմալ կդիտվեր, եթե Հայաստանը հեռախոսներ և պլանշետներ արտադրող երկիր լիներ։ Բայց մեր տնտեսական...

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու Հակակոռուպցիոն դատարանի որոշումը պատրաստվում է բողոքարկել պաշտպանական թիմը: Այս մասին news5tv-ի փոխանցմամբ՝ ասել է  փաստաբան Արամ Օրբելյանը։ Փաստաբան Արամ Օրբելյանը երկուշաբթի է ստանալու դատական ակտի...

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ: Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարությունից, Երեխաներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երկուսինը` միջին ծանրության։ Այս...