Նոր բնակարան,80 մլն դրամ եկամուտ և նվեր Աննա Հակոբյանից․ ինչ է հայտարարագրել Փաշինյանը

30 Մայիսի, 2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր բնակարան կունենա Երևանում։

Factor.TV–ն գրում է, որ անցած տարի նա 49․3 մլն դրամ փոխառություն է տվել «Իջևանատուն» ՓԲԸ-ին՝ բնակարանի գնման իրավունքի համար։ Ընկերությունը բնակելի համալիր է կառուցում Արաբկիրում։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով Փաշինյանի ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա 2024 թվականին 80․2 մլն դրամ եկամուտ է ունեցել, այդ թվում՝ 3 բանկերից 56․8 մլն դրամ վարկ է վերցրել․ «Ամերիաբանկից» Փաշինյանը ստացել է 44․4 մլն դրամ, «Հայէկոնոմբանկից»՝ 11․7 մլն դրամ, և «Ակբա բանկից»՝ 730 հազար դրամ վարկ։ 2024-ին վարչապետը ստացել է 17 մլն դրամ աշխատավարձ, 354 հազար դրամ «Հայէկոնոմբանկից» ավանդի դիմաց տոկոս, ևս 6 մլն դրամ Փաշինյանը նվիրատվություն է ստացել կնոջից՝ Աննա Հակոբյանից։

Նկատենք, որ Փաշինյանը ևս 1 վարկ ունի եվրոյով, որի մայր գումարի մնացորդը 2024-ի տարեվերջին եղել է 6364 եվրո։

Վարչապետն ունի 1 բանկային ավանդ, որի գումարը տարեսկզբին եղել է 3․4 մլն դրամ, իսկ տարեվերջին նվազել և դարձել է 726․9 հազար դրամ։ Նրա բանկային հաշիվներին 2024-ի տարեվերջին եղել է 1․27 դոլար և ընդհանուր մոտ 477 հազար դրամ, կանխիկ հայտարարագրել է 500 դոլար և 700 հազար դրամ։

Վարչապետն անցած տարի հանգստի նպատակով ծախսել է 5․2 մլն դրամ։

Նիկոլ Փաշինյանը «Անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի», «Հայաստան» համահայկական հիմնադրամի, «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, անդամակցում է «Խոսքի ազատության աջակցության հիմնադրամին», նաև 3 կազմակերպության հիմնադիր է՝ «Հիմա» ժողովրդավարության աջակցության, «Քաղաքացիական պայմանագիր» ժողովրդավարության աջակցության, «Քաղաքացիական պայմանագիր» վերադարձի հիմնադրամի։ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ է։

Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, և չափահաս դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, հայտարարագրեր դեռ չեն ներկայացրել։

Հիշեցնենք, որ Աննա Հակոբյանին է պատկանում «Մեր տպարանը» ընկերության 50 % բաժնեմասը։

Նմանատիպ նյութեր

Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը

Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 23-29-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ -Կենտրոնում՝ սեպտեմբերի 23-24-ը և 26-27-ը, -Արաբկիրում՝ սեպտեմբերի 24-26-ը,...

Սիսիանցին վայելում է իր ընտրության արդյունքը. Գագիկ Համբարյան

Սիսիանցին վայելում է իր ընտրության արդյունքը. Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Փաստորեն, պարզվում է սիսիանցիները վախեցած են և նիկոլականների տարածած այն թեզը, թե բա «ազերի դասալիք ասկյարը միամիտ է մտել Շաքիի բնակչի տուն ու փլավ կերել, կոմպոտ խմել, ձեռքի հետ էլ վախից տան կնոջը ծանր վիրավորել...

Պահանջում ենք անհապաղ դադարեցնել Արթուր Օհանյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը․ «Հայաստան» դաշինք

Պահանջում ենք անհապաղ դադարեցնել Արթուր Օհանյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը․ «Հայաստան» դաշինք

«Հայաստան» դաշինքի հայտարարությունը՝ դաշինքի անդամ Արթուր Օհանյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման վերաբերյալ․ «Կեսգիշերին՝  հակակոռուպցիոն դատարանի «հայտնի» դատավորը, չունենալով որեւէ փաստական տվյալ, որեւէ հիմք,կալանավորեց դաշինքի անդամ Արթուր Օհանյանին մեկ...

Երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում հոկտեմբերի 3-ին ժամանակ առ ժամանակ, 5-7-ին` երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...

Ոսկեպարցին հորական տունը կարող է ժառանգել միայն սահմանազատման գործընթացից հետո. «Հրապարակ»

Ոսկեպարցին հորական տունը կարող է ժառանգել միայն սահմանազատման գործընթացից հետո. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրել է. Գրել էինք, որ Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար գյուղի բնակիչ, հանգուցյալ Սայադ Աղամյանի առանձնատունը Ռուսաստանում ապրող նրա որդու կողմից ժառանգություն ստանալու գործընթացի ժամանակ խնդիրներ են առաջացել, նրան հայտնել են, որ անշարժ գույքի...