Այդ պաշտոնյան կամա, թե ակամա գտնվում է Ադրբեջանի ազդեցության ներքո. Հակոբ Բադալյան

27 Մայիսի, 2025

Հակոբ Բադալյանը գրում է. «Հայաստանի ԱԺ նախագահը ասում է, թե՝ Արցախի ԱԺ-ն Հայաստանում նախագահ է ընտրում, Ալիեւն էլ «Արեւմտյան Ադրբեջան» է հայելայնորեն առաջ բերում:

Նախ, Ալիեւն «Արեւմտյան Ադրբեջան» առաջ է բերել շատ ավելի վաղուց: Երկրորդ, ինքնիշխանապաշտ պետության բարձրաստիճան որեւէ պաշտոնյա չի կարող իրեն թույլ տալ արդարացնել այդ պետության հանդեպ որեւէ այլ պետության հավակնություն: Եթե որեւէ բարձրաստիճան պաշտոնյա որեւէ ձեւակերպմամբ կամ տրամաբանությամբ արդարացնում է Հայաստանի հանդեպ Ադրբեջանի հավակնությունը, ապա դա նշանակում է, որ այդ պաշտոնյան կամա, թե ակամա գտնվում է Ադրբեջանի ազդեցության ներքո:

Իհարկե պետք է նկատել, որ դա առաջինն արեց Նիկոլ Փաշինյանը, երբ նախորդ տարի իր հարցազրույցներից մեկում նշում էր, թե՝ մենք Արեւմտյան Հայաստան ենք ասում, իրենք էլ՝ «Արեւմտյան Ադրբեջան»:

Երրրորդ: Թե Արցախը որեւէ կերպ համեմատելի չէ «Արեւմտյան Ադրբեջան» հորինվածքի հետ, թե նույնիսկ Արեւմտյան Հայաստան ձեւակերպումը: «Հավասարեցնել» այդ հասկացությունները, նշանակում է գործել Ադրբեջանի ռազմավարական նպատակի ծիրում, որովհետեւ Բաքվի համար նվազագույն խնդիրը հենց այդ հավասարությանը հասնելն է, որպես առաջին քայլ:

Հաջորդիվ, լինելու է իր օրակարգը առաջ մղելը:

Այս պատկերը՝ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների այդօրինակ հայտարարությունները, բացի կոնկրետ խնդրահարույց հանգամանքներից, ունի նաեւ մեկ այլ՝ ընդհանրական խնդիր:

Ընդհանրապես, խորհրդարանական ինստիտուտը, գործնականում բոլոր երկրներում աչքի է ընկնում քաղաքական հայտարարությունների առավել ազատությամբ եւ անկաշկանդությամբ, երբ քաղաքական գործիչը՝ խորհրդարանականը, ձեռնպահ է մնում գործադիր իշխանության ներկայացուցչին բնորոշ դիվանագիտական բծախնդրությունից:

Պարզ է, որ խոսքը «ռազմահայրենասիրական» պաթոսի մասին չէ, այլ պարզապես ավելի անկաշկանդ քաղաքական հռետորաբանության: Որովհետեւ, պետական քաղաքականության անմիջական իրականացումը գործադիրի առաքելությունն է եւ խորհրդարանը իր տարբերվող հայտարարություններով եւ վարքագծով կարող է նույնիսկ ճկունության հավելյալ տարածք ապահովել գործադիրի համար:

Բայց, դա իհարկե այն երկրներում, որտեղ խորհրդարանները քաղաքական ինստիտուտ են, այլ ոչ թե կառավարություններին կից կառույց:

Հայաստանը, ցավոք սրտի, այդ երկրների շարքում չէ»:

Նմանատիպ նյութեր

Կիևը տարհանում է Խարկովի մոտ գտնվող Սլատինո գյուղի բնակիչներին. ՏԱՍՍ

Կիևը տարհանում է Խարկովի մոտ գտնվող Սլատինո գյուղի բնակիչներին. ՏԱՍՍ

Կիևին ենթարկվող Խարկովի մարզային ռազմական վարչակազմը ճակատի մոտենալու պատճառով շտապ տարհանում է Սլատինոյի վարչակազմն ու բնակիչներին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ռուսական ուժային կառույցներից։ «Ճակատի մոտենալու պատճառով Խարկովի մարզային ռազմական վարչակազմը շտապ...

Հրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը

Հրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը

Նոյեմբերի 1-ին՝ ժամը 19։19-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մրգաշեն բնակավայրում այրվում է տնակ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու...

Անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել, թե ովքեր են ղեկավարում պաշտպանության նախարարությունը․ Հայտարարություն

Անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել, թե ովքեր են ղեկավարում պաշտպանության նախարարությունը․ Հայտարարություն

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունն անդրադարձել է բանակում տեղի ունեցած հերթական սպանությանը։ Հոկտեմբերի 31-ին հայտնաբերվել էր Տիգրան Ստեփանյանի դին՝ հրազենային վնասվաածքով։ Նախաձեռնությունը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Հերթական անգամ ականատես դարձանք...

Դասը խանգարելու համար ուսուցիչը մի քանի անգամ հարվածել է 9-րդ դասարանի աշակերտին

Դասը խանգարելու համար ուսուցիչը մի քանի անգամ հարվածել է 9-րդ դասարանի աշակերտին

Արմավիրի մարզի բնակիչ 50-ամյա ռազմագիտության ուսուցիչը, դասը խանգարելու պատճառով մի քանի անգամ ապտակել է դպրոցի 9-րդ դասարանի 14-ամյա աշակերտին, պատճառելով ֆիզիկական ցավ։ Դեպքը տեղի է ունեցել Վաղարշապատի գյուղերից մեկի դպրոցում, հոկտեմբերի 21-ին։ Այս մասին հայտնում է...