Աղմկոտ նախագծի հետքերով․ «Ժողովուրդ»

27 Մայիսի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի սկանդալային նախագիծը՝ բանակի ժամկետային զինծառայությանը վերաբերող, լուրջ աժիոտաժ է առաջացրել ՔՊ խմբակցության ներսում: Ըստ մեր աղբյուրների՝ ՔՊ-ական պատգամավորների մի ստվար զանգված Սարգսյանի դեմ է դուրս եկել: Ավելին՝ հասել են նրան, որ երեկ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովից հանվել է օրենքի նախագիծը, իսկ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռացել է խորհրդարանից:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորները պահանջել են փակ հանդիպում Հայկ Սարգսյանի հետ՝ հասկանալու, թե ինչու է ՔՊ-ականը վերջերս ինքնաբուխ գործերով զբաղված:

Նշենք, որ Սարգսյանի ներկայացրած նախաձեռնությունը, որը «փողով բանակից ազատվելու» մասին է, բուռն արձագանք է ստացել թե՛ խորհրդարանում, թե՛ հանրության շրջանում։

Սարգսյանի օրինագիծը առաջարկում է փոփոխություններ, որոնք էապես կփոխեն զինվորական ծառայության ներկայիս մոդելը. այն ներառում է հնարավոր տարբերակներ, կամ, այսպես ասած, գնացուցակ՝ ժամկետային ծառայությունից ազատման կամ փոխարինման համար որոշակի ֆինանսական փոխհատուցման դիմաց։

Սոցիալական ցանցերում ևս օգտատերերը մեղադրում են իշխանությանը՝ բանակը «մատուցվող ծառայության» վերածելու փորձի համար։ Մի շարք քաղաքացիական նախաձեռնություններ արդեն կոչ են արել հրաժարվել նախաձեռնությունից։

Ինքը՝ Հայկ Սարգսյանը, այս քննադատություններին ի պատասխան, հայտարարել է, որ օրինագիծը դեռևս մշակում է, և վերջնական տարբերակը ենթակա է հանրային ու մասնագիտական քննարկման։ Նրա խոսքով՝ նպատակն է ստեղծել արդարացի և արդյունավետ համակարգ, որը կսատարի բանակի բարեփոխումներին։

«Սա արմատական մոտեցում չէ, այլ նոր տեսլական՝ հին խնդիրներին։ Բանակում ծառայությունը պետք է լինի արդյունավետ և արդարացի, ոչ թե պարտադրական ու ձևական», – նշել է Սարգսյանը։

Այս պատգամավորը լավ չի հասկացել, որ բանակ գնալը պարտադիր է և կոչվում է «պարտադիր զինծառայություն»:

Երևի ՔՊ-ում այս տարրական բացատրական աշխատանքները կտանեն Հայկ Սարգսյանի հետ»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Էրդողանի այցը Բաքու Թուրքիայում մեծ քննադատության է ենթարկվել

Էրդողանի այցը Բաքու Թուրքիայում մեծ քննադատության է ենթարկվել

Թուրքիայի ընդդիմադիր մամուլում եւ սոցկայքերում դատապարտում են Էրդողանի՝ նոյեմբերի 8-ին Բաքու այցելելու քայլը, նշելով, որ այն «աղերսանքի այց» է։ Նշում են, որ Էրդողանը չի պահպանել դիվանագիտական փոխադարձության սկզբունքը՝ Բաքու այցը անվանելով դիվանագիտական ստորացում։...

Դեռ ամբողջովին գնահատված չէ այն մեծ ողբերգությունը, որ պարունակում է նոյեմբերի 9-ի փաստաթուղթը․ Գեղամ Մանուկյան

  «Իրականում դեռ ամբողջովին գնահատված ու իմաստավորված չէ այն մեծ ողբերգությունը, որը պարունակում է նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթուղթը, որովհետև դա Հայաստանի այդ ժամանակվա քաղաքական իշխանության կազմակերպված անկազմակերպվածության...

Միացյալ Նահանգների համար ԹՐԻՓՓ-ը կոմերցիոն հնարավորություններ է բացում. Դեյվիդ Ալեն

Միացյալ Նահանգների համար ԹՐԻՓՓ-ը կոմերցիոն հնարավորություններ է բացում. Դեյվիդ Ալեն

Հայաստանի համար ԹՐԻՓՓ-ը համահունչ է վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, որի նպատակն է Հայաստանը դարձնել առևտրի և տարանցման տարածաշրջանային հանգույց։ Այս մասին ասել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը Սփյուռքի գործերի գլխավոր...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Պանելային քննարկում՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի ապագայի և նոյեմբերի 9-ի մասին

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Պանելային քննարկում՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի ապագայի և նոյեմբերի 9-ի մասին

«Alpha Media Centre»-ում տեղի է ունենում պանելային քննարկում՝ «Նպատակաուղղված շրջադարձ․ Հայաստանի ապագան ՀԱՊԿ-ում և նոյեմբերի 9-ի համաձայնագրի ճակատագիրը» թեմայի շուրջ: Քննարկման կենտրոնական թեմաներից մեկը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստն է, որտեղ կարող է...

Մերկասառույցի պատճառով մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնի մարզում

Մերկասառույցի պատճառով մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնի մարզում

Այսօր մերկասառույցի պատճառով մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07:40-ի սահմաններում Գյումրի-Երևան ավտոճանապարհի 126 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, «Mercedes» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնին։ Shamshyan.com-ի...