Ես 1% շանս կտամ, որ ՔՊ-ն կարողանան վերարտադրվել. Արթուր Պարոնյան. News.am

26 Մայիսի, 2025

Կա շեշտակի փոփոխություն հանրային կարծիքը ձեւավորելու մոդելի մեջ, մոդելը այլևս փոխվել է, և դա Գյումրիի ավագանու ընտրությունների արդյունքն է։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց սոցիոլոգ Արթուր Պարոնյանը։

«Գյումրիի ավագանին ձեւավորեց Հայաստանի պառլամենտական մոդելը։ Եթե մինչ այդ ընտրությունները նախագահական էին՝ կամ մեկը պետք է լիներ, կամ մյուսը, ապա հիմա հասարակությունն ստացավ ալգորիթմ, թե ինչպես պետք է ապահովի դարավոր երազած միասնությունը։ Այստեղ կա երկու կարեւոր խնդիր. մինչեւ Գյումրին մենք ունեինք մի վիճակ, որ իշխանությունն ունի հսկայական հակավարկանիշ՝ ատելություն, անհանդուրժողականություն։ կա 60-65 տոկոս մարդիկ, որոնք չեն հանդուրժում իշխանությանը։ Այնուամենայնիվ, այդ հսկայական հակավարկանիշի պարագայում գործող իշխանությունը հնարավորություն ուներ մանեւրելու, քանի որ հասարակական կարծիքը կաղ էր։ Պետք էր ինչ–որ մեկը, որը պետք է իրեն փոխարինողը լիներ։ Հասարակությունը չէր կարողանում գալ համաձայնության, թե ով է այն մարդը, որը բոլորին պետք է դուր գա եւ հավաքի 51 տոկոս։ Այդ մոդելը հիմա այլեւս ակտուալ չէ, Գյումրին ցույց տվեց, որ հնարավոր է ալգորիթմ, երբ ինչ–որ մեկը կհավաքի 20 տոկոս, մյուսը 15 տոկոս, ու եթե այդ հնարավոր 4-5 ուժերը համաձայն են մի հարցում, որ իշխանությունը պետք է փոխվի, ապա կարող են համաձայն չլինել այն հարցում, թե ում են ուզում տեսնել ղեկավար։ Սա ամենակտրուկ փոփոխությունն է հանրային կարծիքում»,–ասաց նա։

Սոցիոլոգի խոսքով՝ մինչեւ Գյումրիի ընտրությունները հասարակությանը պարտադրում էին մտածել նախագահական մոդելով. «Թե Երեւանի, թե Գյումրիի ընտրությունները չեն եղել զուտ ՏԻՄ ընտրություններ, դրանք եղել են կոնսոլիդացված բողոք իշխանության դեմ։ Մասնավորապես, Գյումրիում «մեր Սարիկը» սկսեց պարտվել, երբ դարձան «ՔՊ–ի Սարիկը»։

Մինչ այդ մենք փորձում էինք գտնել այն մարդուն, որը բոլորին կկոնսոլիդացնի, ով է գալու այս իշխանության փոխարեն»։

Խոսքելով ՔՊ–ի եւ մյուս ուժերի վարկանիշի մասին, Արթուր Պարոնյանն ասաց. «ՔՊ–ի վարկանիշն այլեւս չի փոխվելու, կարող է ուղղակի իջնի, բայց ես դրան էլ եմ կասկածում։ Գործող վարչապետի վարկանիշը բաղկացած է երեք հատվածից։ Եթե ես հիմա գնամ հարցում անեմ, ինքն ստանալու է 10-15 էլեկտորալ տոկոս, բայց իրական ընտրություններում իրենք ավելի շատ կստանան։ Նիկոլ Փաշինյանը փորձելու է կոնսոլիդացնել, այսպես կոչված, արևմտամետ ուժերին։ Արևմտամետ ուժերը նույնպես երկու հատվածից բաղկացած ընտրողների զանգված է, ու խայտառակ ցածր վարկանիշը, անձամբ վարչապետի և կուսակցության, պարտադրում է այդ մարդկանց կոնսոլիդացվել այն մարդու շուրջը, որը քիչ թե շատ վարկանիշ ունի, քանի որ այլ արևմտամետ գործիչները այդ վարկանիշն էլ չունեն։ Սրա հետ մեկտեղ վտանգները իրենց նույնպես շատ են։

Պատկերացնենք 2026 թվականին, եթե այդ արևմտամետը ուզում է պահպանել որոշակի քաղաքական ուղղվածություն, եթե նա զգաց, որ այդ հաղթանակը չի լինելու, նա կարող է ընտրել մեկ այլ արևմտամետ գործչի, որը ավելի հաստատուն ձևով կշարունակի մնալ, քանի որ Նիկոլ Փաշինյանը պարտությունից հետո այլևս քաղաքական ասպարեզում կարծում եմ՝ չի մնա։

Փաշինյանը որպես ընդդիմադիր լիդեր կարծում եմ՝ չի մնա։ Պարտությունը ակնհայտ է ինձ համար, ես 100-ից 1% շանս կտամ, որ իրենք կարողանան վերարտադրվել։

Այսինքն 20 հոգուց 17-ը այսպես թե այնպես քննադատելու են գործող իշխանությանը, թեև դրանց մի մասը վերջին հաշվով գնալու է քվեարկի ՔՊ–ին։  Այսինքն 85 տոկոս ասույթը փողոցում կամ գործի տեղը, ինքը նեգատիվ է։ Սա ցանկացած մարդու մոտ ստեղծում է հոգեբանական իրավիճակ, որ այս իշխանությունը այլևս գոյություն չունի։

Այո, վարչական ռեսուրսը, նաև կոնսոլիդացիան թույլ կտ ավելի մեծ թվեր ունենալ, բայց դա հնարավորություն չի տալիս իրենց անգամ անասնագողությունով հետագայում ինչ-որ վերարտադրվելու շանս ունենալ»,– հայտարարեց Պարոնյանը։

Նմանատիպ նյութեր

Հենց տեսնենք, որ մենք ենք սանկցիայի տակ ընկնում, ինչ-որ որոշում կկայացնենք․ Նիկոլ Փաշինյան 

  «Մենք պատժամիջոցների փաթեթը ուսումնասիրում ենք և, գիտեք, մենք մեր բոլոր գործընկերների հետ շատ թափանցիկ ենք։ Մենք ասում ենք՝ հատկապես մեր բարեկամ երկրների պարագայում, մենք մաքսիմալ ամեն ինչ կանենք, որպեսզի լինենք բարեկամական, բայց մի...

Հայ Եկեղեցու առջև ծառացած ցանկացած իրական խնդիր պետք է լուծվի Եկեղեցու կանոնական կարգի պահպանման միջոցով. Ռումինիայի հայոց թեմ

Հայ Եկեղեցու առջև ծառացած ցանկացած իրական խնդիր պետք է լուծվի Եկեղեցու կանոնական կարգի պահպանման միջոցով. Ռումինիայի հայոց թեմ

Ռումինիայի հայոց թեմը Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ արշավի շրջանակներում ՀՀ կառավարության հրապարակած զեկույցի առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել։ «Աշխարհում առաջին քրիստոնյա երկրի գործող իշխանությունը վտանգում է ընդհանրական եկեղեցին 2026 թվականի սեպտեմբերի...

Իշխանությունները աջ ու ձախ բյուջե են մսխում. հետո՝ վարկ վերցնում.  լրագրող

Իշխանությունները աջ ու ձախ բյուջե են մսխում. հետո՝ վարկ վերցնում. լրագրող

Լրագրող Դավիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իշխանությունները աջ ու ձախ բյուջե են մսխում (կամ, առերևույթ յուրացնում) սեփական փիառի համար տարբեր անիմաստ միջոցառումների միջոցով։ Բայց էդ փողը օդից չի։ Էդ ամենը քաղաքացիների գրպանից ա։ Ու հետո պարզվում ա, որ պետք...

Կառավարությունը 1000 դրամով բարձրացնում է նվազագույն թոշակը. նախարար

Կառավարությունը 1000 դրամով բարձրացնում է նվազագույն թոշակը. նախարար

Նվազագույն կենսաթոշակի չափը 2027 թվականի հունվարի 1–ից 46 հազար դրամից կդառնա 47 հազար դրամ, բացի այդ աշխատանքային կենսաթոշակի ստաժի հաշվարկում 500 դրամ բարձրացում տեղի կունենա։ Այս մասին՝ այսօր՝ հոկտեմբերի 1–ին, կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ հայտնել է...