«Ի դեպ». Հարստանալ՝ ժողովրդի հաշվին

26 Մայիսի, 2025

Ի դեպ, տևական ժամանակ է, ինչ կառավարություն-ԱԺ քննարկման թեման պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու նախագիծն է, որով առաջարկվում է որոշակի գումարներ վճարելու դիմաց ծառայել ընդամենը 1 կամ 4 ամիս, նայած թե որն է ձեզ հարմար։

Վերոնշյալ նախագծով առաջարկվում է նաև մինչև 16 տարեկանը ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու համար արական սեռի քաղաքացիների տուրքի գումարը սահմանել 15 մլն դրամ։ Նշենք, որ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու պետական տուրքը 25000 դրամ էր։

Զարմանալի է, իհարկե, բայց բանակից գումարի դիմաց խուսափելու նախագծի շրջանակներում առաջարկվում է ավելացնել վարժական հավաքներից խուսափելու տույժերը։

Տպավորություն է, որ Հայաստանի այսօրվա կառավարությունն իր գլխավոր անելիքն է համարում քաղաքացիների հաշվին գումար աշխատելը, անգամ եթե դա վերաբերում է ռազմավարական ու անվտանգային հարցերին։

Հորինվում են առիթներ՝ քաղաքացու հաշվին բյուջե լցնելու համար։ Օրերս էլ նախագիծ ընդունվեց, որով կառավարությունն առաջարկում է հերթ առաջ գցել գումարի դիմաց։

Իշխանություններն օրինականացնում են այն ամենը, ինչը նախկինում անվանում էին կոռուպցիա և գումար են աշխատում՝ մտնելով ուղիղ քաղաքացու գրպանը։

Հաղորդաշարի բոլոր թողարկումները տեսնելու համար անցեք հետևյալ՝ «Ի դեպ» և «Ի դեպ 2025» հղումներով:

Նմանատիպ նյութեր

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե «քաղաքակիրթ» մարդկությունը չսթափվի և չհրաժարվի իր սերունդների համար կենսատարածքը, իր տունը բարբարոսաբար ոչնչացնելու մոլուցքից, գուցե հաջողվի մի քանի տարի անց մեկ այլ մեգապոլիսում հրավիրել...

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում։ Երբ իրավական փաստարկները չեն բավարարում, իշխանությունը փորձում է կալանքով կոտրել...

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս...

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում 15,360-ով նվազել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առանց վարորդական իրավունքի...

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...