Վահան Կոստանյանն ընդունվել է ասպիրանտուրա, հետո դուրս է եկել, բայց չի զորակոչվել բանակ. Գեղամ Մանուկյան

26 Մայիսի, 2025

ԱԺ փորձագիտական  գրասենյակը տվել է խիստ բացասական  կարծիք, հակասահմանադրական է համարել, երեկ էլ ՄԻՊ-ն է արձագանքել և այն համարել խնդրահարույց։ Այս մասին այսօր՝ մայիսի 26–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով գումարի դիմաց բանակում 1 ամիս կամ 4 ամիս ծառայելու նախագծին։

Պատգամավորն անդրադարձավ նաև Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այն հայտարարությանը, թե այս օրենքը նրա համար է, որ ուսումնական հաստատությունների միջոցով կեղծ գիտնականներ չունենանք, որոնք 27 տարին լրանալուն պես ազատվեն ծառայությունից.

«2018 թվականին՝ իրենց իշխանության առաջին օրերին, օրենքը փոխեցին և այսօրվա ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանն ընդունվեց ասպիրանտուրա։ 3 տարի, իբր, ասպիրանտուրայում էր և երբ արդեն ժամանակն էր դիսերտացիա պաշտպանելու, դիմում գրեց և ասպիրանտուրայից դուրս եկավ։ Այն ժամանակ պաշտպանության նախարարը Արշակ Կարապետյանն էր, իրեն հարցնում եմ՝ ինչո՞ւ Վահան Կոստանյանը չի զորակոչվել բանակ, պատճառաբանում են՝ առողջական խնդիրների պատճառով։ Այսպես են բանակից ազատվում այս իշխանության ներկայացուցիչները և փորձում են փողատերերին ազատել, որը թույլ չենք տալու»։

Մանուկյանի դիտարկմամբ՝ այսպիսի լիբերալ իշխանություն, որը ծառայում է միայն բանկային համակարգին, որի գերնպատակը փողը, տուգանքն ու  պետական բյուջեի համար պարտք վերցնելն է, երբեք չի եղել Հայաստանում. «Նիկոլ Փաշինյանն է հայտարարել, որ «աղքատությունը մարդկանց ուղեղների մեջ է»։

 

Նմանատիպ նյութեր

Չենք հաշտվելու և մեր սկսածը հասցնելու ենք ավարտին․ Իշխան Սաղաթելյան

Ձեզանից յուրաքանչյուրի ներկայությունը շատ կարևոր է։ Դուք, ովքեր ոտքի եք կանգնում, ասում եք՝ դեմ ենք այս իշխանություններին, հաշտ չենք այս իրավիճակի հետ և, չնայած այսքան բռնություններին ու ճնշումներին, պատրաստ ենք պայքարել,...

Արամ Վարդևանյանը ընդունել է ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին

Արամ Վարդևանյանը ընդունել է ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։ Հանդիպմանը մասնակցել են նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վրույր Այվազյանն ու Լենա...

Փաշինյանի և Ադրբեջանի՝ Հայաստանի մասին պատկերացումները գրեթե 100 տոկոսով համընկնում են․ Խաչատրյան 

Փաշինյանի և Ադրբեջանի՝ Հայաստանի մասին պատկերացումները գրեթե 100 տոկոսով համընկնում են․ Խաչատրյան 

https://youtu.be/yon2vulQ6xI   «Դա նշանակում է, որ Փաշինյանն ընդունում է՝ նախորդ ընտրություններում ձախողվել է։ Որովհետև իր հիմնական ուղերձն ի՞նչ էր․ եթե իմ օգտին չքվեարկեք, եթե երկու երրորդի չափով ձայն չհավաքեմ, պատերազմ կլինի և այլն։ Մարդիկ նրա շանտաժին...

Ձերբակալվել է Էրդողանի նախկին գլխավոր խորհրդականը

Ձերբակալվել է Էրդողանի նախկին գլխավոր խորհրդականը

Թուրքիայում շարունակվող ֆոնդային հետաքննության շրջանակում, որն առնչվում է բաժնետոմսերի գների արհեստական բարձրացմանն ու կասկածելի ֆինանսական հոսքերին, կալանավորվել են մի շարք անձինք։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։ Նրանց թվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ՀՅԴ հանրահավաքը՝ Արտաշատում

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ՀՅԴ հանրահավաքը՝ Արտաշատում

Արտաշատ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական Դաշնակցությունն անցկացնում է ամփոփիչ հանրահավաք։ Հանրահավաքը տեղի է ունենում Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնի հրապարակում։ Հանրահավաքն առաջարկում ենք դիտել ուղիղ...