590.000 դոլարի հափշտակության առաջին փորձը եղել է դեկտեմբերին. «Փաստինֆո»-ն նոր մանրամասներ է հայտնում

24 Մայիսի, 2025

«Փաստինֆո»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել ՔԿ Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության գործերով քննության  գլխավոր վարչության շենքից որպես իրեղեն ապացույց պահվող 590 000 ԱՄՆ դոլար գողանալու գործով։ Պարզվում է՝ այն եղել է շենքի 6-րդ հարկում  պահվող միակ գումարը, որի մասին իմացել են վարչության բոլոր քննիչները։ Ընդ որում՝ այն  պահվել է ամիսներ շարունակ։ Գումարը ՔԿ-ի դեպոզիտային հաշվին չի փոխանցվել անգամ գողության առաջին փորձից հետո։

«Փաստինֆո»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ գողության առաջին փորձը արձանագրվել է դեռեւս 2024 թվականի դեկտեմբերին ու դեպքի առթիվ անգամ վարույթ կա նախաձեռնված։ Բայց ՔԿ-ին կարծես թե չի մտահոգել նման մեծ գումարի առկայությունը շենքում ու ոչ էլ գողության փորձը, այլապես կձեռնարկեին փոլոր անհրաժեշտ քայլերը՝ այն բացահայտելու համար։ Սակայն քննություն որպես այդպիսիք չի արվել, փոխարենը՝ չարագործներն են մանրակրկին պլանավորել հերթական գողությունը։

Ինչպես արդեն հայտնել է աղբյուրը, գողը ՔԿ շենք է մուտք գործել քննիչի կեղծ անցագրով։ Դա տեղի է ունեցել աշխատանքային ժամին՝ մայիսի 20-ին՝ ժամը 16։30-ի մոտակայքում ու ամբողջ գիշեր մնացել այնտեղ։ Նույն անցագրով անձի ելքն արձանագրվել է մայիսի 21-ին՝ ժամը 08։30-ի սահմաններում։ Այսինքն՝ նա շուրջ 16 ժամ մնացել է շենքում, հանգիստ հափշտակել գումարը, իսկ առավոտյան, երբ քննիչները սկսել են գալ աշխատանքի, նա հեռացել է։

Այս գործով ձերբակալված է 5-րդ վարչության պետը։ ՀԿԿ-ն հաստատել է «Փաստինֆո»-ի տեղեկությունները ու նշել, որ կա հարուցված վարույթ, մեկ ձերբակալված։ ՔԿ-ն առայժմ զերծ է մնում մեկնաբանություններից, չկան պաշտոնանկություններ։ Կարծես նորմալ երեւույթ է՝ 590.000 դոլարը ՔԿ չհրկիզվող պահարանում պահելը՝ անգամ գողության առաջին փորձից հետո։ Գուցե հենց այդպես էլ պետք է լինե՞ր, գուցե գումարը պահվել էր հենց գողության համար։ ՔԿ նախագահը ոչ միայն պետք է պաշտոնանկ անի գլխավոր վարչության պետին, ոլորտը համակարգող ՔԿ նախագահի տեղակալին, այլեւ անձամբ հրաժարական տա՝ իր ղեկավարած կառույցում նման ամենաթողության համար։

Նմանատիպ նյութեր

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Ասուլիս՝ ֆինանսական գործառնությունների առցանց արգելափակման մասին

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Ասուլիս՝ ֆինանսական գործառնությունների առցանց արգելափակման մասին

Մամուլի ասուլիսով է հանդես գալիս ՀՀ կենտրոնական բանկի սպառողների զորակցման կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանը։ ԹԵՄԱ․- Առցանց եղանակով կատարվող ֆինանսական գործառնությունների արգելափակման հնարավորությունները։ Մանրամասները՝ ուղիղ...

Նիկոլենց ընտրազանգվածը լուռ ընդունում է ազգային արժեքների հետևողական ոչնչացումը. Տիգրան Քոչարյան

Նիկոլենց ընտրազանգվածը լուռ ընդունում է ազգային արժեքների հետևողական ոչնչացումը. Տիգրան Քոչարյան

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը գրում է. «Իռացիոնալ հայրենասիրությունը. Մեր հասարակության ամենացավոտ ու պարադոքսալ ախտանիշներից մեկը ես կանվանեի որպես «իռացիոնալ հայրենասիրություն»: Սա հոգեբանական խորը ճեղքվածք է, որտեղ, օրինակ, պետականության և ինքնության հիմնարար...

Թուրքիան Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին աջակցելու է՝ Ադրբեջանի հետ համակարգմամբ. ԱԳՆ

Թուրքիան Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին աջակցելու է՝ Ադրբեջանի հետ համակարգմամբ. ԱԳՆ

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբ, նշված է Թուրքիայի ԱԳՆ 2026 թվականի գործունեության ծրագրում Փաստաթղթում ընդգծվում է, որ տարածաշրջանում երկարաժամկետ կայունություն, բարեկեցություն և անվտանգություն...

Եվրոպական առաջնորդները հավաքվում են Կիևում

Եվրոպական առաջնորդները հավաքվում են Կիևում

Հուլիսի 15-ի առավոտյան, Եվրահանձնաժողովի նախագահից բացի, Կիև են ժամանել եվրոպական պետությունների բազմաթիվ այլ լիդերներ։ Մի շարք ուկրաինական լրատվամիջոցներ, այդ թվում՝ «Ֆակտի ICTV»-ն և «Սուսպիլնե»-ն հրապարակել են նրանց գնացքով ժամանման կադրերը։ Ժամանման վայրում գտնվող...

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ին ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ին ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով

Երևանում հուլիսի 15-ի ցերեկը, 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 16-18-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 15-20-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ ՝ 13-16մ/վ։ Հանրապետության տարածքում...