ՔՊ-ն իր կեղտոտ ձեռքերով փորձում է պղծել համայն հայության հոգևոր կենտրոն Էջմիածինը․ Սևակ Խաչատրյան

23 Մայիսի, 2025

«Առաջ» աջակենտրոն կուսակցության ԿԳԿ նախագահ, «էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանը գրում է․

«ՔՊ-ն իր կեղտոտ ձեռքերով փորձում է պղծել համայն հայության հոգևոր կենտրոն Էջմիածինը…

ՔՊ վերնախավը, զգալով Էջմիածնում իրենց գահավիժած վարկանիշը, և նույնիսկ մի կարգին թեկնածու չունենալու հանգամանքը (դե դժվար է գտնել Էջմիածնեցի կարգին մարդ, որը քպ-ի հետ համագործակցի, կամ առհասարակ, կարգին մարդը և քպ հակադիր բևեռներ են) մշկել են նոր սխեմա:

Իմ ունեցած հավաստի լուրերի համաձայն որոշել են Խոյ համայնքը իր 17 գյուղերով միացնել Վաղարշապատ համայնքին և արդեն նոր, խոշորացված համայնքը տանել ընտրության: Հատկանշական է, որ Խոյ համայնքի նախկին ղեկավարը այժմ Արմավիրի մարզպետն է:

Կարծես Վաղարշապատում հարմար թեկնածու չունենալու բացը լրացնելու են համայնքի խոշորացմամբ Խոյ համայնքից թենածուի առաջադրմամբ:

Վստահ եմ էջմիածնեցին թույլ չի տալու այս կամայականությունը, և սա միայն Էջմիածնեցու խնդիրը չէ, սա համատարած խնդիր կդառնա եթե ժամանակին չկանխվի,մի գեղեցիկ օր կորոշեն, որ իրենց սրտի թեկնածուն օրինակ Մարտունուց, կամ Իջևանից է և սույն տրամաբանությամբ պիտի խոշորացվեն այդ այդ համայնքների հետ:

Խոշորացնում էիք` 2021 թվին խոշարացնեիք, եթե իհարկե համայնքների այդ քայլը ի շահ Էջմիածնի է, ոչ թե ի շահ քպ-ական համայնքապետ ունենալու…

Հիշեցնեմ, որ մարդն է ծառայում համայնքին և ոչ թե համայնքներն են ծառայեցվում անձնական կամ խմբային շահերին…»

Նմանատիպ նյութեր

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, երբ կողմերը պատրաստ լինեն Ուկրաինայի հարցով խաղաղության համաձայնագիր կնքելուն։ Թրամփը նշել է, որ բիզնեսի համար հիանալի կլինի պահպանել լավ հարաբերություններ Ռուսաստանի...

5 մարդու կյանք խլած ողբերգական վթարի դեպքով քրեական վարույթ է հարուցվել

5 մարդու կյանք խլած ողբերգական վթարի դեպքով քրեական վարույթ է հարուցվել

Քուչակ-Ապարան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային...

Մենք կտապшլենք Իրանի ռեժիմը․ Նեթանյահու

Մենք կտապшլենք Իրանի ռեժիմը․ Նեթանյահու

Իրանի ռեժիմը կտապալվի, այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ «Մենք կտապալենք այն։ Այն արդեն իր վերջին շունչն է փչում։ Իմ ղեկավարությամբ՝ մեր բոլոր համակարգերը աշխատում են այս ռեժիմը տապալելու ուղղությամբ»,-նշել է...

Արտյոմ Կարապետյանը լքել է քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնը

Արտյոմ Կարապետյանը լքել է քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնը

Ահա և վերջ, ավարտում եմ աշխատանքս քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնում: Չեմ զղջում այս ճանապարհն անցնելու համար և շնորհակալություն եմ հայտնում քաղաքապետ Տիգրան Ավինյանին այս կարևոր փորձառության հնարավորությունն ընձեռելու համար: Այս մասին գրել է Արտյոմ Կարապետյանը։...

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների կոնցեսիան փոխանցելու համար. Օվերչուկ

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների կոնցեսիան փոխանցելու համար. Օվերչուկ

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների շահագործման իր կոնցեսիան որևէ մեկին փոխանցելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Մենք պետք է տեսնենք։ Մենք կարծում ենք, որ մեր ընկերությունը գործում է Հայաստանում համաձայնագրի...