Մայր Աթոռն արձագանքել է Ալլահշուքյուր Փաշազադեի խոսքերին

23 Մայիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արձագանքել է Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի ստահոդ հայտարարություններին։

Հայտարարությունում ասվում է. «Օրերս Բաքվում կայացած Ղազիների խորհրդի նիստում Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն, ստանձնելով ադրբեջանական քարոզչամեքենայի կեղծիքի տարածման դերը, հերթական անգամ ատելությամբ ու թշնամանքով թիրախավորել է Հայ ժողովրդին և Հայ Եկեղեցուն։

Կեղծիքի տարածման մեջ գերազանցելով ինքն իրեն, Փաշազադեն հայտարարել է, թե իբր Հայաստանում և տարածաշրջանում տասնյակ դարեր գործող հայկական սրբավայրերը՝ անգամ 1700-ամյա Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը, գտնվում են «պատմական ադրբեջանական հողերում» և հայերը որպես թե «յուրացրել են» այդ տարածքները։ Անհեթեթ պնդումների շարքը Փաշազադեն եզրափակում է Հայ Առաքելական Եկեղեցին ներկայացնելով որպես սպառնալիք տարածաշրջանի երկրների համար։

Զավեշտալի է թվում, որ Խորհրդային իշխանությունների ազգաշինարարության արդյունքում 1930-ական թթ․ երկրորդ կեսին «ադրբեջանցի» էթնոնիմն ստացած ժողովրդի հոգևոր առաջնորդը փորձում է վիճարկել պատմականությունը հայ ժողովրդի, որի հազարամյակների ստեղծագործ կյանքի ու հոգևոր-մշակութային ժառանգության արժեքն ու պատկանելությունը համընդհանուր ճանաչում ստացած իրողություններ են։ Առավել քան զարմանալի է, որ այլոց արժեքների յուրացման մեջ հայ ազգին ուղղված մեղադրանքները ներկայացնում է մի երկրի ներկայացուցիչ, որի պետության անվանումն իսկ յուրացված է այլ երկրից ու ժողովրդից։

Նույն էժանագին գործելաոճն է ընկած նաև Ռուսաստանի ու Նոր Նախիջևանի թեմի անվան շուրջ Փաշազադեի կատարած շահարկման հիմքում։ Ի գիտություն պետք է ընդունել, որ Դոնի Ռոստովի մերձակա բնակավայրերը անվանվել են «Նոր Նախիջևան» հենց ցարական Ռուսաստանի իշխանությունների որոշմամբ, որպես հարգանքի արտահայտություն պատմականորեն հայկական Նախիջևանից այդ տարածք տեղափոխված հայերի։

Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հրապարակային խոսքերում շարունակաբար տեղ գտնող թշնամանքի ու կեղծարարության նման դատապարտելի դրսևորումներն ինքնին վկայությունն են այն իրողության, որ Ադրբեջանը հենց ինքն է, Փաշազադեի խոսքերով ասված, սպառնալիք տարածաշրջանի հարևան երկրների համար։

Եվ վերջում՝ հարկ է մեկընդմիշտ արձանագրել, որ սուտն ու կեղծիքը երբեք չեն կարող ճշմարտության վերածվել, որքան էլ հաճախ ու խանդավառությամբ կրկնվեն։

Նմանատիպ նյութեր

Ագրարայինի Սիսիանի մասնաճյուղի 120 տեղի համար դիմել է 4 դիմորդ. «Երկիր»

Ագրարայինի Սիսիանի մասնաճյուղի 120 տեղի համար դիմել է 4 դիմորդ. «Երկիր»

Սեպտեմբերի 25-ին ավարտվելու է բուհերի հեռակա ուսուցման բակալավրիատի հայտագրման գործընթացը: Yerkir.am-ը փաստում է, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղ դիմել է ընդամենը 4 դիմորդ: Սիսիանի մասնաճյուղում գործում է 5 կրթական ծրագիր: Կառավարությունն...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Քրիստինե Վարդանյանի, Սևակ Խաչատրյանի և Արամ Օրբելյանի ասուլիսը

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Քրիստինե Վարդանյանի, Սևակ Խաչատրյանի և Արամ Օրբելյանի ասուլիսը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում տեղի է ունենում ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Վարդանյանի, Սևակ Խաչատրյանի և փաստաբան Արամ Օրբելյանի ասուլիսը։ Ասուլիսն առաջարկում ենք դիտել ուղիղ...

Նախադրյալներ կան Իրանի հետ համաձայնության հասնելու համար. Թրամփ

Նախադրյալներ կան Իրանի հետ համաձայնության հասնելու համար. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այժմ նախադրյալներ կան Իրանի հետ հակամարտության դադարեցման շուրջ համաձայնությունների հասնելու համար։ «Կարծում եմ՝ շատ նախադրյալներ կան, որ նրանք գործարք կնքեն։ Մենք դա լսում ենք բոլորից»,- նշել է ամերիկացի առաջնորդը՝ խոսելով...

«Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի Վահան Քերոբյանի դուստրը

«Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի Վահան Քերոբյանի դուստրը

«Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի 13-ամյա Naré-ն։ Նա էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի դուստրն է։ «Մանկական Եվրատեսիլը» տեղի կունենա հոկտեմբերի 24-ին,...

Մենք անհամբեր սպասում ենք, որ բացվի Թուրքիայի հետ ՀՀ սահմանը․ Փաշինյան

Մենք անհամբեր սպասում ենք, որ բացվի Թուրքիայի հետ ՀՀ սահմանը․ Փաշինյան

TRIPP-ը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար։ Այս մասին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում անցկացվող «Կոնկորդիա» ամենամյա գագաթնաժողովի պանելային քննարկմանը հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ «Առաջին հերթին մենք կունենանք երկաթուղային կապ...