Մատակարարման ժամկետների խնդիր ունենք ու 40 օր մենք չենք կարողանում մատակարարել. Կոնյակագործ

21 Մայիսի, 2025

Մենք չենք հասկանում, թե ինչու են Վրաստանի տարածքով անցնելիս մեր մեքենաները սահմանի վրա ձերբակալում, փորձաքննության են ուղարկում ու արդեն 40 օր շարունակ մեքենաները մնացել են Վրաստանի տարածքում։ Այս մասին այսօր՝ մայիսի 21–ին, Վրաստանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց կոնյակագործներից մեկը։

«Մենք չունենք ոչ մի պատասխան, թե ինչի համար է արվում, ինչ օրենքով է արվում, ում հրամանով է սա արվում, դրա համար ենք այստեղ, որ հասկանանք պատճառները։ Հենց Հայաստանից Վրաստան անցնելուց անմիջապես հետո մեքենաները կանգնեցնում են հենց սահմանին։ Այս պահին 15–ից ավելի մեքենա ունենք այնտեղ կանգնած։

Սա շատ մեծ վնասների է հանգեցնում, ամենամեծ վտանգը պատվիրատուներին կորցնելու վտանգն է, որովհետև Ռուսաստանում և Բելառուսում բոլորը պայմանագրերով են գործում։ Մատակարարման ժամկետների խնդիր ունենք ու 40 օր մենք չենք կարողանում մատակարարել։ Շատ ապրանք էլ ունենք, որ արդեն ռիսկ չենք անում ուղարկել։ Ժամկետների ուշացման խնդիր կա, շուկայից դուրս մնալու խնդիր կա, ինչպես նաև մեծ տուգանքների խնդիր կա»,–ասաց նա։

Ակցիայի մասնակիցները նշեցին, որ իրենցից երկու ներկայացուցիչներ այս պահին մտել են դեսպանատան շենք։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Հուլիսի 4-ի կեսօրից հետո, 5-8-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում, 9-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ Հուլիսի 4-ի երեկոյան, 5-7-ն առանձին հատվածներում անձրևները կլինեն...

Ինչն է մեր պարտությունների պատճառը. Նարեկ Կարապետյան

Ինչն է մեր պարտությունների պատճառը. Նարեկ Կարապետյան

Մինչև Սահմանադրական դատարանը կհրապարակի որոշումը, «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրացուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը ներկայացրել է այն գաղափարական հենքը, որի համար պայքարում են։ «Ո՞րն է մեր հավատամքը, ո՞րն է մեր գաղափարական հենքը, ինչի՞ համար ենք մենք պայքարում։...

Դատարանի որոշման հետ համաձայն չենք․ Արամ Օրբելյան

Դատարանի որոշման հետ համաձայն չենք․ Արամ Օրբելյան

ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է Անդրանիկ Թևանյանի պաշտպանների բողոքը՝ նշելով, որ առաջին ատյանի որոշումը հիմնավոր է, ու ոչ մի այլ բան չի ավելացրել։ ArmeniaSputnik-ին ասել է փաստաբան Արամ Օրբելյանը: «Դատարանը չի անդրադարձել հիմնավոր կասկածի վերաբերյալ մեր փաստարկներին`...

Ռուսաստանը մշտապես օգնություն է ցուցաբերել ամերիկյան պետականության կայացմանն ու պահպանմանը. Լավրով

Ռուսաստանը մշտապես օգնություն է ցուցաբերել ամերիկյան պետականության կայացմանն ու պահպանմանը. Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության 250-ամյակի առթիվ, որում նշել է ռուս-ամերիկյան հարաբերությունների պատմական բնույթը և անդրադարձել երկու երկրների միջև երկխոսության...

Չկա մի նահատակ, որ նահատակվել է Արցախում, բայց դա չի եղել հանուն Հայաստանի․ Վարդանյան

Չկա մի նահատակ, որ նահատակվել է Արցախում, բայց դա չի եղել հանուն Հայաստանի․ Վարդանյան

Եթե Հայաստանը հիմա կա այս սահմաններով, այսպիսի բնակչության համամասնությամբ դա Արցախյան շարժման արդյունք է։ Մենք սխալվել ենք մեր անվտանգության հարցը լոկալիզացնելով ու խոսույթ ստեղծելով, որ զրկանքներ ենք կրում Արցախի համար։ Դա եղել է Հայաստանի համար։ Այս մասին գրել է ԱԺ...