Իրականում գործարանային դեֆեկտ ունեցողը ղեկավարն է․ Ռոբերտ Քոչարյան

19 Մայիսի, 2025

Հատված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ 4 լրատվամիջոցների տված հարցազրույցից․

-Ես իմ հաղորդումներում շատ հաճախ եմ անդրադառնում պետական ինստիտուտների անարդյունավետությանը, որ հիմա կա մեր երկրում սկսած բանակից, արդարադատություն, շարունակած վերջացած տնտեսությամբ, արտաքին ճակատով։ Ամենուր տեսնում ենք անարդյունավետ կառավարում։ Դա խոստովանում է նաև Նիկոլ Փաշինյանը, որ 7 տարի էքսպերիմենտներ են անում, 7 տարի փորձում են երկրի վրա, ժողովրդի վրա, բայց արդյունքում մնացել են նույն դասարանում։ Թե ինչ եղավ այդ նախորդ էքսպերիմենտները, մենք տեսանք մեր մաշկի վրա։ Մեր երկիրը, մենք սենց ինչքա՞ն կձգենք, ու հնարավո՞ր է մինչև հեռացումը արդեն տեսնենք, որ իրոք տակը բան չի մնացել։ 

-Այս իշխանությունը երկիրը սարքել է տրենաժոր, ու 7 տարի այդ տրենաժորի վրա ինչ-որ փորձեր է անում, վերջը տրենաժորն ա ջարդվում։ Նրանք ընդունում են, որ մնում են 7 տարի նույն դասարանում։ Այդ մարդիկ ընդունում են, որ տգետ են, ընդունում են, որ ձախողում են։ Հիմա իմ առաջարկը հետևյալն է․ կարելի է էմոջի սարքել Նիկոլ Փաշինյանի կերպարով և երբ ուզում ես տգիտություն բառը չօգտագործես, այդ էմոջին դնես, փայլուն կաշխատի, հատկապես երիտասարդների շրջանում։

Մի իշխանություն, որն ասում է՝ ես տգետ եմ, ես 7 տարի մի դասարանում եմ մնացել։ Հիմա չգիտեմ ոնց է, առաջ որ 2-3 տարի մնում էին նույն դասարանում հատուկ դպրոց էին տանում։ Սրանք մնում են իշխանության և ժողովուրդը դա մինչ այսօր հանդուրժում է։ Օքե՞յ ենք սրա հետ։

Գիտե՞ք նաև ինքը ինչի համար է սա ասում։ Ես մոտավորապես վերադառնամ այն թեմային, որ ասել եմ։ Ինքը ասում էր մենք փայլուն երկիր ունենք, փայլուն ժողովուրդ ունենք, կիրթ և այլն և այլն, ու կրկնում է այդ հատվածը։ Հետո 7 տարի անց ասում է՝ չէ, ունենք անգրագետ ժողովուրդ, ձեր աղքատությունը ձեր գլխում է, ունենք փնթի, վախկոտ և այլն և այլն։ Ինքը ինչ-որ ձևով պետք է արդարացնի իր ձախողումները։ Շենքի պատմությունը պատմեցի, որ գցում է առաջին կառուցողի, ճարտարապետի վրա։ Հիմա ինքը այդ մեղքը գցում է ժողովրդի վրա։ Ասում է՝ էդ ես չեմ, ինձ ուղղակի վատ ժողովուրդ է փայ ընկել, մեղավորը ես չեմ, ինձ փայ է ընկել այսօր վատ ժողովուրդ, ոնց-որ էդ ժողովուրդը դեֆեկտ ունի, բրակ ժողովուրդ ա։ Իրականում գործարանային դեֆեկտ ունեցողը ղեկավարն է։ Փաստը սա է։

Ես այս երկիրը ղեկավարել եմ 1998-2008 թթ-երին, փայլուն ժողովուրդ, աշխատող, աշխատասեր և դա եղել է մեր մրցակցային առավելությունը։ Ո՛չ մեր աշխարհագրությունն ա, ո՛չ բնական պաշարներն ա։ Մեր մրցակցային առավելությունը եղել է մեր վերաբերմունքը մեր ժողովրդի նկատմամբ որպես լավ մասնագիտական, բիզնեսի հմտություններ, ճարպիկություն ունեցող ժողովուրդ։ Հենց այդ ժամանակ օտարերկրյա ներդրումների ծավալը մոտավորապես 360-80 ընկերություն էր, 2007 թվին արդեն եղել է մոտ 4000։ Ինչի՞ համար էին գալիս այստեղ։ Կրկնեմ մեր մրցակցային առավելությունը եղել է մեր ժողովրդի որակները։ Հիմա այս մարդիկ ասում են՝ մեր ժողովուրդը փնթի է, զիբիլը էս է գցում, էն է գցում։ Դու գնա մի հատ Փարիզ երեկոյան ժամը 10-ին դուրս եկ փողոցներով քայլի։ Երևանը և ամեն մի գյուղը Փարիզի համեմատ ավելի մաքուր է։ Ի՞նչ ես էս ժողովրդի գլխին կապում, ի՞նչ եք ուզում էս ժողովրդից: Հիմա պարզվում է մենք դեֆեկտով ժողովուրդ ենք։ Սա՞ է ուզում ասել։ Կնոջ հետ լծվել են կրթում են մեր ժողովրդին։ Օկեյ։ Կրթեք։

Նմանատիպ նյութեր

TRIPP-ը պետք է Ադրբեջանին ապահովի Նախիջևան անխոչընդոտ մուտքով. ԱՄՆ

TRIPP-ը պետք է Ադրբեջանին ապահովի Նախիջևան անխոչընդոտ մուտքով. ԱՄՆ

Անցած մեկ տարվա ընթացքում գրանցվել է զգալի առաջընթաց Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի երթուղու (TRIPP) իրականացման գործում, հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էմի Կառլոնը։ «Անցած տարվա ընթացքում մենք տեսել ենք զգալի առաջընթաց TRIPP-ի...

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Օգոստոսի 9-ի և 13-ի երեկոյան ժամերին, 10-12-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 9-11-ին առանձին վայրերում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։ Օգոստոսի 8-13-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում,...

ԱՄՆ-ում փորձում են վերջ տալ Իրանի հետ պատերազմին. CNN

ԱՄՆ-ում փորձում են վերջ տալ Իրանի հետ պատերազմին. CNN

ԱՄՆ-ի շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավարը փորձում է վերջ տալ Իրանի հետ պատերազմին: Գեներալ Դեն Քեյնը մի շարք գաղտնի հանդիպումներ է անցկացրել վարչակազմի առանցքային անդամների հետ՝ դիրքորոշումները համաձայնեցնելու և Թրամփին հետագա էսկալացիայի ռիսկերը հայտնելու համար:...

Այս գործարքը ծնելու է ավելի մեծ ու դաժան հակամարտություն. Արա Պողոսյան

Այս գործարքը ծնելու է ավելի մեծ ու դաժան հակամարտություն. Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ադրբեջանական հնարված «արևմտյան ադրբեջան» խոսույթը թե՛ գիտական, թե՛ բարոյական և թե՛ քաղաքական առումով անհամեմատելի (ոչ անալոգային) է «Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի» իրավունքի հետ։ Բազմիցս ասել ենք, որ եթե...

Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ

Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ

2026 թվականի օգոստոսի 8-ին Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում անցկացված Խաղաղության գագաթնաժողովի առաջին...