2020 թվականի հոկտեմբերի 18-ին ո՞վ էր առաջարկել կանգնեցնել պատերազմը, ո՞վ հրաժարվեց․ Ռոբերտ Քոչարյան

19 Մայիսի, 2025

Հատված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ 4 լրատվամիջոցների տված հարցազրույցից․

— Իշխանությոuնն ասում է` Ռուսաստանը Հայաստանում Հիբրիդային պատերազմ է սկսել, ասում է, որ Ռուսաստանը մեզ մենակ է թողել Ադրբեջանի հետ ագրեսիայի դեմ, ավելին, ասում է՝ երբ մենք հայ-ադրբեջանական հարաբերություններում միջնորդների հետ կապված հարցեր ենք տալիս, մեզ հակադարձում են՝ արդյո՞ք Ռուսաստանը չեզոք միջնորդ է՝ ընդգծելով, որ դա ավելի շատ Ադրբեջանին ձեռնտու տարբերակ է, որովհետև Ռուսաստանը կարող է Ադրբեջանի դիրքերից հանդես գալ։ Եթե Հայաստանում այսպիսի ընկալում կա Ռուսաստանի հետ կապված, երբ ասում եք հարաբերություններ վերականգնել, ինչպե՞ս եք պատկերացնում այդ հարաբերությունների վերականգնումը։ Հիշեցնեմ՝ ՀՀ ԱԺ նախագահն ասում էր՝ նոյեբերի 9-ին  նա Ռուսաստանի ոտքերն էր ընկել, որպեսզի կանգնեցնեին պատերազմը։ Այսինքն, երբ կա այս ամենը, ինչպե՞ս եք պատկերացնում այդ հարաբերությունների վերակառուցումը։

Դուք սկսել եք մի թեղզից, որպես ճշմարտություն ասում եք՝ Ռուսաստանը  մեզ չպաշտպանեց։

— Ես փոխանցում եմ իշխանության տեսակետները։

Ուրեմն, իշխանության սխալ թեզի վրա արդեն կառուցվում է հարցը։ Շատ պարզ հնարք եմ տեսնում սրա մեջ։ Էդ ո՞նց եղավ, որ Ռուսաստանը 1991 թվականից մինչև 2021 թվականը որպես գործընկեր լավն էր, հետո հանկարծ վատացավ։ 10 տարի նախագահ եմ եղել, չեմ կարող այդպիսի պրետենզիա անել։ Ինչ լուրջ հարց եղել է, քննարկել ենք և ամեն մեկն իր մասով 100 տոոսով կատարել է։ Նաև մեր անվտանգային հարցերի հետ կապված։ Հիմնական սպառազինության ծավալը և այլն և այլն, չեմ ուզում նույնիսկ դրա մեջ մտնել, ինչ պայմանավորվում էինք, 100 տոկոսով արվում էր։ Էս ի՞նչ փոխվեց մի օրում, ինչի՞ փոխվեց։

Կամ 2020 թվականի  պատերազմը․ ով է կանգնեցրել։ Հասկանանք՝ ո՞ւմ միջնորդությամբ։ Ես գիտեմ՝ ինչ դժվարությամբ է դա արվել։ 2020 թվականի հոկտեմբերի 18-ին ո՞վ էր առաջարկել, ո՞վ էր կանգնցնում, մենք հրաժարվեցինք։ Չէ՞։ Հայաստանի վարչապետն ասաց՝ ոչ, կկռվենք, չենք կանգնի, որ իրեն դավաճան չասեն։ Դա է՞լ են գցում ռուսի գրպանը։

Դե լավ, հերիք ա, էլի։ Էդ աստիճանի մանիպուլյացիայի ենթարկել՝ ուղղակի ո՛չ արդար է, բացի արդարությունից, միգուցե քաղաքականությւան մեջ արդարություն բառը էդքան լավ չէ, բայց ո՛չ արդար է, ոչ էլ համապատասխանում է իրականությանը։

Ինչի՞ ամեն ինչը փոխվեց։ Որովհետև մենք համարել ենք, որ Ռուսաստանը 2000 խաղաղապահ ունի Ղարաբաղում, էն դու, էն Ղարաբաղը, էն Ադրբեջանը, գնացեք իրար հետ ոնց ուզում եք՝ պայմանավորվեք, ես ձեռքերս լվանում եմ, ես ստանում եմ աշխարհաքաղաքական խաղերի ազատություն, ինչ ուզում՝ անում եմ։ Սա չի կարող անհետևանք չլինել։

Ռուսաստանն էլ այդ պարագայում պետք է մտածի՝ Հայաստանը ոնցոր ուրիշ տեղ է գնում, մեր գորընկերը չէ, փորձենք Ադրբեջանի հետ մեր հարաբերություններն ավելի խորացնել, որ այս տարածաշրջանում մեր ներկայությունը չկորցնենք։ Շատ բնական, ազգային իրեց պետական շահերից բխող քայլեր են անում, մեզ դուր չի գալիս։ Ինքներս մեզ չենք նայում, լավ, պատճառահետևանքային կապը ո՞րն է։ Սկզբից ի՞նչ  եղել, հետո ինչ է եղել։

իրենք կեղծ թեզ են առաջ բերում, և ամբողջ քրոզչամեքենան փորձում է այդ ուղղությամբ աշխատացնել։ Հիմնական նպատակը՝ Ռուսաստանի նկատամբ սերմանել անվստահություն, հակառուսական տրամադրություններ զարգացել։ Հիմա դա ո՞ւմ է պետք։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Չկա որևէ տվյալ, թե ինչու պետք է Քոչարյանները կալանավորվեին․ Արամ Վարդևանյան

Չկա որևէ տվյալ, թե ինչու պետք է Քոչարյանները կալանավորվեին․ Արամ Վարդևանյան

Հոկտեմբերի 20-ին Հակակոռուպցիոն դատարանը գրեթե միաժամանակ կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները։ Թեմայի շուրջ զրուցել ենք ՀՀ ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանի հետ․ - Սեպտեմբերի վերջին Ստրասբուրգում...

ՌԴ-ն խստացնում է քաղաքացիություն ստանալու պայմանները․ մշտական բնակության ժամկետը կարող է հասնել 8 տարվա

ՌԴ-ն խստացնում է քաղաքացիություն ստանալու պայմանները․ մշտական բնակության ժամկետը կարող է հասնել 8 տարվա

ՌԴ Պետդումայի ԼԴԿ խմբակցության պատգամավորները օրինագիծ են մշակել, որով առաջարկվում է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար օտարերկրացիների՝ երկրում մշտական բնակության անհրաժեշտ ժամկետը հինգ տարուց հասցնել ութի։ Հայտնում է ՏԱՍՍ-ը։ Փաստաթուղթը, որն ուղարկվել է ՌԴ...

Ուիթքոֆը Օսլոյում կքննարկի Ռուսաստանի հետ բանակցությունների վերսկսման հարցը

Ուիթքոֆը Օսլոյում կքննարկի Ռուսաստանի հետ բանակցությունների վերսկսման հարցը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը երեքշաբթի օրը Օսլոյում կհանդիպի Վլադիմիր Զելենսկու հետ, BBC-ի փոխանցմամբ՝  հայտնում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրին։ Ավելի վաղ Reuters գործակալությունը, վկայակոչելով երեք աղբյուրի, հայտնել էր, որ Թրամփի...

Մարդիկ վճարել են, մեքենաները չեն ստացել․ «Էլդրայվը» ստացել է նախազգուշացում․ «Ժողովուրդ»

Մարդիկ վճարել են, մեքենաները չեն ստացել․ «Էլդրայվը» ստացել է նախազգուշացում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է բողոքներ ստանալ «Էլդրայվ» ընկերության գործունեությունից։ Քաղաքացիները պնդում են, որ էլեկտրամոբիլներ ձեռք բերելու համար վճարել են մեքենաների արժեքի 10 տոկոսը, սակայն արդեն 2-3 ամիս է՝ սպասում են իրենց...

Մոտ 4 անգամ պարգևավճարներն աճել են. «Հրապարակ»

Մոտ 4 անգամ պարգևավճարներն աճել են. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մենք հետաքրքրվել էինք, թե այս տարի Անկախության տոնի առթիվ Ներքին գործերի նախարարության քանի աշխատակից ինչ պարգեւավճար է ստացել։ ՆԳՆ-ից պատասխանել են, որ Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձի կապակցությամբ դրամական պարգեւատրում է ստացել 48...