Ուկրաինան չի հաղթի, եթե Մոսկվայի և Կիևի միջև ռազմական հակամարտությունը չավարտվի. Ջեյ Դի Վենս

29 Ապրիլի, 2025

Ուկրաինան չի հաղթի, եթե Մոսկվայի և Կիևի միջև ռազմական հակամարտությունը չավարտվի առաջիկա տարիներին, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

Լրատվամիջոցներում շրջանառվում է «տարօրինակ գաղափար», որ եթե մարտերը շարունակվեն ևս մի քանի տարի, «ռուսները կընկնեն, ուկրաինացիները կվերադարձնեն իրենց տարածքը, և ամեն ինչ կլինի այնպես, ինչպես պատերազմից առաջ էր», սակայն դա այն իրականությունը չէ, որում ապրում ենք: Եթե շարունակվի ևս մի քանի տարի, միլիոնավոր մարդիկ կարող են մահանալ, դա կարող է վերածվել միջուկային պատերազմի»,- նշել է Վենսը՝ շեշտելով, որ ԱՄՆ նախագահ Թրամփի քաղաքականությունն է՝ հասնել կարգավորման։

Վենսի խոսքով՝ Թրամփի վարչակազմը կողմերին ստիպում է շարունակ վերադառնալ բանակցությունների սեղան և փորձել լուծում գտնել։ Ռուսաստանն առաջարկում է կարգավորման իր պայմանները, Ուկրաինան՝ իր, «և դիվանագիտության աշխատանքն է՝ փորձել միավորել այդ երկու կողմերին»։

«Ամենամեծ առաջընթացն այն է, որ մենք երկու կողմերին էլ ստիպեցինք խոսել այն մասին, թե ինչ է նրանց անհրաժեշտ պատերազմը դադարեցնելու համար»,- նշել է Վենսը։

Նմանատիպ նյութեր

Ադրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»

Ադրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»

Ադրբեջանը վերջին ամիսներին ընդլայնել և ամրացրել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում, գրել է «Սպուտնիկ Արմենիա»-ն։ Ադրբեջանն այս հատվածում Հայաստանի տարածք է ներխուժել 2022 թ. սեպտեմբերին և, մեր հաշվարկներով, Ջերմուկի մոտակայքում ավելի քան 70 քառ. կմ...

Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի․ Նարեկ Կարապետյան

Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի․ Նարեկ Կարապետյան

Եվրոպայի առողջապահության և դեղերի որակի տնօրինության EDQM ղեկավար Պետրա Դյորի հետ արդյունավետ քննարկեցինք Հայաստանում դեղերի գները իջեցնելու և Վրաստանի մակարդակին բերելու մեր ծրագիրը: Այս մասին Ստրասբուրգից հայտնել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ...

Միշուստինը ներկայացրել է ԵԱՏՄ զարգացման առաջնահերթ ուղղությունները

Միշուստինը ներկայացրել է ԵԱՏՄ զարգացման առաջնահերթ ուղղությունները

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը ներկայացրել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) զարգացման հիմնական առաջնահերթությունները՝ առանձնացնելով պարենային և էներգետիկ անվտանգությունը, տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացումը, ինչպես նաև արտաքին...

Սա քաղաքական հետապնդման հերթական դրսևորումն է․ Սևակ Խաչատրյան

Սա քաղաքական հետապնդման հերթական դրսևորումն է․ Սևակ Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սևակ Խաչատրյանը գրում է․ «Երեկ երեկոյան իշխանական գրպանային դատավորներից մեկը մի կիսահարբեցողի կեղծ ցուցմունքի հիման վրա 1 ամսով կալանավորեց «Հայաստան» դաշինքի անդամ, Վանաձորի գրասենյակի պատասխանատու, իմ լավ ընկեր Արթուր...

Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Նովայա Կազաչյայի նկատմամբ. ՌԴ ՊՆ

Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Նովայա Կազաչյայի նկատմամբ. ՌԴ ՊՆ

Ռուսական բանակը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Նովայա Կազաչյա բնակավայրի նկատմամբ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Ռուսական ստորաբաժանումները դուրս են մղել Ուկրաինայի զինված ուժերի 58-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի...