Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը հայտարարություն է տարածել

30 Ապրիլի, 2025

Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը հայտարարել է․

«Համացանցում տարածվել է տեսանյութ, որում Նոր Նորքի թաղապետն ու նրա ենթակաները խուլիգանական գործողություններ են կատարում հանրային գործիչ Արթուր Չախոյանի հանդեպ։ Իրավական առումով զավեշտն այն է, որ դեպքի վայր ժամանած իրավապահները բերման են ենթարկել ոչ թե խուլիգանախմբի անդամներին, այլ տուժողին։

Այնուհանդերձ, ոստիկանության ծառայողների այդ վարքագիծը տարօրինակ չէ, քանի որ որպես նրանց գործողություններն առերևույթ ղեկավարող՝ հանդես է գալիս դեռ մեկ տարի առաջ քաղաքացու խոշտանգմանը մասնակից լինելու համար քրեական հետապնդման ենթակա, բայց անպատիժ մնացած ոստիկանը։

Կարևոր է ընդգծել, որ թաղապետի ու նրա ենթակաների արարքները լիովին համապատասխանում են ոչ միայն խուլիգանության, այլև խոշտանգման հանցակազմին («Պաշտոնատար անձի կողմից … որևէ անձի դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը՝ … այն արարքի համար պատժելու նպատակով, որն այդ … անձը կատարել է …». ՀՀ քրեական օրենսգրքի հոդված 450):

Ակնկալում ենք, որ քաղաքական ու հասարակական կառույցների կողմից հանրային ճնշման արդյունքում հնարավոր կլինի իրավապահներին վերադարձնել օրինականության դաշտ»։

Նմանատիպ նյութեր

Պետությունը ցանկանում է տոտալ վերահսկողության տակ վերցնել քո հեռախոսը. մեդիափորձագետ

Պետությունը ցանկանում է տոտալ վերահսկողության տակ վերցնել քո հեռախոսը. մեդիափորձագետ

Մեդիափորձագետ Արթուր Պապյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կառավարությունը հավանություն է տվել մի նախագծի, որով նախատեսվում է ներդնել IMEI կոդերի միասնական շտեմարան։ Առաջին հայացքից հնչում է տեխնիկական ու անմեղ՝ «պայքար ստվերի դեմ», «հեռախոսների գողության կանխում»։ Բայց եկեք...

Եվրոպական հանձնաժողովի նախագահը կայցելի Հայաստան և Ադրբեջան՝ ԵՄ դիրքերն ամրապնդելու համար

Եվրոպական հանձնաժողովի նախագահը կայցելի Հայաստան և Ադրբեջան՝ ԵՄ դիրքերն ամրապնդելու համար

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ նախատեսում է այցելել Հայաստան և Ադրբեջան, որտեղ մտադիր է զբաղվել տարածաշրջանում Եվրամիության դիրքերի ամրապնդմամբ, հայտնում է Politico-ն՝ հղում կատարելով եվրոպացի պաշտոնյաներին։ «Ուղևորությունը նվիրված...

Մոլդովան կշարունակի աջակցել Ուկրաինային

Մոլդովան կշարունակի աջակցել Ուկրաինային

Մոլդովայի Հանրապետությունը կշարունակի աջակցել Ուկրաինային և իր ներդրումը կունենա նրա վերականգնման գործում։ Այս մասին հայտարարել է Մոլդովայի վարչապետ Ալեքսանդրու Մունտյանուն՝ Լեհաստանի Գդանսկ քաղաքում անցկացվող Ուկրաինայի վերականգնման հինգերորդ համաժողովում ունեցած...

Հայաստանում նկատվում է թմրամիջngների գործածմամբ պայմանավորված առողջապահական դեպքերի թվի աճ

Հայաստանում նկատվում է թմրամիջngների գործածմամբ պայմանավորված առողջապահական դեպքերի թվի աճ

Վերջին հինգ տարում մեր երկրում նկատվում է թմրամիջոցների գործածմամբ պայմանավորված առողջապահական դեպքերի թվի աճ. սրանք այն դեպքերն են, երբ առկա է թմրանյութի գործածում` առանց կախվածության համախտանիշի և ձևավորված կախվածությամբ: Այս մասին հայտնում են առողջապահության...

Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել գլխավոր դատախազի բողոքը. փաստաբան

Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել գլխավոր դատախազի բողոքը. փաստաբան

Փաստաբան Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է․ «Ինչպես նախկինում տեղեկացրել էի, Արագածոտնի թեմի քահանաներին բերման ենթարկելու և նրանց իրավաբանական օգնություն ցույց տալու համար ներկայացած փաստաբաններին խոչընդոտելու, ինչպես նաև Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ...