2018-ից իշխանության գալով՝ այս իշխանությունները լրագրողներին համարում են դասակարգային թշնամի. Ժուռնալիստների միություն

18 Մայիսի, 2025

Հայաստանի Ժուռնալիստների միությունըհայտարարություն է տարածել, լրագրողին առաջադրված անհեթեթ մեղադրանքի, «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության զեկույցի և իշխանությունների հետապնդումների մասին

«ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 15-ին հայտնի դարձավ, որ սյունեցի լրագրող Անուշ Միրզոյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել: Այդ մասին տեղեկացրել էր ինքը՝ լրագրողը, իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ հրապարակելով:

Ինչպես ավելի ուշ պարզվեց, Անուշ Միրզոյանի վերաբերյալ հանրային քրեական հետապնդումը հարուցվել էր 4 տարվա վաղեմության «Սյունյաց ողջույնի» գործով:

Մեր գործընկերոջ նկատմամբ վարչական հսկողությունը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդության քննությունն էր նույն օրը դատարանում քննվում, որը, բարեբախտաբար, չբավարարվեց:

Անուշ Միրզոյանին առաջադրվել էր զանգվածային անկարգություններին օժանդակման մեղադրանք, երբ լրագրողն ընդամենը ներկայացրել էր այդ օրվա իրադարձությունների ողջ ընթացքը:

Այսինքն՝ լրագրողին մեղադրանք էր առաջադրվել լրագրող լինելու ու իր մասնագիտական աշխատանքը կատարելու համար:

Սա պարզ շարադրանքն է տեղի ունեցածի: Իսկ իրականում այդ օրը տեղի ունեցավ սարսափելի մի երևույթ, որին հարկ ենք համարում հատուկ անդրադարձ կատարել:

Որևէ իրավաբանի համար ամոթալի պիտի լիներ լրագրողին նման մեղադրանք առաջադրելը, անգամ, եթե դա կատարվում է քաղաքական պատվերի շրջանակներում, որովհետև լրագրությունը մասնագիտական գործունեության այն տեսակներից է, որը պաշտպանվում է քրեական օրենսգրքով:

Որևէ երաշխիք չկա, որ սա վաղը տեղի չի ունենալու յուրաքանչյուրիս հետ. հետայսու ցանկացած լրագրող աշխատելու է քրեական վարույթի կիզակետում որպես մեղադրյալ հայտնվելու վտանգի ներքո:

2018-ից իշխանության գալով՝ այս իշխանությունները լրագրողներին համարում են դասակարգային թշնամի՝ փորձելով ամեն կերպ սահմանափակել այն լրատվամիջոցների աշխատանքը, որոնք իրենց դուր չեն գալիս: Ցանկացած միջոց կիրառել են լրատվամիջոցների, լրագրողների, ազատ խոսքի, այլակարծության, քաղաքական ընդդիմախոսների դեմ՝ վախի տարածում, սպառնալիքներ, ծեծ, քաշքշոց, ատելության քարոզ, դատական աննախադեպ քանակի հայցեր, տույժ-տուգանքների սահմանում, սոցիալական ցանցերով կազմակերպված հարձակումներ, այդ թվում՝ լրագրողների անչափահաս երեխաների, ընտանիքի անդամների նկատմամբ, սոցիալական ցանցերով և իրենց կից կայքերով՝ թիրախավորում և հեղինակազրկում, ատելության սերմանում…: Չի սահմանափակվում այն լրատվամիջոցների գործունեությունը, որոնք սատարում են իշխանություններին կամ կատարում են նրանց քարոզչությունը:

Տեղի ունեցածը ոչ միայն վկայությունն է իշխանությունների՝ ազատ խոսքի, այլակարծության նկատմամբ վերաբերմունքի, այլև սանձարձակ պահվածքի, ամենաթողության, անպատժելիության:

Եվ զավեշտալին այն է, որ սա տեղի է ունենում այն բանից հետո, երբ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը Մամուլի ազատության ամենամյա սանդղակում Հայաստանը ներկայացրել էր՝ որպես իր դիրքերը բարելաված երկիր:

Մամուլի ազատության միջազգային օրվա նախօրեին հրապարակած զեկույցում «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը գրել էր, թե «Հայաստանն առերեսվում է ապատեղեկատվության և ատելության խոսքի աննախադեպ մակարդակի, ինչը պայմանավորված է ներքաղաքական լարվածությամբ, սահմանների անվտանգության խնդիրներով և Ռուսաստանի ու Եվրոպական միության միջև բարդ աշխարհաքաղաքական դիրքով»։ Եվ սա այն դեպքում, երբ սույն կազմակերպությունն գեոպոլիտիկ նպատակահարմարությունից, կոնյուկտուրայից ելնելով՝ քանիցս անտեսում է ՀՀ գործող իշխանությունների, առանձին գործիչների սանձարձակ պահվածքն ու գործողությունները:

Եվ հատկապես առնվազն տարակուսանք է առաջացնում այն փաստը, որ զեկույցի հեղինակները որպես անկախ լրատվամիջոցներ են ներկայացնում բացառապես այն կայքերը, որոնք օգտվում են արևմտյան ծրագրերից, դրամաշնորհներից, իսկ որոշներն էլ պարզապես զերծ են մնում սուր քննադատություններից:

Սա չափազանց վտանգավոր երևույթ է, որը ՀՀ գործող իշխանություններին թույլ է տալիս ոչ միայն շարունակել իրենց վարքը, ամենաթողությունը, այլև հղում կատարելով այդ նույն զեկույցին և «կեղծ ժողովրդավարությանը»՝ էլ ավելի սանձարձակ դառնալ՝ նորանոր քայլեր գործադրելով լրատվամիջոցների, խոսքի ազատության դեմ:

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրող Անուշ Միրզոյանի շուրջ տեղի ունեցածը, այն գնահատում որպես առհասարակ լրագրողական գործունեությանը բիրտ միջամտություն, վախի մթնոլորտի տարածում, որը նպատակ ունի սահմանափակել ազատ խոսքն ու լրագրողներին կաշկանդել մասնագիտական գործունեություն իրականացնելիս:

Մենք դատապարտում և չենք ընդունում «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության զեկույցը, որը կազմված է ոչ միայն փաստերի խեղաթյուրմամբ, մանիպույլյատիվ գնահատականներով, այլև գեոպոլիտիկ նպատակահարմարությամբ, երկակի ստանդարտների կիրառմամբ և կողմնակալությամբ:

Թույլ մի՛ տվեք կեղծ ժողովրդավարության լոզունգների ներքո է՛լ ավելի սանձարձակ և լկտի դարձնել խոսքի ազատության, լրատվամիջոցների դեմ ՀՀ գործող իշխանությունների պահվածքը, որը շատ հաճախ անցնում է մարդկային ու բարոյական պարկեշտության սահմանագծերը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ»

Նմանատիպ նյութեր

Տրանսպորտը թոշակառուների գրպանին ավելի ծանր է հարվածում, քան աշխատող քաղաքացիներին. Հրայր Կամենդատյան

Տրանսպորտը թոշակառուների գրպանին ավելի ծանր է հարվածում, քան աշխատող քաղաքացիներին. Հրայր Կամենդատյան

Տրանսպորտային ծախսերի ազդեցությունը թոշակառուների և աշխատող քաղաքացիների վրա էապես տարբերվում է՝ պայմանավորված նրանց ամսական եկամուտների (միջին աշխատավարձ vs ծերության կենսաթոշակ) և տրանսպորտից օգտվելու հաճախականության ու նպատակների տարբերությամբ։ Ստորև ներկայացված է...

Դատական համակարգը լուծարեք, ՔՊ-ում որոշումները կայացրեք ու կալանքները տվեք․ Դավիթ Ղազինյան

«Ինձ մոտ շատ մեծ հարց է՝ օրինակ՝ ո՞ր ԵՄ երկրում է հնարավոր միանգամից նախագահներ Հակակոռուպցիոն դատարանում, ընտանիքներով կալանավորումներ, չգիտեմ՝ ինչ։ Ո՞ր ԵՄ երկրում է այսպիսի բան հնարավոր։ Իմ կարծիքով՝ ոչ մի։ Հաշվի առնելով, որ ԵՄ որևէ...

Հրդեհ է բռնկվել Նոր Գեղի բնակավայրում. 4 մարտական հաշվարկ է մեկնել

Հրդեհ է բռնկվել Նոր Գեղի բնակավայրում. 4 մարտական հաշվարկ է մեկնել

Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։14-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Գեղի բնակավայրի Աղբյուրակի փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների...

Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան

Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը օգոստոսի 19-25-ը (2026թ․)․ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ, Արաբկիրում՝ օգոստոսի 21-ին և 23-ին, Նոր...

74 տարեկան մորն ու աղջիկներին կալանավորել են. դատավորը երևի հիշել է՝ ոնց էր Փաշինյանը գոռում. Գեղամ Մանուկյան

  «Այս երկու-երեք օրվա կառավարության ծրագրի քննարկումը գործադիրի մասին չէր. իրականում սա բացահայտումն էր այս քաղաքական իշխանության ութ տարվա ռեպրեսիվ համակարգի, որը փաթեթավորվում է «ժողովրդավարություն», «ժողովրդավարության բաստիոն» ու...