Արդյունք թե՞ գործընթաց. սա է խնդիրը…. Արթուր Խաչատրյան

30 Ապրիլի, 2025

Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Արդյունք թե՞ գործընթաց. սա է խնդիրը….

Երեկ, ի պատասխան ինձ տրված հարցին, թե ինչպես եմ վերաբերվում իմպիչմենթի նախաձեռնությանը հստակ շարադրեցի, թե ինչ պայամններ են անհրաժեշտ, Փաշինյանի պաշտոնազրկման համար։ Ասացի ու կրկնում եմ․ անհրաժեշտ թվով պատգամավորների քվե և հուժկու ժողովրդական ճնշում։ Պետք չէ Էրազմուս Ռոտերդամցին լինել հասկանալու համար, որ առանց այս պայմանների բավարարման իմփիչմենթի գործընթացը կտապալվի հենց սաղմնային փուլում։ Իմ այս մոտեցումը նոր չէ, միշտ եմ ասել, մեր խմբակցության պատգամավորներն են ասել, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարն է ասել։ Նաև լրագրողի միջոցով հարց ուղղեցի, թե ո՞րն է լինելու նախաձեռնողների ներդրումը, նրանց ստեղծած հավելյալ արժեքը, որպեսզի գործընթացը հաջողվի։

Այսօր հետաքրքիր զուգադիպությամբ ասածիս սկսել են արձագանքել Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները։

Այդ արձագանքներից տպավորություն է, թե արդեն իմփիչմենթի շարժում է սկսել, արդեն նախաձեռնողները վարչապետի թեկնածու են առաջադրել, ով ի վիճակի է այսօրվա խորհրդարանում 54 ձայն հավաքել արդեն կան ստորագրողներ, մենք էլ չենք միանում։ Լու՞րջ։ Նախաձեռնողները և իրենց աջակիցը (աջակիցները) այդ ի՞նչ են արել, որ դեռ մի հատ էլ կողմնորոշվելու հարց են բարձրացնում։ Միգուցե իրենք պատասխանեն, թե ինչպես են տեսնում իմպիչմենթի հաջողության համար պակասող 20 ՔՊ֊ականների ձայներն ապահովելու գործընթացը։ Այլապես հարցեր են առաջանում այս գործընթացի բուն նպատակի վերաբերյալ:

Ուզում եմ հստակ ասել․ Փաշինյանի պաշտոնազրկման հարցը միշտ եղել է մեր օրակարգում, և «պաշտոնազրկել թե՞ չպաշտոնազրկել» համլետյան դիլեման մեր առջև կանգնած չի եղել։ Չի կարելի ինչ որ գործողողության գնալ հանուն գործողության, ընդամենը հանուն ծիտիկ նկարելու։ Նույնիսկ ՀՀՇ-ի Գևորիկի և ՀՀԿ-ի տատիկի համար պարզ է, թե ձախողման միակ շահառուն ով է լինելու։ Դա եք ուզու՞մ։

Նմանատիպ նյութեր

Իրանն ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը ՌԴ-ի հետ

Իրանն ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը ՌԴ-ի հետ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը Ռուսաստանի և Գազ արտահանող երկրների ֆորումի պետությունների հետ Մոսկվա կատարած այցի ընթացքում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ-ում Իրանի դեսպանատնից: «Իրանի Իսլամական Հանրապետության...

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայի և Իրանի հարցերով. Bloomberg

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայի և Իրանի հարցերով. Bloomberg

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայում պատերազմի և Իրանի դեմ Վաշինգտոնի հնարավոր նոր ռազմական գործողությունների կապակցությամբ: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը: Նշվում է, որ հոկտեմբերի 23-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը...

Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»

Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթն այս անգամ ուսումնասիրել է Ազգային ժողովի իշխանական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի՝ 2025 թվականի տարեկան հայտարարագիրը՝ պարզելու, թե ինչ գույք, դրամական միջոցներ, եկամուտներ և բիզնես շահեր ունի նա։ Անշարժ գույք․ Սերգեյ Բագրատյանը հայտարարագրել է...

Եղեգնաձորի քաղաքապետն ու փոխքաղաքապետը, ևս 3 անձ բերման են ենթարկվել. «Իշխանություն»

Եղեգնաձորի քաղաքապետն ու փոխքաղաքապետը, ևս 3 անձ բերման են ենթարկվել. «Իշխանություն»

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ վաղ առավոտյան՝ ժամը 07։00-ին, բերման են ենթարկվել Եղեգնաձորի գործող քաղաքապետ, համայնքի ղեկավարի թեկնածու Դավիթ Հարությունյանը, փոխքաղաքապետ Վարդան Ավագյանը, ինչպես նաև ավագանու անդամի ևս երեք թեկնածու։ Մեր աղբյուրների...