Հակակոռուպցիոն կոմիտեն «ռեյդի» է դուրս եկել. «Հրապարակ»

8 Մայիսի, 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «Հակակոռուպցիոն կոմիտեն վերջին շրջանում «ռեյդի» է դուրս եկել։ Օրումեջ ձերբակալություններ են, հիմնականում՝ կաշառք ստանալու մեղադրանքով։ Մայիսի 2-ին ձերբակալել էին 2 անձի, որոնցից մեկը ՊԵԿ տեսուչ էր։ Նույն օրը կաշառք վերցնելու մեղադրանքով ձերբակալվել էր Արտաշատի ՄՌՈՒ-ի աշխատակից, ավելի վաղ՝ դատարան էին ներխուժել եւ բերման ենթարկել դատավոր Արտուշ Գաբրիելյանին, ապա ԲԴԽ-ից թույլտվություն ստանալուց հետո կաշառքի մեղադրանքով նրան կալանավորեցին։

Մի քանի օր առաջ էլ Սննդի անվտանգության տեսչական մարմնի պետ Արմեն Դանիելյանին եւ ՍԱՏՄ մի քանի այլ աշխատակիցների կալանավորեցին՝ բենզինի եւ պարգեւավճարների յուրացման մեղադրանքով։ Վերջին դեպքը երեկ էր՝ մայիսի 7-ին․ ոստիկանության Էջմիածնի բաժնի 9 ոստիկան ձերբակալվեց՝ հանցագործության դեպքը թաքցնելու համար։ Ձերբակալվածների թվում էր նաեւ բարձրաստիճան պաշտոնյա։ Դեպքը վերաբերում էր ծեծկռտուքին։ Իրավապահ համակարգի մեր աղբյուրն ասում է՝ իրավապահների այս «ռեյդը» պայմանավորված է առաջիկա ընտրություններով։

Իշխանությունն արդեն սկսել է քարոզարշավը՝ ակտիվացրել է իրավապահ մարմիններին՝ հանրությանը ցույց տալու, որ պայքարում են կոռուպցիայի դեմ եւ ոչ մեկին չեն խնայում։ Հակակոռուպցիոնին հանձնարարվել է՝ բացահայտել, դատական իշխանությանը՝ համատարած կալանքի սանկցիաներ տալ կաշառք վերցրած չինովնիկներին եւ խախտում թույլ տված դատավորներին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Կաշառքի գործով պաշտոնյաներ են ձերբակալվել. «Արմլուր»

Կաշառքի գործով պաշտոնյաներ են ձերբակալվել. «Արմլուր»

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 6 նախկին և ներկա պաշտոնյաներ են ձերբակալվել։ ArmLur.am-ի  տեղեկություններով՝ կաշառք վերցնելու համար։ Ձերբակալվել է Արարատի տարածքային ստորաբաժանման նախկին պետը, և Երևանի տարածքային ստորաբաժանման...

+ 80 մլն եվրո․ Նոր վարկային բեռ՝ հպարտ հարկատուի ուսերին

+ 80 մլն եվրո․ Նոր վարկային բեռ՝ հպարտ հարկատուի ուսերին

Կառավարությունն այսօրվա՝ սեպտեմբերի 3-ի նիստում հավանություն տվեց Հայաստանը հերթական վարկի տակ գցելու նախագծին։ Հայաստանի Հանրապետության և ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի միջև 2026թ․ հուլիսի 8-ին և 16-ին ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր»...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ |Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու հարցը

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ |Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու հարցը

Երևանի ընդհանուր իրավասությունների դատարանի Ավան-Նոր Նորք նստավայրում տեղի է ունենում դատական նիստ՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգելու վերաբերյալ։ Դատական նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ...

Տիգրանաշեն այցելելիս ասե՞լ եք, որ հանձնելու եք Ադրբեջանին․ հարց՝ Փաշինյանին

  «Ես Տիգրանաշենի մասին ոչինչ չեմ ասել, ես ասել եմ Քյարքիի մասին և ինչ -որ ասել եմ, ասել եմ նաև նախընտրական շրջանում, ես խոսել եմ անկլավների մասին և որևէ նորություն դրանում չկա»,- լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։...

ՊԵԿ-ը և Ջրային կոմիտեն կանվանափոխվեն և այսուհետ կենթարկվեն ՀՀ կառավարությանը

ՊԵԿ-ը և Ջրային կոմիտեն կանվանափոխվեն և այսուհետ կենթարկվեն ՀՀ կառավարությանը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ներկայացրել է նախագիծ, որի ընդունմամբ Պետական գույքի կառավարման կոմիտեն կվերանվանվի Պետական ակտիվների կառավարման կոմիտեի, Ջրային կոմիտեն՝ Հողի և ջրի կոմիտեի։ ՀՀ կառավարությանը ենթակա և նախարարությանը ենթակա...