Ֆաշիզմի դեմ պայքարը ոչ միայն չի ավարտվել, այլև նոր մարմնավորում է ստացել՝ հակահայկականության և հայատյացության տեսքով. հայտարարություն

8 Մայիսի, 2025

Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը․

«Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական ոգու տոկունության և հանուն արդարության ու ազատության մղված պայքարի պսակի գոհարներից:

80 տարի առաջ նաև հայ ազգի զավակների արյամբ է կերտվել Հայրենական մեծ պատերազմում և Երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակը, որն ապահովել է հայ ժողովրդի վերածնունդն իր պատմական հայրենիքի փրկված պատառիկում:

33 տարի առաջ Շուշիի ազատագրմամբ ու Արցախի Պաշտպանության բանակի ստեղծմամբ հայի ազատատենչ կամքն է ձևավորել հանուն արդարության ու անկախության իր պայքարի ուխտը:

Այդ հաղթանակներում հայ ժողովրդի հազարավոր զավակներ իրենց անմահ անունն են դաջել հերոսների փառքի մատյաններում: Հավերժ փա՛ռք նրանց:

Ցավոք, այսօր փորձ է արվում, խեղաթյուրելով պատմությունը, նսեմացնել այս տոների կարևոր խորհուրդը, և ջնջել այն մեր ժողովրդի հիշողությունից` դրանով իսկ անելանելիություն, կամազրկություն ու պարտվողականություն ներարկելով հանրային տրամադրություններում և մտածելակերպում:

Հանուն սին խոստումների և պատրանքային ու կեղծ «խաղաղության օրակարգի» ազգակործան ծրագրերը սպասարկող ներկա կառավարիչների ջանքերը չեն կարող մոռացության տալ մեր հերոսներին և մեր հաղթանակները:

Մենք իրավատե՛ր ենք մեր հաղթանակների: Մեզ ֆաշիզմից պաշտպանած և Շուշին ազատագրած հայորդիները արժանի՛ են հավերժական մեծարանքի ու փառաբանման: Մեր պատմության հերոսական էջերի վառ հիշատակումը ի չիք է դարձնելու հայ ազգին ծնկի բերելու թշնամական ցանկացած ծրագիր: Հակառակ նոր ժամանակների զավթիչների՝ հայկական հետքը ոչնչացնելու քաղաքականության, հայոց բերդաքաղաքը պատմության մեջ և մեր հիշողություններում մնալու է որպես Արցախի մշակութային ու հոգևոր կենտրոն, իսկ 1992թ. մայիսի 9-ից՝ նաև ռազմական արվեստի, հայկական ոգու և արիության փայլուն օրինակ:

Դժբախտաբար, ֆաշիզմի դեմ պայքարը ոչ միայն չի ավարտվել, այլև նոր մարմնավորում է ստացել՝ հակահայկականության և հայատյացության տեսքով: Սակայն հանուն իրական խաղաղության, ազատության ու անկախության, սեփական հայրենիքում արարելու և ապագան կերտելու հաստատակամությամբ տոգորված հայ ժողովուրդը պահանջատեր է իր իրավունքներին ու հավատարիմ անցյալի հաղթանակներին:

Շնորհավո˜ր Եռատոնդ, հա՛յ ժողովուրդ»:

Նմանատիպ նյութեր

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։ Երևանում հոկտեմբերի 26-27-ին սպասվում է...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Ասուլիս՝ զբաղվածության ապահովման մասին

Մամուլի ասուլիսով են հանդես գալիս ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության զբաղվածության ծրագրերի բաժնի պետ Ռուզաննա Պեպանյանը, Միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ Լիանա Թովմասյանը: ԹԵՄԱ․- Զբաղվածության ապահովման...

ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները

ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները

Երեկ Հայաստանի 21 համայնքներում անցկացված ՏԻՄ ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթել է համայնքների մեծ մասում, բացի Ստեփանավանից, որտեղ ամենաշատ ձայները ստացել է «Գործարար» կուսակցությունը։ Ստեփանավանում «Գործարարը» ստացել է քվեների 41,38 տոկոսը՝...

Մեքքայի համաձայնագրի մասնակից երկրների ներկայացուցիչները կայցելեն Իրան

Մեքքայի համաձայնագրի մասնակից երկրների ներկայացուցիչները կայցելեն Իրան

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի տեղակալ Ալի Բաղերին հայտնել է Սաուդյան Արաբիայի, Պակիստանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների՝ Թեհրան առաջիկա այցի մասին։ Հաղորդում է ԻՌՆԱ -ն։ Բաղերիի խոսքով՝ անցած շաբաթ Պակիստանի բանակի հրամանատար, գեներալ...

Խաչի գյուտի այս տոնը թող մեզ համար դառնա հոգևոր նորոգության օր․ Ռուբեն Սրբազան

Խաչի գյուտի այս տոնը թող մեզ համար դառնա հոգևոր նորոգության օր․ Ռուբեն Սրբազան

Խաչը գտնելը նախ նշանակում է գտնել Աստծուն ճշմարտապես ճանաչելու ճանապարհը, Գյուտ Խաչի տոնին խոսված քարոզում ասել է Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը։ Սրբազանի խոսքով՝ խաչի խորհուրդի մեջ բացահայտվում է Աստծո սիրո խորությունը, իսկ խաչված...