Ո՞ւմ է Ալեն Սիմոնյանը նվիրել 2.2 մլն դրամանոց ոսկյա թզբեհը, որը գնվել է նրա ընկերոջից․ «Ժողովուրդ»

9 Մայիսի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ-ի «ընկերական գնումների» զավեշտն ու կոռուպցիոն շղթան երեկ բացահայտեց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը, ինչին ի պատասխան` ԱԺ նախագահը փորձեց ստերով պաշտպանվել՝ այդպես էլ չասելով, թե ոսկե համրիչը՝ թզբեհը, ում համար է գնել:

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը գլխավոր դատախազին ներկայացրեց հաղորդում ենթադրյալ հանցանքի մասին, որտեղ, ի թիվս այլ խայտառակ փաստերի, բացահայտեց, որ պետական գնումների թափանցիկության և հիմնավորվածության հարցը պետք է լուծվի:

Մասնավորապես, Թովմասյանը հայտարարեց, որ 2023-2025 թվականներին Ազգային ժողովին ծառայություններ է մատուցել «47 ԴԻԶԱՅՆ» ՍՊԸ-ն, որի տնօրենը՝ Արսեն Մելիքսեթյանը, Ալեն Սիմոնյանի ընկերն է:

Ըստ պատգամավորի` 2025թ. ԱԺ-ն գնել է 32,000 դրամ արժողությամբ փոքր արձանիկ «47 ԴԻԶԱՅՆ» ՍՊԸ-ից։

  • 2024թ. հուլիսին 20 հուշամեդալ՝ ընդհանուր 950,000 դրամ արժողությամբ:

. 2023թ. կատարվել է առավել ուշագրավ գնում՝ ԱԺ-ն ձեռք է բերել ոսկե համրիչ՝ թզբեհ, 2 մլն 200 հազար դրամով:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գնումներն իրականացվել են ընկերությունից, որի ղեկավարն առնչվում է ԱԺ նախագահի հետ, պատգամավորն առաջ քաշեց հնարավոր շահերի բախման և պետական միջոցների ոչ թափանցիկ օգտագործման խնդիր։

Հիշեցնենք, որ «Պետական գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ պետական մարմինները պարտավոր են ապահովել մրցակցային ընթացակարգ, պատշաճ փաստաթղթավորում և հաշվետվություն։ Պայմանագրի բացակայության դեպքում գնումը կարող է դիտարկվել որպես օրենքի խախտում։

«Ո՞ւմ համար է գնվել ոսկե թզբեհը, ո՞վ է որոշել դրա անհրաժեշտությունը, ինչո՞ւ չկա հաշվետվություն… սրանք հարցեր են, որոնց պետք է պատասխանեն կոռուպցիայի դեմ պայքարող իշխանությունները», – հայտարարեց Թովմասյանը:

Ի պատասխան՝ Ալեն Սիմոնյանը բացատրություն չտվեց, թիրախավորեց «Ժողովուրդ» օրաթերթին (որի հիմնադիրն է պատգամավորը), ինչի պատասխանը կստանա փաստերով:

Մինչ այդ տեղեկացնենք, որ իր ելույթից հետո, երբ «Ժողովուրդ»-ի թղթակիցը մոտեցավ Սիմոնյանին, նա ասաց, թե նկատի չի ունեցել «Ժողովուրդ» օրաթերթին»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Խոշոր հրդեհ՝ Երևանում. ժամանել է հրշեջների 6 մարտական հաշվարկ. Շամշյան

Խոշոր հրդեհ՝ Երևանում. ժամանել է հրշեջների 6 մարտական հաշվարկ. Շամշյան

Օգոստոսի 27-ին՝ ժամը 12։35-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայում գտնվող ՓԲԸ-ներից մեկի տարածքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից յոթ...

ՔՊ պատգամավորը  բացահայտ ստում է. փաստաբան

ՔՊ պատգամավորը բացահայտ ստում է. փաստաբան

Պատգամավոր Արփինե Դավոյանը բացահայտ ստում է, գրում է փաստաբան Արա Զոհրաբյանը։ «Քիչ առաջ ԱԺ պատգամավոր Քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Արփինե Դավոյանը հետևյալ խոսքերն է արտաբերել՝ «Կամ հենց այս պահին, նկատի ունեմ, երեկ այսօր, այս քանի օրը ի՞նչ է տեղի...

Ովքեր համարձակվում են խոսել եկեղեցու, զիջումների մասին՝ ենթարկվում են հետապնդումների․ Աննա Գրիգորյան

  «Մասշտաբային հերթական քաղաքական տեռորն է իրականացվում այս անգամ արդեն «Հայաստան» դաշինքի առաջնորդի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ: Եվ այդ ֆոնին Սասուն Միքայելյանը գալիս է ամբիոնին, ելույթ է ունենում: Իմիջիայլոց, սա էլ պետք է...

ՔՊ-ն իրեն նույնականացնում է Հայաստանի հետ․ ՀՅԴ Հայ Դատը հակադարձում է «նորբոլշևիկյան» տրամաբանությանը

ՔՊ-ն իրեն նույնականացնում է Հայաստանի հետ․ ՀՅԴ Հայ Դատը հակադարձում է «նորբոլշևիկյան» տրամաբանությանը

Հայաստանի Հանրապետության իշխանությունը ստանձնած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը շարունակում է, ՀՀ Սահմանադրության և օրենքների խախտումով, թիրախավորել ազգային արժեքները, խորացնել ներազգային պառակտումը և սաստկացնել իր ապազգային քաղաքականությունը, որն...

Սեպտեմբերի 1-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Սեպտեմբերի 1-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում օգոստոսի 27-ի երեկոյան հնարավոր է, 28-ին կեսօրից հետո, 29-31-ին և սեպտեմբերի 1-ին՝ գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ։ Հանրապետության տարածքում օգոստոսի 27-ին...