Վարորդական վկայականի քննությունները՝ պետբյուջեի սնվելու աղբյուր․ «Ժողովուրդ»

16 Մայիսի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ապրիլի 3-ին Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն ուղիղ ազդակներ տվեց ներքին գործերի նախարարությանը, որ առաջիկայում վարորդների եւ վարորդական վկայականներ ձեռք բերողների կյանքը հեշտ չի լինելու, ավելին՝ նաեւ թանկ է լինելու։

Բանն այն է, որ Կառավարության հիշյալ նիստում Փաշինյանը նախ ծաղրեց մեքենա վարելը՝ ասելով՝ «Դնում ես D-ի վրա ու գազ ես տալի, ու ինչքան գնացիր՝ գնացիր»։ Ապա հիշեց վարորդական վկայական ստանալու իր օրինակը, երբ հայտնի լրագրող էր. «300 մետրի վրա բերին տվին, ասին՝ գնա ստեղից, հնարավորինս շուտ ստեղից գնա, գործ չունես մեր հետ»,- հայտարարել էր նա։

Հաջորդիվ ասաց՝ մեր վարորդական իրավունքները համատարած կեղծ են:

Այս վրդովված ելույթը ենթադրում էր, որ ինչ-որ բան, ամեն դեպքում, լինելու է. եւ եղավ։ Եղավ նոր օրենք, սակայն վերջինիս նպատակը ոչ թե բարելավումն է, այլ կրկին պետական բյուջե լցնելը։

Եթե այժմ հերթագրվում եք եւ նշված օրը գնում Հաշվառման քննական բաժանմունք, սակայն քննությունը ձախողում եք, հնարավորություն ունենում հաջորդ օրն իսկ գրանցվելու նոր քննության համար, բայց այն հնարավոր է դառնում, օրինակ, մեկ ամիս հետո, ապա ՆԳՆ-ն լուծում է առաջարկել։

Վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական եւ (կամ) գործնական քննություններին արտահերթ մասնակցելու համար պետական տուրք՝ 45.000-30.000 ՀՀ դրամի սահմաններում՝ պայմանավորված այն օրվա ընտրությամբ, երբ վարորդի թեկնածուն կնախընտրի հանձնել այդ քննությունը։

Հարկ է նշել, որ ՀՔԲ-ներում այժմ էլ ծանրաբեռնվածությունն այնքան շատ է, որ տեսական եւ գործնական քննության կարող եք գրանցվել հուլիս-օգոստոս ամիսներին, ըստ roadpolice.am կայքի։

Շատերը կցանկանան օգտվել այս մեթոդից, ինչն էլ հավելյալ գումարներ կբերի պետական բյուջե եւ հավելյալ ծանրաբեռնվածություն՝ ՀՔԲ-ներում»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

ՌԴ-ում ՀՀ-ի դեսպանությունը ժամանակավորապես կդադարեցնի անձնագրերի տրամադրումը

ՌԴ-ում ՀՀ-ի դեսպանությունը ժամանակավորապես կդադարեցնի անձնագրերի տրամադրումը

Հայաստանում անձը հաստատող փաստաթղթերի նոր կենսաչափական համակարգի ներդրման կապակցությամբ՝ 2026 թվականի հոկտեմբերի 5-ից Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանության և հյուպատոսական հիմնարկների միջոցով ժամանակավորապես կդադարեցվի անձնագրերի տրամադրման և փոխանակման...

CSI-ը մերժում է ՀՀ կառավարության՝ Եկեղեցու վերաբերյալ զեկույցը

CSI-ը մերժում է ՀՀ կառավարության՝ Եկեղեցու վերաբերյալ զեկույցը

Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպությունը (CSI) ամբողջությամբ մերժում է ՀՀ կառավարության զեկույցը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ ստեղծված ճգնաժամի և դրա կարգավորման ուղիների վերաբերյալ։ CSI-ն ուսումնասիրել է զեկույցը և ամբողջությամբ մերժում է այն։...

Հեռու չէ այն օրը, երբ կսկսեն «զրույցներ իրական Հայաստանի մասին» դասաժամեր անցկացնել․ Վարազդատ Հարությունյան

Հեռու չէ այն օրը, երբ կսկսեն «զրույցներ իրական Հայաստանի մասին» դասաժամեր անցկացնել․ Վարազդատ Հարությունյան

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Բարի լույս, այլևս պետական գաղափարախոսություն ունեցող սիրելի համաքաղաքացիներ: ԵՄ անդամ որևէ երկիր, որոնց շարքը համալրելու բավականին «բովանդակային ու ծավալուն» օրենք է ընդունել Հայաստանը, չունի նման պետական...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Գյուղոլորտի փորձագետ Աշոտ Հարությունյանի ասուլիսը

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Գյուղոլորտի փորձագետ Աշոտ Հարությունյանի ասուլիսը

Մամուլի ասուլիսով է հանդես գալիս գյուղատնտեսական ոլորտի փորձագետ, ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը։ Ընթացիկ տարին չափազանց դժվար էր հայ ֆերմերների համար` եղանակային անբարենպաստ պայմաններ` կարկուտն ամբողջությամբ ոչնչացրեց բերքը մի շարք...

Վեհափառի վերաբերյալ որևէ հարց չի կարող լուծվել աշխարհիկ իշխանության կամ քաղաքական խմբի միջոցով․ Տեր Գաբրիել

Վեհափառի վերաբերյալ որևէ հարց չի կարող լուծվել աշխարհիկ իշխանության կամ քաղաքական խմբի միջոցով․ Տեր Գաբրիել

Ամենայն Հայոց Կաթողիկոսի վերաբերյալ որևէ հարց չի կարող լուծվել աշխարհիկ իշխանության, քաղաքական խմբի, առանձին անհատի կամ փողոցային պահանջի միջոցով, այս մասին հայտարարել է Տեր Գաբրիել քահանա Վարդանյանը։ Տեր Հոր խոսքով՝ աշխարհիկ կազմակերպության համար բնական է, որ...