Հնդկա–պակիստանյան կոնֆլիկտը դեռ անակնկալներ կմատուցի աշխարհին. Արա Պողոսյան

13 Մայիսի, 2025

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իրադարձություններն արդեն խոսույթի մակարդակում այլ հետաքրքիր զարգացում են ստանում։

Հնդկա–պակիստանյան հակամարտության վերջին ակտիվ փուլի ընթացքում Պակիստանն անընդհատ հայտարարում էր, թե Հնդկաստանը որևէ նշանակալի օբյեկտ չի կարողացել խոցել, անգամ Շահբազի և Կարաչիի ավիաբազաների խոցումը համարում էին «չափազանց փոքր վնաս»։ Սակայն հիմա հրապարակ է նետվել նոր թեզ․ իբրև թե Հնդկաստանը հարվածներ է հասցրել Պակիստանի միջուկային օբյեկտներին։

Երեկ մամուլի ասուլիսի ժամանակ Հնդկաստանի ավիացիայի մարշալ Բհարտին ասել է․ «Մենք Կիրանա-Հիլզի ուղղությամբ որևէ հարված չենք հասցրել, ինչ էլ որ այնտեղ եղած լինի։ Շնորհակալություն, որ մեզ հաղորդեցիք, որ Կիրանա-Հիլզում գտնվում է ինչ-որ միջուկային սարքավորում- մենք այդ մասին չգիտեինք»։

Պակիաստանի կողմից այսպիսի հաղորդագրությունների տարածումը՝ ոչ-պաշտոնական, կարծում եմ հենց տեղեկատվական պատերազմի նշանակություն ունեն, և խնդիրը իր վրա ավելի մեծ ուշադրություն հրավիրելու, ինչպես նաև միջուկային վտանգն առավել քան իրական ներկայացնելու միտում ունի։ Այստեղ կա նաև պահուստային տարբերակ՝ ապագայում հնդկական միջուկային օբյեկտների վրա հարձակվելու քարտ–բլանշ ստանալ, վկայակոչելով այս հայտարարությունները՝ դրանց պաշտոնական առոգանություն հաղորդելով։

Հաջորդիվ արդեն Հնդկաստանի վարչապետի հայտարարությունն է հնչում․ «Հնդկաստանը չի հանդուրժի որևէ միջուկային շանտաժ»։

Տևական ժամանակ, չնայած որոշակի բռնկումներին, բայց հնդկա–պակիստանյան կոնֆլիկտը համարվում էր առավել կառավարելի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկու երկրներն էլ ունեն միջուկային զենք։ Սակայն կարծում եմ, հնդկա–պակիստանյան կոնֆլիկտը դեռ անակնկալներ կմատուցի աշխարհին․․․»։

Նմանատիպ նյութեր

Ալժիրը խզել է դիվանագիտական հարաբերությունները ԱՄԷ-ի հետ և փակել օդային տարածքը Էմիրությունների համար

Ալժիրը խզել է դիվանագիտական հարաբերությունները ԱՄԷ-ի հետ և փակել օդային տարածքը Էմիրությունների համար

Ալժիրը խզել է դիվանագիտական հարաբերությունները ԱՄԷ-ի հետ և փակել օդային տարածքը Էմիրությունների համար։ Ալժիրի ԱԳՆ-ում հայտարարել են ԱՄԷ-ի կողմից թշնամական գործողությունների մասին՝ որոշումը բացատրելով նրանով, որ սպառվել են հարաբերությունների պահպանման բոլոր միջոցները։...

Եկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի. Նարեկ Կարապետյան

Եկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի. Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանի հայտարարությամբ՝ Տիգրանաշենի հարցում իրենք առաջարկում են զարգացում, մինչդեռ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքականությունը տանում է տարածքների հանձնման։ «Իրենք զիջում են, բայց դրանով...

Մեղրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «SITRAK» մակնիշի բեռնատարը և «Լադա»-ն․ վիրավոր կա

Մեղրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «SITRAK» մակնիշի բեռնատարը և «Լադա»-ն․ վիրավոր կա

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Մեղրի-Երևան ավտոճանապարհին, Մասիս քաղաքի վարչական տարածքում, բախվել են «SITRAK» մակնիշի բեռնատարը և «Լադա» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել...

Կրթական հաստատության ժապավեն կտրելը դեռ գիտելիք ու կառավարում չէ. Լիլիթ Գալստյան

Կրթական հաստատության ժապավեն կտրելը դեռ գիտելիք ու կառավարում չէ. Լիլիթ Գալստյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է. «Սեպտեմբերի 8-ին հրապարակված OECD-ի PISA 2025 միջազգային կրթական գնահատման ծրագրի պաշտոնական տվյալները սառը ցնցուղի պես իջան ու մերկացրին այսպես կոչված կրթական բարեփոխումների իրական երեսը։ Նշեմ, որ...

Ի՞նչ եղավ այն խոստումների հետ, որոնք ամիսներ շարունակ հնչում էին կառավարության կողմից. ռեժիսոր

Ի՞նչ եղավ այն խոստումների հետ, որոնք ամիսներ շարունակ հնչում էին կառավարության կողմից. ռեժիսոր

«Գոյ թատրոնի» կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր Սարգիս Արզումանյանը գրում է. «Իսկ Գոյի բեմն ու՞ր է Սեպտեմբերի 11-ին Սունդուկյան թատրոնում՝ ԳՈՅ թատրոնի տարածքում, բացվելու է նոր հարթակ՝ «Ազատ բեմ» անվամբ։ Ու այստեղ արդեն հարցը ոչ թե անվան, ոչ էլ նոր մշակութային...