Հնդկա–պակիստանյան կոնֆլիկտը դեռ անակնկալներ կմատուցի աշխարհին. Արա Պողոսյան

13 Մայիսի, 2025

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իրադարձություններն արդեն խոսույթի մակարդակում այլ հետաքրքիր զարգացում են ստանում։

Հնդկա–պակիստանյան հակամարտության վերջին ակտիվ փուլի ընթացքում Պակիստանն անընդհատ հայտարարում էր, թե Հնդկաստանը որևէ նշանակալի օբյեկտ չի կարողացել խոցել, անգամ Շահբազի և Կարաչիի ավիաբազաների խոցումը համարում էին «չափազանց փոքր վնաս»։ Սակայն հիմա հրապարակ է նետվել նոր թեզ․ իբրև թե Հնդկաստանը հարվածներ է հասցրել Պակիստանի միջուկային օբյեկտներին։

Երեկ մամուլի ասուլիսի ժամանակ Հնդկաստանի ավիացիայի մարշալ Բհարտին ասել է․ «Մենք Կիրանա-Հիլզի ուղղությամբ որևէ հարված չենք հասցրել, ինչ էլ որ այնտեղ եղած լինի։ Շնորհակալություն, որ մեզ հաղորդեցիք, որ Կիրանա-Հիլզում գտնվում է ինչ-որ միջուկային սարքավորում- մենք այդ մասին չգիտեինք»։

Պակիաստանի կողմից այսպիսի հաղորդագրությունների տարածումը՝ ոչ-պաշտոնական, կարծում եմ հենց տեղեկատվական պատերազմի նշանակություն ունեն, և խնդիրը իր վրա ավելի մեծ ուշադրություն հրավիրելու, ինչպես նաև միջուկային վտանգն առավել քան իրական ներկայացնելու միտում ունի։ Այստեղ կա նաև պահուստային տարբերակ՝ ապագայում հնդկական միջուկային օբյեկտների վրա հարձակվելու քարտ–բլանշ ստանալ, վկայակոչելով այս հայտարարությունները՝ դրանց պաշտոնական առոգանություն հաղորդելով։

Հաջորդիվ արդեն Հնդկաստանի վարչապետի հայտարարությունն է հնչում․ «Հնդկաստանը չի հանդուրժի որևէ միջուկային շանտաժ»։

Տևական ժամանակ, չնայած որոշակի բռնկումներին, բայց հնդկա–պակիստանյան կոնֆլիկտը համարվում էր առավել կառավարելի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկու երկրներն էլ ունեն միջուկային զենք։ Սակայն կարծում եմ, հնդկա–պակիստանյան կոնֆլիկտը դեռ անակնկալներ կմատուցի աշխարհին․․․»։

Նմանատիպ նյութեր

Հայտնի են 17 համայնքներում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

Հայտնի են 17 համայնքներում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է 17 համայնքներում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները։ Նրա հրապարակած տվյալների համաձայն՝ համայնքների մեծ մասում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։...

Նախարար Խուդաթյանը շնորհավորել է Գառնիում իրենց թեկնածուի հաղթանակը, որը ընտրություններին մասնակցում էր միայնակ

Նախարար Խուդաթյանը շնորհավորել է Գառնիում իրենց թեկնածուի հաղթանակը, որը ընտրություններին մասնակցում էր միայնակ

Գառնի համայնքում ընտրությանը մասնակից 3433 քաղաքացիներից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, Տիգրան Պողոսյանի գլխավորությամբ, ստանում է 3235 ձայն կամ քվեների 94.2%-ը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Շնորհավորում եմ Տիգրան...

«Չայնիի» ոլորանների սկզբնամասում 4 մեքենա է բախվել․ 4 վիրավորներից մեկն անչափահաս է

«Չայնիի» ոլորանների սկզբնամասում 4 մեքենա է բախվել․ 4 վիրավորներից մեկն անչափահաս է

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17:10-ի սահմաններում Սևան-Երևան ավտոճանապարհի՝ «Չայնիի» ոլորանների սկզբնամասում, դեպի Երևան ընթանալիս, բախվել են «Lamborghini Urus», «BYD», «Toyota Land Cruiser» և «Hongqi»...

5 դեպքով կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին. ՆԳՆ

5 դեպքով կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին. ՆԳՆ

Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի 112 հեռախոսահամարին ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 35 ահազանգ, որոնք ստուգման փուլում են։ Առերևույթ 5 դեպքով՝ քվեարկության գաղտնիությունը...

Ժամը 20:00-ի դրությամբ բոլոր 517 ընտրական տեղամասերը փակվել են

Ժամը 20:00-ի դրությամբ բոլոր 517 ընտրական տեղամասերը փակվել են

Ժամը 20։00-ի դրությամբ  ավարտվել են թվով 19 համայնքներում՝ Արտաշատ, Արմավիր, Արաքս, Գավառ, Մարտունի, Վարդենիս, Հրազդան, Ծաղկաձոր, Գառնի, Արթիկ, Ախուրյան, Գորիս, Մեղրի, Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ, Իջևան, Դիլիջան, Ստեփանավան համայնքներում անցկացված ՏԻՄ ընտրությունները:...