Եթե Հայկ Կոնջորյանը լավ լրագրող լիներ, ինքն էլ կկարողանար ունենալ բնակարան․ Թագուհի Թովմասյան

13 Մայիսի, 2025

Այստեղ նստած «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, որի կինն աշխատում է «Հայփոստ»-ում, 2021-ին թվականին նրա տարեկան աշխատավարձը, ըստ հայտարարագրի, 6.8 միլիոն դրամ էր, այդ ժամանակ արդեն Հայկ Կոնջորյանը դարձավ ֆրակցիայի ղեկավար, 2022 թվականին նրա աշխատավարձը դարձավ 9.5 միլիոն դրամ, 2023 թվականին դարձավ 10.5 միլիոն դրամ, անցած տարի էլ Հայկ Կոնջորյանի կինը դարձավ «Հայփոստ»-ի տնօրեն։ Այս մասին, այսօր՝ մայիսի 13–ին, ԱԺ-ում Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի կողմից տարեկան հաշվետվության ներկայացման ժամանակ ասաց պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Այս թռիչքաձև աճը, արդյո՞ք որևէ աղերս ունի կոռուպցիոն որևէ գործարքի հետ, և եթե օրինակ Հայկ Կոնջորյանը չլիներ իշխող խմբակցության ղեկավար, արդյոք նրա կինն այս կարիերայի թռիչքը կունենար»,- հարցրեց պատգամավորը:

Չնայած հարցն ուղղված էր Նահապետյանին, սակայն դրան պատասխանեց նաև հենց ինքը՝ Կոնջորյանը։ «Թագուհի Թովմասյա՛ն, մամուլի հրապարակումների համաձայն, դուք 3 հատ տուն ունեք Երևանում: Որպես լրագրող՝ ո՞նց եք Երևան քաղաքում 3 հատ տուն ձեռք բերել… Ձեր՝ հատկապես ո՞ր լրագրողական ծառայության համար ի՞նչ վարձատրություն են տվել»,- ասաց նա։

Թովմասյանը ևս հարցն անպատասխան չթողեց․ «Երեք բնակարան ունեմ, չորրորդն էլ գնելու եմ։ Բոլոր բնակարանները ձեռք եմ բերել հիփոթեքով, ամեն բնակարանի համար վճարելով 10 և ավելի տարիներ: Վերջին հիփոթեքին դեռ 38 մլն դրամ ունեմ վճարելու:

Եթե Հայկ Կոնջորյանը լավ լրագրող լիներ, ինքն էլ կկարողանար ունենալ բնակարան: Ես, որպես թերթի հիմնադիր, գուցե իրեն էլ ընդունեի աշխատանքի, ինչպես իրենց ֆրակցիայից մի քանիսի և կստանար բարձր աշխատավարձ, ինչպես իրենց ֆրակցիայից մի քանիսը:

Ընդ որում, Հայկ Կոնջորյանն ասում է Թագուհի Թովմասյանն այդ բնակարանները ձեռք է բերել մինչև պատգամավոր դառնալը, այո, ոչ թե ձեր նման մանդատ եմ ստացել իշխանության եմ եկել, հետո տների տեր եմ դարձել, ես կայացած մարդ եմ եղել մինչև պատգամավոր դառնալը: Այնպես որ եթե Հայկ Կոնջորյանը լիներ պրոֆեսիոնալ աշխատակից նախորդ կյանքում՝ մինչև մանդատ ստանալը, մինչև երեք կուսակցություն փոխելը, մինչև իր քավորին դավաճանելը, ինքը կկարողանար ունենալ շատ ավելի այլ կյանք»:

Նմանատիպ նյութեր

150 թուրք է ժամանել Երևան. «Հրապարակ»

150 թուրք է ժամանել Երևան. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մեր տեղեկություններով՝ այս օրերին Հայաստանում է գտնվում շուրջ 150 թուրք գործարար, որոնք տեղավորվել են Երեւանի կենտրոնի հյուրանոցներում եւ այսօր մասնակցելու են տնտեսական ֆորումի։ Տեղեկությունը ճշտելու համար կապվեցինք էկոնոմիկայի եւ ԱԳ...

Ծնելիությունը խթանելու խոստումը օդում է․ «Ժողովուրդ»

Ծնելիությունը խթանելու խոստումը օդում է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումից հետո Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի խոսնակը հայտարարել է, թե մեր նյութի վերնագիրը «պարզապես կեղծ է», և փորձել է հերքել անհերքելին: Սակայն այդ հակադարձումը չի պատասխանում մեր...

Ավելի դաժան տեսարաններ են սպասվում. «Հրապարակ»

Ավելի դաժան տեսարաններ են սպասվում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Իրավապահ համակարգի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Փաշինյանն առաջիկայում շարունակելու է «բռնոցի» օպերացիան, եւ ավելի դաժան տեսարաններ կարող ենք տեսնել, քան Գագիկ Խաչատրյանի դեպքում էր։ Նույնիսկ իշխանական շրջանակներում տարակուսած են, թե...

ՊՆ-ն ինքնասպանությունների թվերը թաքցնում է. ինչո՞ւ է վիճակագրությունը գաղտնի. «Ժողովուրդ»

ՊՆ-ն ինքնասպանությունների թվերը թաքցնում է. ինչո՞ւ է վիճակագրությունը գաղտնի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Բանակում ինքնասպանությունների մասին խոսելիս Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարում է, որ խնդիրը համակարգային է, իսկ երբ «Ժողովուրդ» օրաթերթը ՊՆ-ից պահանջում է ընդամենը պաշտոնական վիճակագրություն՝ 2026 թվականի հունվարի 1-ից...

Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է Շիրակի մարզում

Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է Շիրակի մարզում

Սեպտեմբերի 3-ին տեղական ժամանակով ժամը 03:28-ին (Գրինվիչի ժամանակով սեպտեմբերի 2-ին՝ ժամը 23։28-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.44⁰ և արևելյան երկայնության 44.04⁰ աշխարհագրական...