Ավելի քան 15 երկիր․ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, դատապարտումը՝ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին

24 Ապրիլի, 2025

Հայոց ցեղասպանության թեման ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի գերակայություն հռչակվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման շրջանում։ Պաշտոնական քաղաքականության շնորհիվ, կառավարության, դեսպանատների աշխատանքի, Սփյուռքի, տարբեր կառույցների, Հայ դատի գրասեյակների աշխատանքի և համագործակցության արդյունքում Ռոբերտ Քոչարյանի կառավարման շրջանում՝ 1998-2008 թվականներին, Հայոց ցեղասպանությունը ճանաչել են բազմաթիվ երկրներ, դատապարտող բանաձևեր են ընդունել մի շարք խորհրդարաններ, միջազգային կառույցներ։

Թվարկենք համառոտ ցանկը․

  • Բելգիա, Սենատի որոշում — 26 մարտի, 1998թ.
  • Ֆրանսիա, Ազգային Ասամբլեա, օրինագիծ — 28 մայիսի, 1998թ.
  • Շվեդիա, Խորհրդարանի զեկույց — 29 մարտի, 2000թ.
  • Լիբանան, Խորհրդարանի որոշում — 11 մայիսի, 2000թ.
  • Ֆրանսիա, Սենատ, օրինագիծ — 7 նոյեմբերի, 2000թ.
  • Եվրոխորհրդարանի որոշում — 15 նոյեմբերի, 2000թ.
  • Իտալիա, Պատգամավորների պալատի որոշում — 16 նոյեմբերի, 2000թ.
  • Ֆրանսիա, օրենք — 29 հունվարի, 2001թ.
  • Հովհաննես Պողոս II-ի աղոթք Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում — 26 սեպտեմբերի, 2001թ.
  • Նորին Սուրբ Օծություն Հովհաննես Պողոս II-ի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին II-ի հռչակագիր, ՀՀ Ս. Էջմիածին — 27 սեպտեմբերի, 2001թ.
  • Եվրոխորհրդարանի որոշում — 28 փետրվարի, 2002թ.
  • Կանադա, Սենատի որոշում — 13 հունիսի, 2002թ.
  • Արգենտինա, Սենատի որոշում — 20 օգոստոսի, 2003թ.
  • Շվեյցարիա (Շվեյցարական Կոնֆեդերացիա) օրենք, Ազգային խորհրդի որոշում — 16 դեկտեմբերի, 2003թ.
  • Արգենտինա, օրինագիծ — 18 մարտի, 2004թ.
  • Ուրուգվայ, օրենք — 26 մարտի, 2004թ.
  • Արգենտինա, Սենատի հռչակագիր — 31 մարտի, 2004թ.
  • Կանադա, Համայնքների պալատի որոշում – 21 ապրիլի, 2004թ.
  • Սլովակիա, Ազգային Ասամբլեայի որոշում — 30 նոյեմբերի, 2004թ.
  • Նիդերլանդներ, Խորհրդարանի որոշում — 21 դեկտեմբերի, 2004թ.
  • Լեհաստան, Խորհրդարանի որոշում — 19 ապրիլի, 2005թ.
  • Արգենտինա, Սենատի որոշում — 20 ապրիլի, 2005թ.
  • Գերմանիա, Խորհրդարանի որոշում — 15 հունիսի, 2005թ.
  • Վենեսուելա, Ազգային Ասամբլեայի որոշում — 14 հուլիսի, 2005թ.
  • Եվրոխորհրդարանի որոշում — 28 սեպտեմբերի, 2005թ.
  • Լիտվա, Ասամբլեայի որոշում — 15 դեկտեմբերի, 2005թ.
  • Արգենտինա, Սենատի հատուկ հայտարարություն -19 ապրիլի, 2006թ.
  • Արգենտինա, օրենք — 15 հունվարի, 2007թ.
  • Չիլի, Սենատի որոշում — 7 հուլիսի, 2007թ.
  • ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոմիտեի որոշում — 10 հոկտեմբերի, 2007թ.
  • ՄԵՐԿՈՍՈՒՐ-ի խորհրդարանական լիագումար նիստի որոշում — 19 նոյեմբերի, 2007թ.

Նմանատիպ նյութեր

Ուիթքոֆը Օսլոյում կքննարկի Ռուսաստանի հետ բանակցությունների վերսկսման հարցը

Ուիթքոֆը Օսլոյում կքննարկի Ռուսաստանի հետ բանակցությունների վերսկսման հարցը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը երեքշաբթի օրը Օսլոյում կհանդիպի Վլադիմիր Զելենսկու հետ, BBC-ի փոխանցմամբ՝  հայտնում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրին։ Ավելի վաղ Reuters գործակալությունը, վկայակոչելով երեք աղբյուրի, հայտնել էր, որ Թրամփի...

Մարդիկ վճարել են, մեքենաները չեն ստացել․ «Էլդրայվը» ստացել է նախազգուշացում․ «Ժողովուրդ»

Մարդիկ վճարել են, մեքենաները չեն ստացել․ «Էլդրայվը» ստացել է նախազգուշացում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է բողոքներ ստանալ «Էլդրայվ» ընկերության գործունեությունից։ Քաղաքացիները պնդում են, որ էլեկտրամոբիլներ ձեռք բերելու համար վճարել են մեքենաների արժեքի 10 տոկոսը, սակայն արդեն 2-3 ամիս է՝ սպասում են իրենց...

Մոտ 4 անգամ պարգևավճարներն աճել են. «Հրապարակ»

Մոտ 4 անգամ պարգևավճարներն աճել են. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մենք հետաքրքրվել էինք, թե այս տարի Անկախության տոնի առթիվ Ներքին գործերի նախարարության քանի աշխատակից ինչ պարգեւավճար է ստացել։ ՆԳՆ-ից պատասխանել են, որ Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձի կապակցությամբ դրամական պարգեւատրում է ստացել 48...

Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. «Փաստ»

Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանյան դեղագործական շուկայում տիրող գնային քաղաքականությունն ու ապրանքատեսականու սահմանափակվածությունը վաղուց արդեն դուրս են եկել զուտ առողջապահական քննարկումների շրջանակից՝ վերածվելով խորքային սոցիալական մարտահրավերի։ Դեղերի անհամաչափ և...

Փաշինյանը Ղազախստանն ու Ղրղզստանը շփոթել է և ազատել արարողակարգի պետին․ «Ժողովուրդ»

Փաշինյանը Ղազախստանն ու Ղրղզստանը շփոթել է և ազատել արարողակարգի պետին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, աշխատանքից ազատվել է արարողակարգի պետ Գագիկ Վանոյանը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կտրուկ որոշում է կայացրել՝ իր արարողակարգի...