Ոտքով Ծիծեռնակաբերդ քայլելը հարգանքի տուրք է գաղթի ճանապարհով անցած մեր բոլոր հայրենակիցների, մեր նախնիների հիշատակին. Քրիստինե Վարդանյան

23 Ապրիլի, 2025

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրել է.

«Քչերը գիտեն, որ ոտքով՝ քաղաքի կենտրոնից Ծիծեռնակաբերդի հուշահամալիր քայլելը ևս իր մեջ խորհուրդ ունի։

Դա յուրատեսակ հարգանքի տուրք է գաղթի ճանապարհով անցած մեր բոլոր հայրենակիցների, մեր նախնիների հիշատակին։

Թեև հայկական պետության մայրաքաղաքում անգամ ամենաերկար ճանապարհը ոտքով անցնելը որևէ կերպ համեմատելի չէ Դեր Զորի գաղթի ճանապարհի, կամ Արցախի բռնի տեղահանության հետ, սակայն խորհուրդն այն է, որ այդ ճանապարհն անցնողները՝ դուրս գալով սեփական հարմարավետության գոտուց, տարբեր՝ հաճախ անբարենպաստ եղանակային պայմաններում, անձրևի, երբեն ձյան տակ անցնելով դեպի Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհը, կարող են պատկերացնել, թե ինչերի միջով են ստիպված եղել անցնել մեր հայրենակիցները։

Կարծում եմ, որ այս տարի ևս եղանակային պայմանները չպետք է խանգարեն հարգանքի մեր տուրքը մատուցելուն»։

Նմանատիպ նյութեր

Ջրելու հարցի շուրջ ծագած վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով․ կան վիրավորներ, վնասվել է «Kia»-ն

Ջրելու հարցի շուրջ ծագած վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով․ կան վիրավորներ, վնասվել է «Kia»-ն

Հուլիսի 12-ին վիճաբանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Այդ օրը ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը՝ ժամը 16։40-ի սահմաններում, Ղազարավան համայնքի...

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար՝ բացառությամբ Իրանի հետ կապված նավերի. Թրամփ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար՝ բացառությամբ Իրանի հետ կապված նավերի. Թրամփ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար՝ բացառությամբ Իրանի հետ կապված նավերի, գրել է Թրամփը «Որոշել եմ ԱՄՆ-ի համար նախատեսված 20% փոխհատուցման վճարը փոխարինել Պարսից ծոցի երկրների հետ առևտրային և ներդրումային համաձայնագրերով»,-նշել է...

Բաքվում շարունակվում է հայ գերիների նկատմամբ «դատավարությունը»

Բաքվում շարունակվում է հայ գերիների նկատմամբ «դատավարությունը»

Բաքվում շարունակվել է ապօրինաբար պահվող հայ գերիների նկատմամբ անցկացվող հերթական «դատավարությունը», որի ընթացքում հայտարարությամբ է հանդես եկել Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Սահակյանը հայտարարել է, որ համաձայն չէ իրեն...

«Ի դեպ»․ Փաշինյա՞նն ընդդեմ ժողովրդի, թե՞ ժողովուրդն ընդդեմ Փաշինյանի

«Ի դեպ»․ Փաշինյա՞նն ընդդեմ ժողովրդի, թե՞ ժողովուրդն ընդդեմ Փաշինյանի

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները նրան կրկին հասցնելու են դատարան։ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցած քաղաքացին հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ՝ կապված նրա հայտարարության հետ, թե «ՔՊ-ն ստացել է 100 տոկոսով օրգանիկ քվե, էն մյուս ուժերը՝...

«Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին. կան վիրավորներ

«Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին. կան վիրավորներ

Այսօր՝ հուլիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Երևան-Գյումրի Մ1 ավտոճանապարհի 59 կմ հատվածում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին։ Shamshyan.com-ի...